ԱԺ-ում շարունակվում է Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ ներկայացրած նախագծի քննարկումը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնության քննարկման ժամանակ հետաքրքրվեց՝ եթե 2008 թվականի Մարտի մեկի գործը ճիշտ քննվեր, Մայդան չէր լինի՞: Ի պատասխան հիմնական զեկուցող, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, թե ինքը դժվարանում է կապ տեսնել Մարտի մեկի ու Մայդանի միջև:
«Հարցեր կան, որոնք անկախ այդ հանձնաժողովի գոյությունից, մենք պարտավոր ենք պնդել, խոսքը կորուստների, կալորիականության մասին է, որը շատ կարևոր է: Կարևոր է, որ մենք հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունենում: Գազը ՀՀ մուտք է գործում ավելի էժան գնով, քան մենք ստանում ենք ՌԴ-ից, ուրեմն՝ ի՞նչն է պատճառը, որ էժան գազը թողած, գնում ենք թանկը»,- նշեց նա:
Նրանք դա անում են առաջին անգամ իրենց կյանքում, ինչը նշանակում է, որ մեծ առաջադիմություն կա: Վեց տարի է անցել հանցագործությունից հետո և նրանք առաջին անգամ հարգեցին Մարտի մեկի զոհերի հիշատակը: Այս քայլը լրջորեն ողջունում եմ, դրական եմ գնահատում:
Մարդիկ, որոնց անունները շրջանառվել են այսօր ԱԺ պատգամավորներ են, այդ մարդկանց անունները շրջանառվում են և ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու, և այլ բաների մեջ: Այստեղ է ներքին զորքերի նախկին հրամանատարը՝ պատգամավոր է, Հովիկ Աբրահամյանն է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը: Ես հիմա Հովիկ Աբրահամյանի հետ կանգնեմ Գոռ Քլոյանի հիշատակը հարգե՞մ: Ո՞ւմ հետ հարգեմ:
«Ես Ձեզ առանձին ասել եմ, ուղղակի կրկնեմ, որ որոշակի մտահոգություններ ունեմ նախաձեռնության վերաբերյալ թե պահի, թե ժամանակի առումով, որովհետև չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ մեծամասնությունը որոշակի փոփոխություններ ունի իր մոտեցումներում»:
Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, հիմնական զեկուցող, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց, թե արդյոք ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանատվություն զգո՞ւմ Մարտի մեկի դեպքերի համար:
«Ընդմիջում խնդրեցինք, որ մեծամասնությունը քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ մտածի և այդ թվում նաև այն հույսն ու հավատը, որ ներշնչում է Ազգային ժողովի նախագահը, իրենց մեջ ամփոփեն, կարող են գոնե աշնանը այս հարցին լուծում տան»:
ԱԺ-ն 75 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց գազի հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախագիծը: Դեմ քվեարկեցին Ժառանգություն խմբակցության պատգամավորները:
Արամ Մանուկյանն, ինչպես և խոստացել էր, Կոմիտասի պողոտայում թռուցիկներ փակցրեց, իսկ ոստիկանները տարածքում չհայտնվեցին, որևէ արգելք, թե էլեկտրոնային սյուներին փակցնել չի կարելի, չներկայացրին:
ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների կարծիքով` Ուկրաինայում տիրող լարված իրավիճակից Հայաստանի գործող իշխանությունները պիտի դասեր քաղեն: Ըստ նրանց` նմանատիպ սցենարից խուսափելու լավագույն միջոցն այն է, որ Հայաստանի իշխանությունները ևս չպետք է գործեն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի սխալը և հաշվի նստեն ժողովրդի կարծիքի հետ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ հայտարարությունների ժամին՝ խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, ասաց, որ ստեղծված իրավիճակը իրենց համար զավեշտալի է:
Նա նաև հիշեցրեց, թե ԱԺ օրակարգից դուրս է մնացել «Զոհված անձանց իրավահաջորդներին փոխհատուցելու մասին» իրենց նախագիծը, որի մերժման համար, ըստ նրա՝ որպես «պատրվակ օգտագործեցին մեկ-երկու լիազորության սուբյեկտի կարծիք»: «Մենք ոչ մի քայլ չարեցինք գոնե մեր խղճի համար, հանգիստ լինելու համար, որ կարողանայինք քաղաքացիներին օգնել»:
Մարտի 1-ի հանրահավաքը լինելու է, շատ մարդ է գալու: Ես էսօր հայտարարում եմ՝ Կոմիտասում փակցնելու եմ թռուցիկներ այն տեղերում, որտեղ իբր չի կարելի, որովհետև այլ տեղ փակցնելու չկա: Թող գան ինձ բերման ենթարկեն:
«Յան տվեք մեծամասնությունից, յան տվեք…»,- ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից հնչեցվող քննադատություններին, մեղադրանքներին:
Հիմա ուզում եմ նորից անկեղծ խոսել՝ ես եմ դեմ եղել, որ մտնի քառօրյա, պատճառն այն է, որ դուք իշխանությունների պրոբլեմներն եք ուզում թաղել, կոծկել, բայց մենք ոչ մի բան չունենք կոծկելու, թաղելու, մենք ոչ մեկի հետ չունենք պայման, որ որևէ իշխանության ներկայացուցիչ գա պաշտոնի ու սկսի զբաղվել ապօրինություններով: Ու եթե կան նման մարդիկ ձեր օգնությամբ պետք է վեր հանենք, դատապարտենք նման մարդկանց:
«Քաղաքական երանգ եք տալիս, ասում եք, թե Կառավարությունը որոշել է սնանկացնել «Նաիրիտը», Կառավարությունը որոշել է ժողովրդին քցել դռները, թալան կատարել այնտեղ: Եթե Կառավարությունն ուզենար սնանկացներ՝ 3-4 տարի առաջ սնանկացման մոտիվները կային, կարող էր սնանկացնել, ժողովրդին չէր պահի, կհաներ դուրս և կտար երկամսյա աշխատավարձերը»։
Այսօր թեթև հաշվեցի, որ առավոտից այս ամբոինում 33 անգամ հնչեց «քաղաքական շահարկում» բառակապակցությունը: Բոլոր այն դեպքերում, երբ խորհրդարանական մեծամասնությունը չի կարողանում քաղաքական հարթակում հստակ մոտիվացիաներով բանավիճել, բերում է նույն ձևակերպումը՝ քաղաքական շահարկում:
«40 միլիոն դոլար են գնահատել «Նաիրիտը»: Եթե Տիգրան Սարգսյանը մենակ «Նաիրիտի» այս տարածքում վարդ ցանի՝ 40 միլիոն դոլար մի տարում կհանի, հա պամիդոր վարունգ էլ թող կեսը ցանի՝ կհանի»,- քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ «Նաիրիտի» ժաանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի շուրջ քննարկման ժամանակ:
Սա ի՞նչ իշխանոթյուն է, սա ի՞նչ կառավարություն է: Արի ու տես, որ նախորդ քննարկման ժամանակ Դավիթ Հարությունյանը մեղադրեց իշխանությանը ինչ-որ կասկածամտության, անգամ պարանոյայի հասնող կասկածամտության մեջ: Էնքան անկեղծ էր խոսում, թե գիտեք՝ ուզում ենք աշխատել ձեզ հետ, որ քիչ էր մնում լացս գար, քիչ էր մնում հավատայի, ու տպավորություն ստեղծվեց, որ մենք գործ ունենք հրեշտակների մի աստղաբույլի հետ, արդեն չգիտեի՝ ի՞նչ անեի, մնում էր մենակ հավատալ ձեր անկեղծությանը, սկսել ձեզ հետ համագործակցել:
2010 թվականից գործարանը դադարեցրել է իր գործունեությունը, և ըստ հրապարակումների՝ կանխամտածված տարվում է դեպի սնանկացում: «Ովքե՞ր են և ի՞նչ ձևով են ազդել այս գործունեության վրա, անգամ քրեական գործի հարուցումն է մերժվել, որի արդյունքում մութ պատմություններ են մնացել, աշխատողներն էլ հայտնվել էլ գործազուրկի կարգավիճակում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Եթե ինչ-որ մարդիկ կան, որ զբաղվում են խաբեբայությամբ, դա իրենց գործն է: Եղել է առաջարկ, դրա շուրջ քննարկում է եղել: Դոգմա՞ է, իրավունք չունե՞նք փոփոխել, առաջարկել ենք նախագիծ բոլուրս միասին, առաջարկել ենք ներկայացնել առաջարկություններ, եղել է նաև մեր առաջարկը, վա՞տ բան է, որ դռնփակ է:
168.am-ն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մաքսային միության կայացումը վտանգի տակ չէ: Աբրահամյանը, սակայն, չպատասխանեց՝ նշելով, թե ինքը կանխատեսումներով չի զբաղվում:
«Ի՞նչ առավելություն ունի հանձնաժողովի նախագահի անդամից, որ ուզում եք… ոչ մի լիազորություն չունի: Ուղղակի մենք մտածում ենք, որ լինի փորձառու մարդ, իրավաբան մարդ, որ կօգնի հանձնաժողովին, որ իրականությունը հայտնաբերենք: Ասել ենք՝ լինեն տասը անդամ, դա էլ ենք նախատեսել, ես ուզում եմ, որ բոլորդ տեղյակ լինեք, հավատաք, մենք նպատակ չունենք ապօրինությունը կոծկելու»:
«Բազմաթիվ ձևաչափերով ուզում ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է: Սահմանադրական դատարանը դեռ կտա իր որոշումը, ամեն դեպքում մենք հո մեր ժողովրդի թշնամին չե՞նք, մենք ուզում ենք լավ բարեփոխում իրականացնել: Եթե այդ բարեփոխման մեջ կան թերություններ, մենք պատրաստ ենք քննարկել»:
«Ես չեմ կարծում, որ մենք քննարկումները պետք է տանեինք, տանենք այն ուղղությամբ՝ հավատո՞ւմ ենք արդյոք Կառավարության, մեծամասնության բարի մտադրություններին, թե՞ ոչ: Սա ինձ բացարձակապես չի մտահոգում՝ թե ինչ մտահոգություններից, ինչ դրդապատճառներից ելնելով է խորհրդարանական մեծամասնությունը հանկարծ որոշել հանդես գալ նման նախաձեռնությամբ և լինել նախաձեռնողը նման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցում»:
«Դուք «Գազպրոմի» հարցը հիմնավորապես թաղել եք, բազմիցս հրապարակեցիք, որ հրաժարվում եք ուսումնասիրել պայմանագրերը, պայմանագրերի դրույթները, որոնք իրապես ձևավորում են նոր միջավայր: Ձեր համառությունը կարելի է բացատրել նրանով, որ ուղղակի չեք ցանկանում մտնել մի դաշտ, որտեղ շատ թույլ եք, պատասխան ժողովրդի առաջ չունեք»:
«Հիմա անցավ այդ պահը ու ես արդեն բավական ժամանակ է ջեռուցում չեմ օգտագործում ու շատերն էլ ու այս պահին խնդիր չկա դա ստուգել ու վստահ եմ, որ կառավարությունը կասի, թե ամեն ինչ նորմալ է»:
Եվ արդեն ժամանակն է, որ մեծամասնությունը համարժեք պատասխան տա ընդդիմության կողմից հասցված վիրավորանքներին, որովհետև մինչև այժմ մեծամասնությունը մեծահոգաբար լռել է, չի ցանկացել նկատել այն վիրավորական որակումները, որոնք հնչում են ընդդիմության շուրթերից:
Բոլոր այն պատգամավորները, ովքեր հարգելով իմ կոչը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուկրաինայում իշխանության բռնություններից զոհված անձանց հիշատակը, և դրա հետ մեկտեղ հարձակվեցին այդ հիշատակը հարգելու գաղափարի վրա, խնդիր ունեն իրենց հոգեբանական վիճակի հետ: Երբ դու մի գործողություն ես անում, ապա այդ նույն գործողության վրա հարձակվում ես, նշանակում է, որ ունես անձի երկվություն: