
Նայած՝ ի՞նչ ղալլաթ ես արել

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, թե դատվածություն ունեցող մարդը չի կարող որևէ ոլորտում զբաղեցնել պետական պաշտոններ: Այս առնչությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց. «Եթե ինչ-որ մեկը ղալլաթ անի ու ձեր հրաժարականը պահանջի ու դրանից հետո դատվածություն ունենա, բայց ինչ-ինչ պատճառներով սահմանված կարգով ազատ արձակվի, կարո՞ղ է արդյոք դա պատճառ հանդիսանալ, որ նա հետագայում չկարողանա որպես քննիչ աշխատել»: Հ. Թովմասյանն էլ հումորով արձագանքեց՝ նշելով, թե «ղալլաթ անելու» համար դեռ ոչ մեկին չեն պատժելու: «Նայած՝ ի՞նչ ղալաթի համար, մեծ ու փոքր ղալաթներ կան»,-միջամտեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը: Անդրադառնալով հարցին, Հրայր Թովմասյանն ավելացրեց, որ կան որոշակի պետական պաշտոններ, որոնք զբաղեցրած անձինք պետք է դատապարտված չլինեն, ինչը առկա է բոլոր պետական համակարգերում: