Լևոն Զուրաբյան. ԱԺ-ում տեսախցիկներ տեղադրում են ՀՀԿ-ական պատգամավորներին վերահսկելու համար

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ ԱԺ-ում տեսախցիկներ տեղադրում են ՀՀԿ-ական պատգամավորներին վերահսկելու համար:

168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պարզաբանմանը, Լևոն Զուրաբյանն ասաց, թե իր համար հասկանալի է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո անվտանգության միջոցառումներ պետք է անցկացվեն, որ բարձրացնեն պաշտպանվածությունը:

«Հասկանալի է, որ այդ դեպքերից հետո նման անվտանգության միջոցառումներ պետք է անցկացվեն՝ բարձրացնելով պաշտպանվածությունը: Բայց խնդիրն այն է, որ այդ դեպքերից հետո անցել է 15 տարի: Ուրեմն, պետք է լինի մեկ այլ պատճառ, որը բացատրի, թե ինչո՞ւ է հենց հիմա անցկացվում այդ միջոցառումը: Ես բացատրեմ՝ ինչու: Որովհետև առաջին անգամ դրված է ՀՀԿ-ական մեծամասնության փլուզման վտանգը: Այդ պրոցեսը գնում է և իրենք շատ լավ հասկանում են, ուստի իրենց նպատակն է վերահսկողություն հաստատել ՀՀԿ մեծամասնության պատգամավորների նկատմամբ, որ լրիվ վերահսկեն ՀՀԿ-ականների շարժուձևը, մոնիտորինգի ենթարկեն նրանց կոնտակտները ընդդիմության հետ»- նշեց Լևոն Զուրաբյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս