ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում բոլորին խոսել խորհրդարանական բառապաշարով: 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը արժանի՞ էր «չաթլախ» գնահատականին, Էդ. Շարմազանովը պատասխանեց. «Ես իմ կարծիքը հայտնեցի նիստի ժամանակ, երբ Արմեն Ռուստամյանին հորդորեցի խոսել խորհրդարանական բառապաշարով»:
«Հրայր Թովմասյանը քաղաքական որոշակի թիմի` իշխանությունը ներկայացնող թիմի անդամ է և եթե իր թիմը գտնում է, որ իր նախարարն արտահայտել է ճիշտ տեսակետ, թող տանեն պատիվ տան, եթե գտնում են, որ նախարարը սխալ է արտահայտվել, սայթաքել է, թող կարգապահական նկատողություն հայտնեն»
Առաջին անգամ դրված է ՀՀԿ-ական մեծամասնության փլուզման վտանգը: Այդ պրոցեսը գնում է և իրենք շատ լավ հասկանում են, ուստի իրենց նպատակն է վերահսկողություն հաստատել ՀՀԿ մեծամասնության պատգամավորների նկատմամբ, որ լրիվ վերահսկեն ՀՀԿ-ականների շարժուձևը, մոնիտորինգի ենթարկեն նրանց կոնտակտները ընդդիմության հետ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ինչպես տեղեկացրել ենք, խորհրդարանական ամբիոնից պատասխանեց ՀՀ արդարադատության նախարարին, ով՝ դիմելով ոչ իշխանական չորս ուժերին, ասել էր, թե կառավարությանն անվստահություն հայտնելու ցանկություն հայտնելով «ղալաթ են անում»:
«Երկու առումով կոշտ էր, ես չէի անի այդպես, ավելի գրական տեմինով կօգտագործեի: Չնայած, երկուսինն էլ հայոհանք չէ: Պետք է զգույշ լինել, ոչ թե պետք է մեղադրել, թե դա ինչու է այդպես, այլ դաշտ ստեղծել, որ գրագետ լինի»: Ճշտող հարցին, թե Հ. Թովմասյանի արտահյտությունը կո՞շտ էր, նա պատասխանեց. «Այո»:
«Ժուչոկը, գիտեք՝ ո՞ր թվականից է գալիս, ձեր ներդրածն է, բայց մենք դրանով չենք զբաղվում, դա անվտանգության խնդիրն է, եթե նախկինում՝ ձեր ժամանակներում լսել են Ձեզ, ես տեղյակ չեմ եղել»:
«Ես առաջարկում եմ, որ մենք պառլամենտում մեկ րոպե լռությամբ հարգենք Ուկրաինայում իշխանությունների կողմից մահաբեր զենքի կիրառման պատճառով տասնյակ զոհերի հիշատակը: Դա ընդհանրապես մեծ չարիք է, մեծ ողբերգություն է եղել ու մենք պարտավոր ենք հոտնկայս հարգել նրանց հիշատակը՝ ցույց տալով, որ մեզ համար դա անընդունելի, դատապարտելի չարիք է»:
«Բոլորվին վերջերս ականատես եղանք պաշտոնյաների ամբարտավան պահվածքին: Արդարադատության նախարարը թույլ է տալիս իրեն ասել, որ ոչ իշխանական չորս ուժերը ղալաթ են անում: Սա աննախադեպ իրավիճակ է, որովհետև նախարարը պիտի հարգի սահմանադրությունը, պաշտպանի սահմանադրական նորմերը»:
Մեզ համար անընդունելի է դռնփակ հանձնաժողովի գաղափարը, որովհետև մենք համարում ենք, որ նման հանձնաժողովները պետք է լինեն բաց, որպեսզի հանրությունը կարողանա հետևել հանձնաժողովի ամբողջ աշխատանքներին: Էթիկապես շատ սխալ էր` բերում են մի առաջարկ, մենք գնում ենք խմբակցություններում քննարկում ենք, բերում ենք մեր պատասխան առաջարկները, ինչ-որ բան համաձայնեցնում ենք, ու նրանք դրանից հետո նորից փոխում են իրենց առաջարկը
168.am-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք «ղալաթ անել» արտահայտությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ իրավական գործընթաց սկսկելու համար:
Նույն Ամերիկայում կուտակային պարտադիր համակարգի կիրառումը բազմազան խնդիրներ է առաջ բերել և ես զարմանում եմ, որ դեսպանը տեղյակ չէ դրանցից: Նա պետք է տեղյակ լիներ, թե իր երկրում այս համակարգի ներդրումը ինչպիսի պայթյունավտանգ խնդիրներ է առաջացրել և այնուհետև ինչպես է վերանայվել, ինչպես է ձևափոխվել այդ համակարգը: Ես չեմ կարծում, թե մենք պետք է հատուկ կարևորենք կամ հատուկ դեբատներ անցկացնենք այն մասին, թե ինչ է մտածում կամ ինչ է ասում Ջոն Հեֆերնը թեմայի շրջանակներում:
Եթե նա ուշադրություն դարձնի հայ հասարակության արտահայտած մտահոգություններին, ապա կտեսնի, որ հարցերի մեծ մասը կապված է նրա հետ, որ երկրին իշխանությունները տնտեսական զարգացում չեն խոստանում, և որ հնարավոր է վերադարձ չլինի: Եթե Հեֆերնը վերանա այս գործոններից, գուցե իր ասածները ճշմարիտ լինեն, բայց այս գործոնները չափազանց վճռորոշ են:
Մեկը համարում է, որ շուտ է, մեկը համարում է, որ ուշ է: Հիմանական պատճառը կապված է մարտավարության մասին տարբերվող պատկերացումներով: Ես չեմ ցանկանում հիմա բացահայտել տարբերությունները, միայն տեսականորեն կարող եմ ասել: Հնարավոր է փաստարկել, որ պետք է Կառավարությանն անվստահություն հայտնել հիմա, անգամ եթե դա արդյունք չտա, բայց կակտիվացնի հանրային դեբատն այդ ուղղությամբ:
Սա Ազգային ժողով է, և եթե միջանքում կամ սենյակում է լինում այդ կռիվը, ասում են՝ Ազգային ժողովում կռիվ եղավ, և որևէ մեկին չի հետաքրքրում ՝ դա 414 սենյակո՞ւմ էր, թե՞ դուրսը: Մարդը հարց է տալիս, ինձ էլ հետաքրքրում է՝ ո՞նց է փոխնախարարը վերաբերում այն հանգամանքին, որ բուհերից մեկում անտեսվել է թափանցիկության գործոնը, չեն թողել մարդիկ մուտք գործեն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին չբավարարեց ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի մեկնաբանությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեծ աղմուկ բարձրացրած ատենախոսության պաշտպանության մասին:
«Ես հույս ունեմ, որ այդ թեման ձեր հերթական գրքի մեջ անպայման կարծարծեք»,- ասել է Փաշինյանը՝ դիմելով Ա. Գեղամյանին
«Ղալլաթը» արաբերեն բառ է, որը նշանակում է սխալ, նշանակում է՝ չարաչար սխալվել: Վերցրեք Թումանյան ու կտեսնեք՝ ի՞նչ կոնտեքստում է այդ բառը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց. «Եթե ինչ-որ մեկը ղալլաթ անի ու ձեր հրաժարականը պահանջի ու դրանից հետո դատվածություն ունենա, բայց ինչ-ինչ պատճառներով սահմանված կարգով ազատ արձակվի, կարո՞ղ է արդյոք դա պատճառ հանդիսանալ, որ նա հետագայում չկարողանա որպես քննիչ աշխատել»:
Այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ՝ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լևոն Զուրաբյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի) 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագիծը:
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե որտե՞ղ է կռվել Սամվել Ալեքսանյանը, որ դրա համար նրան արժանացրել են ԵԿՄ անդամ դառնալու պատվին, Գալուստ Սահակյանը զարմացավ. «Ո՞վ է ասում կռված տղա է, ես նման արտահայտություն չեմ լսել, բայց որ պատերազմի ժամանակ մեծ ներդրում է ունեցել, դրա մասին տեղյակ եմ»:
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը կրկին ցանկանում է մտցնել ԱԺ օրակարգ: Այսօր ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների համատեղ նիստից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ոչ իշխանական խմբակցությունների հետ քննարկել են այդ հարցը և աջակցություն են ստացել նրանց կողմից:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տպավորոթյամբ՝ ոչ իշխանական խմբակցությունները «կասկածամիտ են» իրենց կողմից գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով տեղծելու նախաձեռնությանը
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած քննարկումից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենց կողմից ներկայացված առաջարկները հիմնականում չեն ընդունվել, ապա նշեց. «Մենք հարցը առաջիկայում կքննարկենք վարչությունում, խմբակցությունում և կտանք մեր պատասխանը»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած ոչ իշխանական և իշխանական ուժերի համատեղ խորհրդակցությունից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, թե իշխող կոալիցիայի կողմից գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնության շուրջ «Բարգավաճ Հայաստանի» առաջարկներն ընդունվել են:
Պարզվում է, որ հանձնաժողովը, ի տարբերություն ներկայացված առաջին նախագծի, էական սահմանափակումներ է մտցնում հրապարակայնության մասով: Այսինքն՝ նիստերը պետք է դռնփակ լինեն, ինֆորմացիայի տարածման հնարավորություն չպետք է լինի և այլն, և այլն: Սա քաղաքական բանակցությունների էթիկայի շատ լուրջ խախտում է՝ իրենք իրենց բերած առաջարկը փոխել են:
«Ես կոչ եմ անում մեր գործատուներին, աշխատակիցներին` որևէ փոխանցում չանել, ֆոնդի ոչ մի ընտրություն չիրականացնել: Եվ սրա համար որևէ պատասխանատվություն չի առաջանա»։
«Որտե՞ղ ենք որ.. փողոցում ենք էլի, փողոցից դուրս ենք գալիս ներս, հետ ենք գնում փողոց, մի ոտներս ընտեղ է, մի ոտներս՝ էնտեղ»,- նշեց նա:
Աշխարհում չկա մի կառավարություն, որից դժգոհ չլինեն, իսկ եթե կա, այ հենց նման կառավարությանը պետք է անվստահություն հայտնել: Այն բարեփոխումները, որոնք կատարվում են, դրանք տևական ժամանակում են տալու իրենց արդյունքները: Էն չուկչայի օրը չպետք է ընկնել, որ կարտոֆիլը ցանում ա, հաջորդ օրը քանդում ա: Պետք է սպասես` մինչև կարտոֆիլը բերք տա: Դժգոհություններ կան` խնդրեմ` պատրաստ ենք լսելու և ամեն օր ենք լսում, դրանց պատասխանում ենք:
իչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ մեկնարկեց խորհրդակցություն, որին մասնակցում են նաև ԱԺ ոչ իշխանական ուժերը: Քննարկումը հրավիրվել է ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի՝ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի շուրջ:
Ըստ Ռուստամյանի՝ նախագահին թյուրիմացության մեջ են գցում իր իսկ շրջապատում գործող մասնագետները: «Թյուրիմացության մեջ են գցում, որովհետև նախագահը միանշանակ պարտավոր չէ բոլոր հարցերի մասնագետը լինել, ոչ մի նախագահ էլ այդ մեծ դիապազոնը չունի, մտնի նյուանսների մեջ: