ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը կրկին ԱԺ-ի օրակարգ է ցանկանում մտցնել: Այսօր ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների համատեղ նիստից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, թե իրենք ոչ իշխանական խմբակցությունների հետ հարցը քննարկել են և ստացել են աջակցություն:
Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները որոշել են քառօրյա այս նիստում կառավարությանն անսվստահություն չհայտնել: Թե ի՞նչն է պատճառը, ո՞ր հարցերում մասնավորապես նրանք համաձայնության չեն եկել, խմբակցությունների ներկայացուցիչները չեն հրապարակում:
«Չէ, այս քառօրյում չենք հայտնելու, դեռ հասունացած չէ: Բայց աշխատանքները շարունակվում են այս պահին, դեռ վերջնական որոշում չկա այս հարցում: Դեռ աշխատում ենք նախաձեռնության բովանդակային մասով՝ թայմինգի մասով…
Հիմա նորից գարուն է, օրերը կտաքանան, նորից դուրս կգան, Երևանի ասֆալտի վրա որոշումներ կկատարեն, էլի ցեխ կշպրտեն քաղաքական որոշ ուժերի վրա, հետո կտեսնեն, որ էդ ցեխից ավելի շատ իրենք են ցեխոտվում, մրոտվում, քան՝ մենք:
«Ես կոչ եմ անում մեր գործատուներին, աշխատակիցներին որևէ փոխանցում չանել, ֆոնդի ոչ մի ընտրություն չիրականացնել: Եվ սրա համար որևէ պատասխանատվություն չի առաջանա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այն, ինչ կառավարությունն, ի դեմս իր տարբեր կառույցների իրականացնում է, ինքը գնահատում է որպես հակաօրինական, հակասահմանադրական:
168.am-ը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրրքվեց, թե ինչպե՞ս է վերջինս վերաբերվում ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
168.am-ն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է պարտադրվում կենսաթոշակային նոր համակարգը, եթե հասարակության 80%-ը դրան դեմ է:
Հարց է ծագում՝ եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները, չեն վճարել և չեն վճարելու այդ հաշվին, ապա ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ գործատուն իր աշխատակիցներից գումար է պահել և կոպիտ ասած այդ գումարների գծով տոկոս է աշխատում բանկերում…
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը առաջարկում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` ուսումնասիրելու «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառները:
«Ես չեմ ասել, թե գնաճ է սպասվում: Ես ասել եմ, որ առավելագույն գնաճ չի կարող լինել: ՀՀ-ում հիմա էլ գնաճ կա՝ հինգ տոկոսի շրջանակներում: Նախագահը բացառել է արտառոց գնաճը, և դա միանշանակ այդպես է, չի կարող լինել արտառոց գնաճ Հայաստանում»:
168.am-ը Վահրամ Ավանեսյանից հետարքրքվեց, թե ինչպե՞ս է վերաբերում նա ոչ իշխանական չորս ուժերի՝ կառավարությանն անսվատհություն հայտնելու նախաձեռնությանը, ինչին ի պատասխան նախարարն ասաց. «Դա չորս ուժերի իրավունքն է»:
«Ոչ միայն կառավարությունը, այլև` ամբողջ իշխանությունը պիտի փոխվի, համակարգը պիտի փոխվի, և կարևոր է, որ այս նպատակին հասնելու համար ինչ-որ տեղից սկսես»,- ասում է Արամ Սարգսյանը:
«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է լինի այդ ամենի առանցքը, ես համաձայն չեմ լինի: Առանցք կոչերով չեն դառնում, կոնսոլիդացիայի կոչերը քիչ են, շատ քիչ, դրանցով ոչ մի բան չես անի:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստիացնում է՝ իրենց պայքարը շարունակվում է: «Անի պլազայում» այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ, որի ընթացքում ընթերցեց ազգային տարեկան ուղերձ, Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե «Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը:
«Ես կարծում եմ, որ մեզ ընտրած մեկ միլիոն քաղաքացիները տեղում են, հույսը չեն կտրել և իրենք պատրաստ են պայքարի»,- ազգային ուղերձը ընթերցելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա շեշտեց, թե պայքարը լինելու է միասնական:
«Օդ ու ջրի նման անհրաժեշտություն կա միացյալ հրապարակի կայացումը և այս չընտրված իշխանությունների հեռացումը մինչև վերածննդյան ապրիլի 9-ը…»
Հովհաննիսյանն այսօր ավանդույթի համաձայն ձեռքով բարևեց բոլոր ներկաներին, խոստովանեց, որ կարոտել է բոլորին, ապա հայտարարեց, թե այլևս թույլ չի տալու «որ իրար կարոտենք»:
«Քաղաքականության մեջ կան գործընթացներ, որոնցով ճշտում ես քո ունեցած պոտենցիալը, ուժը, հասարակության մեջ քո ունեցած ազդեցությունը և հասարակության աջակցությունը քեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
168.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում իշխող կուալիցիան՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, առաջարկել են ստեղծել գազամատակարարման ոլորտն ուսումնասիրողԱԺ ժամանակավոր հանձնաժողով:
Երկրապահ կամավորական միության համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հուշանվեր հանձնելիս ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարեց. «Ապրե՛ս, որ դու կաս, վերջին բոլշևիկ»: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով ԵԿՄ անդամ է, նշեց, թե ինքը համաձայն է Մ. Գրիգորյանի գնահատականի հետ:
«Սերժ Սարգսյանն այսօր զարմանում է, թե՝ ինչու եք «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքից խոսում, չեք խոսում 80 տոկոսից, խոսում եք 20 տոկոսից: Այդ 80 տոկոսը վաճառելու ժամանակ Սերժ Սարգսյանը ի՞նչ է «Տաշիր պիցայում» էր աշխատում: Ինչպե՞ս կարող եմ հավատալ նրա խոսքին: Ոչ միայն չեմ հավատում, այլև՝ չեմ վստահում»:
Անին տեղեկացրեց, որ այսօր պետք է այդ միջադեպի կապակցությամբ ՀՔԾ-ում բացատրություն տար, բայց իր փաստաբանի բացակայության պատճառով խնդրել է տեղափոխել այն երկուշաբթի օրը:
Ն. Զոհրաբանը անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե բացառվում է, որ Հայաստանում գնաճ լինի՝ նշելով. «Հարգարժան նախագահը, երեկ խոսեց այն անձանց մասին, ովքեր թյուր տեղեկատվություն են տարածում՝ ասելով, որ որոշակի ապրանքատեսակներ չեն թանկանալու: Ուզում եմ հիշեցնել, որ առաջինը նման հայտարարություն խորհրդարանում արել է կառավարության անդամ, Էկոնոմիայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ասելով, որ այո, մոտավորապես 600 անուն ապրանքատեսակ թանկանալու է և չի հերքել, որ դրանց մեջ լինելու են առաջին կենսաապահովման անհրաժեշտ ապրանքներ…»:
«Եվ որովհետև այն խնդիրները, որոնք ենթադրում են լուծումներ, կառավարության աշխատանքների ծիրին մեջ են՝ կուտակայինը, գազի հետ կապված խնդիրը, ժողովրդի կենսամակարդակի հարցը, արտագաղթը և այլն… այս բոլորը վերաբերվում է կառավարության աշխատանքին։ Առավել ևս, որ սա խորհրդարանական գործընթաց է՝ վարչապետի նշանակումը մեծամասնության լիազորությունն է, դա խորհրդարանական լիազորություն է և մենք ուզում ենք այդ ծիրի մեջ մնալ։
«Երկրի առաջ բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել, կուսակցությունն իր ամբողջ իմաստը կկորցնի, եթե մենք այդ խնդիրնրի մասին չխոսենք և այլընտրանքային լուծումներ չառաջարկենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Երեկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե կան որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք, ըստ նախագահի, նաև «մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են երկրում տեղի ունեցող իրադարձությունները»:
Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների, սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել: Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների, մտել եմ քաղաքականություն՝ հետապնդելով մին մեկ նպատակ՝ ես ուզում եմ օգուտ տալ իմ երկրին ու ժողովրդին, և ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում:
Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը և որ ամենակարևորն է հասարակությունը: Մենք պետք է բաց լինենք նաև իշխանության մեջ առկա առողջ շրջանակների համար, որտեղ նույնպես կան բանիմաց ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ:
«Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքաանությանն իրական այլընտրանք: Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է ներկայացնենք մեր այլընտրանքային տարբերակը:
Լրագրողների համար նախատեսված մամուլի կենտրոնն էլ, ինչի մասին ԲՀԿ-ն հայտարարություն էր տարածել, կուսակցութան կենտրոնական գրասենյակի նախասրահն է՝ այս պահին սրճարանի հիշեցնող, որտեղ բացի հյուրասիրության սեղաններից, լրագրողների աշխատանքի կազմակերպման համար ուրիշ ոչինչ չկա՝ անգամ աթոռներ: Թե երբ կավարտվի համագումարը՝ հատնի չէ: