Դավիթ Հարությունյանը չի տիրապետում Հրայր Թովմասյանի բառաֆոնդին

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները քննարկվում են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությունն՝ ուղղված իրենց:

168.am-ի հետ զրույցում Հրայր Թովմասյանը` անդրադառնալով ոչ իշխանական խմբակցությունների՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, ասել էր, թե «ղալաթ են անում»:

Նաիրա Զոհրաբյանը Ա1+-ի հետ զրույցում ասել էր. «Եղել են տարբեր առաջարկներ, ընդհուպ՝ դիմելու հանրապետության նախագահին և պաշտոնանկ անելու նրան»:

168.am-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք «ղալաթ անել» արտահայտությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ իրավական գործընթաց սկսելու համար:

«Հրաժարական պահանջելը ավելի շատ քաղաքական գործընթաց է, քան իրավական և յուրաքանչյուրն իր համար կարող է որոշել՝ երբ և ում հրաժարականը պահանջել»:

Մեր հարցին, թե դա կարո՞ղ է դիտվել որպես վիրավորական արտահայտություն, Դ. Հարությունյանը դժվարացավ պատասխանել. «Ես այդ լեզվին լավ չեմ տիրապետում, որ հասկանամ, թե դա ինչ է: Ես հայերեն եմ խոսում որպես կանոն, իսկ թե դա ի՞նչ լեզու է, ես լավ չգիտեմ»:

Լուսանկարը՝ ՖոտոԼուրի

Տեսանյութեր

Լրահոս