Գալուստ Սահակյանը՝ «ղալլաթ»-ի և «չաթլախ»-ի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի վիրավորել ոչ իշխանական չորս ուժերին, երբ ասել է, թե կառավարությանն անսվատհայություն հայտնելու ցանկությամբ նրանք «ղալաթ են անում»:

«Երբեմն-երեմն քաղաքական դաշտում, առանձնապես լարված իրավիճակներում, դա մեզ մոտ չէ միայն, ամբողջ աշխարհում է, նման բառեր օգտագործվում են: Բայց ես չեմ կարծում, որ Հրայր Թովմասյանն այդ բառով փորձել է վիրավորել որևէ մեկին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, որ Հ. Թովմասյանը հանդես կգա նոր պարզաբանումներով:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրադարանում անդրադարձավ Հրայր Թովմասյանի հայտարարությանը և պատասխան տվեց նրան՝ ասելով. «Մենք էլ կարող ենք բացատրել ու ասել ղալաթ ես անում չաթլաղ»: Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում ՀՅԴ պատգամավորի պատասխանը: Ի պատասխան Սահակյանն ասաց.

«Երկու առումով կոշտ էր, ես չէի անի այդպես, ավելի գրական տեմինով կօգտագործեի: Չնայած, երկուսինն էլ հայոհանք չէ: Պետք է զգույշ լինել, ոչ թե պետք է մեղադրել, թե դա ինչու է այդպես, այլ դաշտ ստեղծել, որ գրագետ լինի»: Ճշտող հարցին, թե Հ. Թովմասյանի արտահյտությունը կո՞շտ էր, նա պատասխանեց. «Այո»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ոչ իշխանական չորս ուժերն անգամ քննարկում են Հ. Թովմասանի հրաժարականը պահանջելու տարբերակը, Գ. Սահակյանն այսպես արձագանքեց. «Եթե այդպես լինի քաղաքական գործիչները ամեն օր պիտի հրաժարականի պահանջ ներկայացնեն: Նման երևույթները հրաժարականի պահանջի հիմք չեն կարող լինել»:

Հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ դատապարտելու նախարարին նման «կոշտ» արտահայտության համար, Սահակյանն ասաց, թե Հանրապետական կուսակցությունը «դատապարտող ուժ չէ, զսպող ուժ է»:

Մեր հարցին, թե եթե «ղալաթ անելը» վիրավորական արտահայտություն չէ, ապա ի՞նչ բնութի է, Սահակյանն ասաց. «Յուրաքանչյուր բառ կարելի է համարել վիրավորական»:
Հետարքքրվեցինք, թե ո՞ր դեպքերում է ինքը կիրառում «ղալաթ անել» արտահայտությունը: Ի պատասխան Սահակյանն ասաց. «Ես իմ լեքսիկոնում նման բառեր չունեմ: Չեմ օգտագործում»:

Տեսանյութեր

Լրահոս