Հովիկ Աբրահամյանը բացատրում է՝ ինչու են ԱԺ-ում ժուչոկներ ու տեսախցիկներ տեղադրում

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով խորհրդարանում տեսախցիկների տեղադրման գործընթացին, դիմեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ տեղեկացնելով, թե արդեն մեկ շաբաթ է՝ ԱԺ-ի ՀԱԿ խբակցության աշխատասենյակներում լարեր են անցկացնում, տեսախցիկներ են տեղադրում:

«Տեսախցիկաֆիկացիա է անցկացվում ԱԺ-ում: Ես կարծում եմ, որ մենք այդ պրոբլեմը չունենք, որովհետև այն ինչ ասում ենք աշխատասենյակում, նույնն ասում ենք դահլիճում, հրապարակներում: Երևի ձեր թիմի վերահսկողության համա՞ր է, ձեր գործն է: Բայց լուրջ ծախսեր եք անում: Եկեք այսպես անենք՝ ինձ նկարահանող սարք , ժուչոկը տվեք, ես հանգիստ կասեմ ուր եմ գնում, ինչ եմ անում: Բայց ես չեմ կարծում, թե ԱԺ-ն էդքան տոտաալ վերահսկողության խնդիր ունի»,- նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իրոք դրա անհրաժեշտությունը չկա, ուղղակի սա անվտանգության խնդիր է: Հովիկ Աբրահամյանն էլ հիշեցրեց. «Ժուչոկը, գիտե՞ք՝ որ թվականից է գալիս, ձեր ներդրածն է, բայց մենք դրանով չենք զբաղվում, դա անվտանգության խնդիրն է, եթե նախկինում՝ ձեր ժամանակներում լսել են Ձեզ, ես տեղյակ չեմ եղել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս