
ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը կողմ են Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկին

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը կրկին ցանկանում է մտցնել ԱԺ օրակարգ: Այսօր ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների համատեղ նիստից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ոչ իշխանական խմբակցությունների հետ քննարկել են այդ հարցը և աջակցություն են ստացել նրանց կողմից:
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ այս անգամ իշխող Հանրապետականը չմերժի ՀԱԿ առաջարկն ու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նրանց նախաձեռնությանը կողմ քվեարկի:
«Ինքս դեմ եմ այդ առաջարկին և առաջիկա օրերին կխոսեմ դրա մասին ավելի հանգամանալից»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը:
Երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է դեմ, Գ. Սահակյանը ասաց, թե արդեն մի քանի անգամ առիթ ունեցել է այդ մասին խոսելու: