Ստյոպա Սաֆարյան. Հեֆերնը երևի պատկերացնում է, թե ՀՀ իշխանությունները, ՀՀ կառավարությունը կանխատեսելի են

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի համար համոզիչ չէր երեկ կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանն ունի կենսաթոշակային պարտադիր համակարգին անցնելու անհրաժեշտություն:

168.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Ինձ համար այդ տեսակետը համոզիչ չի կարող լինել այն առումով, որ Հեֆերնը երևի պատկերացնում է, թե Հայաստանի իշխանությունները, ՀՀ կառավարությունը կանխատեսելի են: Եթե նա ուշադրություն դարձնի հայ հասարակության արտահայտած մտահոգություններին, ապա կտեսնի, որ հարցերի մեծ մասը կապված է նրա հետ, որ երկրին իշխանությունները տնտեսական զարգացում չեն խոստանում, և որ հնարավոր է վերադարձ չլինի: Եթե Հեֆերնը վերանա այս գործոններից, գուցե իր ասածները ճշմարիտ լինեն, բայց այս գործոնները չափազանց վճռորոշ են»:

Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը մարդկանց չկարողացավ համոզել, որ կուտակային պարտադիր համակարգը «բարեփոխում է», իսկ Հեֆերնի կարծիքն ուղղակի անձնական կարծիք էր: «Ջ. Հեֆերնը երրորդ կողմ է, նա իր դիտարկումներ է պարզապես ներկայացնում»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս