«Չաթլախը տաջիկերենից՝ ճաք տված է նշանակում». Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ինչպես տեղեկացրել ենք, խորհրդարանական ամբիոնից պատասխանեց ՀՀ արդարադատության նախարարին, ով՝ դիմելով ոչ իշխանական չորս ուժերին, ասել էր, թե կառավարությանն անվստահություն հայտնելու ցանկություն հայտնելով «ղալաթ են անում»:

Ռուստամյանն էլ ամբիոնից ասաց. «Մենք էլ կարող ենք բացատրել ու ասել՝ ղալաթ ես անում, չաթլաղ»: Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, հարցին, թե արդյոք «չաթլաղ»-ը վիրավորակա՞ն արտահայտություն է, Արմեն Ռուստամյանը պարզաբանեց.

«Ես արեցի այդ արտահայտությունն իր տրամաբանությամբ, որ ինքը հասկանա, թե ինչքան պրիմիտիվ է մտածել: Դե բառարանով՝ բառարանով, մենք էլ ասում ենք, որ չաթլախը տաջիկերենից՝ ճաք տված է նշանակում, պետք չի շատ տենց նեղվել դրանից, վատ բան չի, ոնց որ ղալաթը, նենց էլ էդ: Մալխասյանց բացատրական բառարան՝ խնդրում եմ բացեք, տեսեք:

Այնտեղ կան նաև վատ իմաստներ, բայց թող ինքը լավ իմաստը վերցնի, ոնց որ մեզ ա խորհուրդ տալիս»: Հարցին, թե Թովմասյանին դրանից ի՞նչ օգուտ, եթե նա լավ իմաստը վերցնի, Ռուստամյանը պատասխանեց. «Չի նեղանա»:

Կարդացեք նաև

Ռուստամյանը նշեց, թե նման արտահատություններ անելն իր ոճը չէ, ինքը չի սիրում նման բառեր կիրառել, բայց ստիպված է, երբ «ամեն ինչ չափ ու սահմանից անցնում» է: «Մենք համբերեցինք, վիրավորանք էր ներկայացված, այն էլ՝ չորս քաղաքական ուժերի հասցեին: Ամբողջ խնդիրն այն է, որ դա անում է արդարադատության նախարարը: Մարդը, փաստորեն էնքան է հղփացել իր այդ պաշտոնի հանգամանքով, որ իրեն թույլ է տալիս վիրավորել 53 պատգամավորի: Նա մի հսկայան ժողովրդի, որն այս կուսակցությունների հետ է, վիրավորում է, և եթե նա չի հասկանում, ես շատ մեծ խնդիր եմ տեսնում մեր երկրում»,- նշեց նա:

Ըստ Ռուստամյանի, նորմալ երկրներում նման արտահայտությունից հետո նախարարը պարտավոր էր հրաժարական տալ, մեծամասնությունն էլ՝ պարտավոր էր պահանջել նման նախարաարի հրաժարականը:

Տեսանյութեր

Լրահոս