ՀՅԴ-ն, որը տարիներ շարունակ հայտարարում է, թե դեմ է հայ-թուրքական արձանագրություններին՝ պահանջելով, որ Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը այդ փաստաթղթից, որի պատճառով էլ, ի վերջո, լքեց իշխանական կոալիցիան, ինչպե՞ս է վարվելու այս պարագայում, երբ արդեն բարձր դիվանագիտական պաշտոններ ունի:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 15-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ-ն երկար ժամանակ չէր հայտնում՝ ե՞րբ է կուսակցությունը հրավիրելու համագումարը:
Պարզվում է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գաուստ Սահակյանը ցողունային բջիջների թերապիայի մասնագետ է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին՝ արդյոք ինքն էլ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նման, ցանկություն չունի՞ դիմել ցողունային թերապիայի: «Եթե ցանկություն ունեք, ես դրա մասնագետն եմ, կօգնեմ ձեզ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Այսօր լրագրողների հետ զրույցում, ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը ականջալուր չէ՞ ՀՀ նախագահի խոսքին, ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց…
«Ձեր ասած անձն այն քաղաքական գործիչը չէ, որին հավատալը կամ չհավատը մեծ ձեռքբերում կլինի: ՀԱԿ-ը կարծես թե ընտրություններից հետո տարբեր խմբեր ունի՝ մեկ պատուհանի արժեքով չի աշխատում…
Մարգարյանի խոսքով՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն գրություն է ուղարկել Ռուսաստան՝ խնդրանքով՝ մինչև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ընդունված օրենքում որևէ փոփոխություն կատարել Հայաստանի մասով:
Այն մասին, որ իրականում չի ներառում տնօրինման իրավունքը, ինձ տեղեկացրեց պարոն Ջհանգիրյանը և ասաց, որ այդ գիտելիքը ստանում են իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսում: Ակնհայտ է, որ Թովմասյանը այդ մի դասը բաց է թողել»
«Մենք որևէ ամբիցիա չունենք, եթե իրենց նպատակն այն է, որ նախաձեռնության հեղինակն անպայմանորեն իրենք լինեն, քավ լիցի, թող այդ հանձնաժողովը կոչվի հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»:
Սահակյանը խնդրեց կրկնել հարցը, ապա ճշտեց՝ «Հագուստի՞ կտորը»: Երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հասկացավ հարցի էությունը, ծիծաղեց, ապա պատասխանեց. «Էհ, ամաչում եմ ասեմ… Գեշ հարց էր»:
«Բոլորդ էլ տեսաք, որ ընդդիմության միասնականությունը տալիս է լուրջ արդյունքներ խորհրդարանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ԿԲ-ը իրավունք ունի հանդես գալ ցանկացած հայտարարությամբ, անգամ «հիմարությամբ»
«Հավանաբարը այնքան շատ է… Մի հատ տեսնենք ի՞նչ է տեղի ունենալու, ի՞նչ հարցեր են դրվելու, ի՞նչ խնդիրներ, կտեսնենք»,- այսպես արձագանքեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների այն հարցին, թե արդյոք Դաշնացությունը կմասնակցի՞ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից փետրվարի 18-ին նախատեսվող հավաքին:
«Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը և մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար՝ ժամանակավոր, ստեղծելու ենք և բոլոր հարցերը քննարկելու ենք: Անպայմա՛ն, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»:
«Այնպես որ, սպասենք Զարուհի Փոստանջյանին՝ նա կվերադառնա ու կշարունակի իր ակտիվ քաղաքական գործունեությունը»,- հավելեց Հակոբյանը:
«Դե հիմա, որ ասենք` իշխանափոխություն` լինելո՞ւ է էդ իշխանափոխությունը: Ես ասել եմ, որ իշխանափոխությունը մենակ իշխանափոխություն ասելով չի լինում, և հետո իշխանափոխությունից հետո ո՞վ է գալու: Մենք պետք է այդ հարցն այդպես չդնենք: Ես ասել եմ` պետք է ուժեղանանք, հզորանանք, օրենքի բոլոր խողովակներով գործենք, բերենք նրան, որ կուրսը փոխենք: Ասել ու կողքի քաշվե՞լ… պարզ չէ, թե դրանից հետո ինչ է լինելու, ասենք` իշխանափոխություն, քայլեր չանենք, դրանից մեր վարկանիշը իջնի»:
Հայաստանը առանձին սննդամթերքների համար ավելի ցածր մաքսատուրքեր ունի, քան մաքսային միության մյուս երկրները։ Այդ տեսակետից եթե դու միանում ես ՄՄ-ին, դու հայտնվում ես երկակի վիճակում։ Մի կողմից բարձրացնել մաքսատուրքերը այլ պետություններից ներկրվող սննդամթերքի համար, մյուս կողմից՝ որևէ մաքսատուրք չի լինի ՄՄ երկրներից եկող ապրանքների համար։ Այստեղ հաշվարկ է պետք։ Ամեն դեպքում նմանատիպ զգայուն ապրանքների նկատմամբ բնական է՝ ցուցակներ են կազմվում և այդ բոլորը բանակցվելու է։
Ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, համաձայնագիրը ենթադրում է փոխադարձության սկզբունքով միմյանց հողատարածքներ տրամադրել՝ դեսպանություններ կառուցելու համար:
Պատգամավորները, կարծես, այդքան էլ հետարքրված չեն օրենքի փոփոխությամբ: Նիստի մեկնարկին դահլիճում կային երեք պատգամավորներ, ներկա չէր անգամ զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
ԱԺ-ում այսօր քննարկման դրվեց ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին և «Դատախազության մասին» օրենքի նախագիծը:
Մեր հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում այն կարծիքներին, թե դեմ քվարկելով դեմ եք գնացել ՀՀԿ խմբակցության դիրքորոշմանը, Գ. Նուշիկյանն այսպես արձագանքեց. «Ձեռնպահ քվեարկելը դե՞մ է որոշմանը: Համենայնդեպս, դա կողմ քվեարկել չէ: Որոշակի առումով, ես ունեմ իմ սեփական կարծիքը, շատ որոշակի հարցերի կապակցությամբ և արտահայտում եմ իմ կարծիքը այդ հարցերի շուրջ»:
«Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը և մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար՝ ժամանակավոր, ստեղծելու ենք և բոլոր հարցերը քննարկելու ենք: Անպայմա՛ն: Ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»:
«Խնդրում եմ այս դահլիճում հայրանունները ռուսականներով չօգտագործել, ոչ թե «Ռոբերտ Նիկոլայի», այլ «պարոն Նազարյան», մեր լեզուն պահպանենք այստեղ, ոչ թե «նախագահն», այլ «նախագահը», ոչ թե «վերաբերվում է», այլ «վերաբերում է», ոչ թե «գույքերը», այլ «գույքը», ոչ թե «հրավերքները», այլ «հրավերը»: Սա է անկախության արժեքը, մանավանդ որ դեռ չենք մտել Մաքսային»:
Երեկ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե «Որոտանը» 40 տարեկան էր և դա է պատճառը, որ այն վաճառելու որոշում են կայացրել: Արամ Մանուկյանն այս առնչությամբ նկատեց, թե Արմեն Մովսիսյանն էլ «ամենահին նախարարն է», աշխատում է 2001 թվականից և հետաքրքվեց. «Հնությունը չափանի՞շ է վաճառելու, օտարելու համար… այդ տրամաբանությամբ գնանք՝ Մատենադարան կա, Էրեբունի կա… արգումենտ չունենք վաճառքի համար: Եթե ուրիշ բան կա, թող հավաքեն խմբակցությունների ղեկավարներին, ասեն՝ այս խնդիրն ենք լուծում»,- նշեց նա:
Երեկ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քաղաքական այն ուժերին, ովքեր պահանջում են վաչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, խորհուրդ տվեց սառը ջուր խմել:
Եթե քաղաքական մեծամասնությունը շարունակի չգիտակցել երկրում ստեղծված չափազանց մտահոգիչ իրավիճակը, ապա խորհրդարանի ոչ իշխանական ուժերը պետք է միասնաբար ձևակերպեն քաղաքական համապատասխան օրակարգ, ինչին, կարծում եմ, կմիանան նաև ոչ խորհրդարանական քաղաքական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները և միասնաբար Հայաստանում իրականացնեն ամբողջական իշխանափոխություն:
Ինչպես հայտնի է՝ այսօր ԱԺ-ում Հանրապետական խմբակության կողմից 58 դեմ ձայնով մերժվեց գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար կանխատեսելի էր, որ ԱԺ իշխող Հանրապետական խմբակությունը գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին իրենց օրինագիծը կմերժի:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմը գլխավոր մարզչի ղեկը վստահել է անցյալում նշանավոր բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանին, ով մինչև վերջերս բնակվում էր ԱՄՆ-ում և վերադարձել է պաշտոնը ստանձնելու համար:
«Մնացած դրույթները, որոնք ուժի մեջ են, ենթադրում են պարտադիր կուտակային վճարների կատարում այն գործատուների կողմից, ովքեր իրենց պարտավորությունները չեն կատարում զուտ սանցկիաներ լինելու հանգամանքով, այլ իրականացնում են օրենքով սահմանված պարտավորություններ»,- նշեց նախարարը: