
Հովիկ Աբրահամյանի մոտ մեկնարկել է խորհրդակցություն` նաև ոչ իշխանական ուժերի մասնակցությամբ

Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ մեկնարկեց խորհրդակցություն, որին մասնակցում են նաև ԱԺ ոչ իշխանական ուժերը: Քննարկումը հրավիրվել է ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի՝ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի շուրջ: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում իշխող կուալիցիան՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, առաջարկել էին ստեղծել գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Այսօր ոչ իշխանական ուժերը կներկայացնեն իրենց առաջարկները հանձնաողոի ստեղծման հարցում, կհայտնեն իրենց դիրքորոշումը՝ արդյոք կողմ են մի հանձնաժողովի ստեղծման, որը առաջարկում էին հենց իրենք ստեղծել: