
«Հրայր Թովմասյանը ղալաթ է անում՝ չաթլախ». Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից անդրադարձավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտնի հայտարարությանը, թե ոչ իշխանական չորս խմբակցությունները «ղալաթ են անում»՝ ցանկանալով անվստահություն հայտնել կառավարությանը:
«Բոլորվին վերջերս ականատես եղանք պաշտոնյաների ամբարտավան պահվածքին: Արդարադատության նախարարը թույլ է տալիս իրեն ասել, որ ոչ իշխանական չորս ուժերը ղալաթ են անում: Սա աննախադեպ իրավիճակ է, որովհետև նախարարը պիտի հարգի սահմանադրությունը, պաշտպանի սահմանադրական նորմերը»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ Հ. Թովմասյանը պատգամավորներին է վիրավորում, ամբողջ ԱԺ-ին է վիրավորում ու սա կապված է ԱԺ հեղինակաթյան հետ:
«Նախարարը երևի այդ բաները լավ չի հասկանում, կամ էլ սկսել է հասկանալ, որ վատ բան է արել ու սկսկել է բացատրել, որ սխալ են անում: Եթե այդ տրամաբանությանբ ենք շարժվում, մենք էլ այդ բառերին տիրապետում ենք ու կարող ենք ասել, որ Հ. Թովմասյանը ղալաթ է անում՝ չաթլախ»,- նշեց նա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ արձագանեց, թե ինքը ցավում է, որ խորհրդարանական ամբիոնից նման ձևակեպումներ են հնչում: Արմեն Ռուստամյանի հայտարարությունը աժիոտաժ առաջացրեց խորհրդարանական դահլիճում, ինչի առիթով Հովիկ Աբրահամյանը նկատեց.
«Մի բան չեմ հասկանում, ինչո՞ւ տրամադրություններդ միանգամից բարձրացավ: Մի մոռացեք, որ ապագա սերունդը լսում է մեզ: Պարոն Բաբլոյան, ի՞նչ կա ըտեղ ուրախանալու»:
Նա ասաց, թե ինքը դատապարտում է յուրաքանչյուր վիրավորանք, որ կհնչեցվի:
«Մեզ հարիր չէ, որ մենք նման ոճով քննարկումներ կազմակերպենք: Ցավում եմ, այդ դեպքերի համար ու զարմացած եմ ձեր պաատասխանից»,- ասաց նա: