եթե Դուք չեք հասկանում, դա չի նշանակում, որ այդտեղ տրամաբանություն չկա, եթե Դուք այդ տրամաբանությունը չունեք՝ ամբողջը հասկանալու համար: Եթե այդքան լսելու ունակություն էլ չունեք՝ Ձեր տված հարցը լսելու, ապա Ձեզ ասում եմ՝ կընկնեք շատ անհեթեթ վիճակում, երբ պետությունը մեկ շկաֆ վաճառելու ժամանակ, հանկարծ պիտի Ձեր թույլտվությունը ստանա՝ վաճառի՞, թե՞ չվաճառի: Մեր երկրի դժբախտությունն է, որ էս ամբիոնից նման հարցեր կարող եք բարձրացնել:
Ի պատասխան ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, թե 1,5 մլն դոլար շահույթ ունեցող կառույցի համար ներդրումներ անել հնարավոր չէ: ««Որոտանի կասկադն» արդեն 40 տարեկան է դառնում, իսկ նման կասկադների համար քառուսունը սահմանային տարիք է: Սա է եղել պատճառը, որ որոշվել է վաճառել «Որոտանի» գույքը»,- նշեց նախարարը:
Եղավ այն, ինչ եղավ: Ապացուցեցին, որ իրենք կամք չունեն, իրենց թելադրում են, իրենց փոխարեն Կառավարությունն է անում: Կառավարությունն էլ երևի մի զանգով ասել է՝ հանկարծ չլինենք-չիմանանք, որ քվեարկել եք հանձնաժողովի ստեղծման օգտին: Իրենց տրված է ընդամենը լռելու իրավունք:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները այսօր խորհրդակցություն են ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Նիստի ընդմիջմանը ՀՀԿ-ական պատգամավորները շտապում էին Աբրահամյանի մոտ՝ այդպես էլ անպատասխան թողնելով այն հարցը, թե ի՞նչ քննարկում է սպասվում ԱԺ նախագահի մոտ:
Եթե հանրային սեփականությունից անցում է կատարվել մասնավորի, բայց միևնույն ժամանակ ոչնչացվել է տնտեսվարող սուբյեկտների հավասարությունն ապահովող օրենքի գերակայությունը, հետևանքները աղետալի են լինում:
ԱԺ մեծամասնությունը քիչ առաջ մերժեց խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությունը՝ գազի մատակարարման ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:
Ժամանակին դոպինգ օգտագործած ու դոպինգ կոնտրոլը չանցած քաղաքական ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ դոպինգ կոնտրոլն այսուհետև խստացված է։ Յուրաքանչյուրը պետք է հստակ իր տեղն ու դերը իմանա և գործի ըստ այդ տեղի ու դերի։ Խորհրդարանում արհեստական լարում մտցնելու, աշխատանքների բնականոն ընթացքը խոչընդոտելու փորձերը տապալվելու են։
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կտրուկ ընկել է գործարարության ակտիվությունը, երկիրը նահանջ է արձանագրում սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ցուցանիշների առումով: ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին այս մասին ասաց Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Անցած տարին որևէ դրական տեղաշարժ չարձանագրեց մեր պետության կյանքում»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները չեն համարում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը որևէ կերպ կարող է ազդել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իրենց համագործակցության վրա:
ԱԺ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Շաբոյանին հուշեց, թե գոյություն ունի Գլոբալ զարգացման ինդեքս, որտեղ թվերը բոլորովին այլ պատկերն են ցույց տալիս։ «Իսկ դուք այստեղ ասում եք, թե թվերը լավն են»
Նիստի ընդմիջմանը ՀՀԿ-ական պատգամավորները շտապում էին Աբրահամյանի մոտ՝ ճանապարհին անպատասխան թողնելով այն հարցը, թե ի՞նչ քննարկում է սպասվում ԱԺ նախագահի մոտ:
«Մեր ցանկացած հանրահավաք և ցանկացած գործողություն ուղղված է իշխանափոխությանը: Նույնիսկ մեր շնչելն է ուղղված իշխանափոխությանը»:
Իրականում այս փոփոխությունը մեծ չափ է կազմում, սակայն քանի որ նախորդ տարիներին մշտապես հետ ենք եղել, մեծ առաջընթացի պարագայում էլ դեռևս ցածր դիրքերում ենք գտնվել: Հիմա բացարձակ դիրքերով, ոչ թե փոփոխություններով առաջընթաց ենք ապահովել: Որոշ Արևելյան երկրների ու Մերձբալթյան երկրների հետ համեմատած նույնիսկ առաջատար ենք:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքով՝ գազի գնագոյացման, գազի գնի թանկացման համար Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովը պետք է տեղյակ պահեր ԱԺ-ին:
«Կներեք, բայց մենք հիմք չունենք հավատալու այդ անկեղծությանը: Ասեմ ինչու, փորձեմ մեր մեծամասնության հիշողությունը թարմացնել: Այս ամենի մասին մենք խոսել ենք չորս տարի առաջ:
Մեր ուզածն ընդհամենը ճշմարտությունը հասկանալն է: Նախ մեր ժողովուրդը ցանկանում է հասկանալ, թե այդ ո՞նց է ստացվում, որ աշխարհի ամենաէժան գազը ստացող ժողովուրդը, այդ նույն գազի համար աշխարհում ամենաթանկ գինն է ստանում: Մարդիկ ուղղակի շոկի մեջ են:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, դիմելով ԱԺ մեծամասնությանը, հայտարարեց, որ եթե նրանք մերժեն «գազային պայմանագրի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին, ապա ոչ իշխանական ուժերը քաղաքական լայն օրակարգ կձևավորեն։
ԲՀԿ խմբակցության անունից ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոչ իշխանական չորս խմբակցությունները ունեն հստակ հարցեր և ցանկանում եմ ստանալ հստակ պատասխաններ:
Այսօր ԱԺ նիստի ավարտին ՀԱԿ և ՀՅԴ խմբակցության պատգամավորներն առանձնազրույց ունեցան Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Շուրջ 20 րոպե ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը Հովիկ Աբրահամյանի հետ քննարկում էին «գազային պայմանագրի» շուրջ ծավալված խնդրի լուծման «կոմպրոմիսային տարբերա
«Գազային պայմանագրերի» բացահայտման նպատակով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը նախաձեռնում են ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով: Դիմելով ՀՀԿ մեծամասնությանը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հորդորեց կողմ քվեարկել ու ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ համոզված լինելով, որ իշխող մեծամասնությունն էլ հետաքրքրված է «խորհրդավորությամբ, գաղտնիությամբ»:
Գագիկ Հարությունյանի ընտանիքի կարիերայի հետ կապված մամուլում հրապարակում եղավ, որ նրա եղբայր Արզուման Հարությունյանը կարող է նշանակվել ԱԱԾ պետի առաջին տեղակալ, և ես հույս ունեմ, որ Գագիկ Հարությունյանն ու իր ընտանիքը երբևէ ընդդիմությանը շնորհակալություն կհայտնեն իրենց ընտանիքի բարեհաջող կարիերայի ու ապահով ծերության համար:
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը հայտնի «գազային պայմանագրերի» հետ կապված հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով առաջարկում են ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
«Ինչ ասես, որ չասեցին»,- ասաց նա՝ անդրադառնալով այն լուրերին, թե իշխանության ցանկությունն էր, որպեսզի ինքը վայր դներ իր մանդատը: «Հասկացա՝ ինչ անցանկալի զարգացումներ կարող են լինել «Ժառանգությունում»»,- հավելեց պատգամավորը՝ պարզաբանելով իր՝ մանդատը վայր չդնելու մասին որոշում
Գալուստ Սահակյանի առաջարկը ընդունվեց ձայների 67 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ
«Անցյալ տարի դեկտեմբերի 26-ին տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի, այսպես կոչված, ատենախոսության պաշտպանությունը, և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին հետևելով՝ տպավորություն ստացանք, որ ոչ թե տնտեսագիտական համալսարան է, այլ խուլիգանների որջ:
Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եթե կարող եք, անձամբ Ռոբերտ Քոչարյանից դա հարցրեք, և ինքը հստակ ձեզ կպատասխանի»:
Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ քարտուղար է նշանակվել Թևան Պողոսյանը:
Այսօր ԱԺ գարնանային առաջին նիստին մասնակցելու է եկել ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Դուրս գալով խմբակցության աշխատասենյակից՝ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին շնորհավորեց անցած տոների կապակցությամբ, նշեց, թե ինքն այսօր ոչ մի հարցի չի պատասխանելու:
«Վերջերս ՀՀ կառավարությունը ավելի ու ավելի է խորացնում սեփականաշնորհման հետ կապված խոշոր գործարքներում պետական գույքի մասնավորեցման մասին օրենքը խախտելու և ԱԺ-ն շրջանցելու պրակտիկան»,- այս մասին ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: