ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խնդրին: Նիկոլ Փաշինյանը նախ արձանագրեց, որ Հայաստանում գաղջ մոթնոլորտ է տիրում, ապա նշեց, թե գաղջ մթնոլորտի պատճառներից մեկն այն է, որ իշխանությունը, կառավարությունը քրեական հետապնդման լծակները օգտագործում է՝ քաղաքական հետապնդումներ իրակացնելու համար: Նա հայտարարեց որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական հետապնդման զոհ է:
Քաղակական հայտարարություններ կարող էիք երեկ անել, որովհետև ես կդժվարանամ ասել ավելին, քան երեկ ասել եմ: Երբ քաղաքական հայտարարություն եք անելու, կարող եք մամուլի ասուլիս հրավիրել, անել, ես կարծում եմ, որ այլ հարցեր կան, որոնք կարելի է այստեղ բարձրացնել:
Իշխող Հանրապետական մեծամասնությունը սպորտով է զբաղվում, ուստի «միկրոինֆարկտ» ստանալ չի կարող: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդպման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավոր Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից շատերը «միկրոինֆարկտ» կստանան:
Ես չեմ սիրում այդպիսի ենթատեքստով բառեր: Երբ ես եմ խոսում, խոսում եմ մարդկանց ներկայությամբ, իրենց ճակատներին ու հետադարձ որոշումներ չեմ կայացնում՝ իմ ասելիքն ամրապնդելու համար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հավաստիացնում է՝ իշխող Հանրապետական կուսակցությունը վախեցած չէ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ոչ իշխանական ուժերի միջև տեղի ունեցող հանդիպումներից: «Մենք ոչ մի բանից չենք վախենում»,- ասաց Վարդան Այվազյանը՝ ավելացնելով, թե իրենք չեն էլ վախենա այն դեպքում, երբ այդ ուժերը փողոց դուրս գան: «Բայց ինչի՞ց պետք է վախենամ, ես չեմ հասկանում, մի հատ բացատրեք»,- նշեց նա:
Մեր հարցին՝ արդյոք ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից «միկրոինֆարկտ» տարե՞լ եք, ինչպես երեկ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, Վարդան Այվազյանը նախ պատասխանեց. «Ես չգիտեմ, համենայնդեպս, չեմ գտնում, որ մենք առողջական խնդիրներ ունենք»: Ապա նա հեգնեց՝ նշելով. «Տեսքիցս երևում է, որ մի երկու հատ տարել եմ արդեն, չեմ կարծում, որ դրանից մեկը կարող է «միկրոինֆարկտ» տանել, հանդիպում էր, նորմալ էր»:
Այլընտրանքը ու օպոզիցիան համագործակցում են, թե դրանից հետո ի՞նչ կլինի, այդ հարցում երբեք չեն կարող գալ միասնության, ուստի իրենց քայլերը անարդյունավետ են:
Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Կառավարության կողմից առաջադրված հեռուստատեսության մասին փոփոխություն և լրացում կատարելու մասին և գովազդում փոփոխության» օրինագծը, որն ընդունվեց 85 կողմ, 5 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
168.am-ի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ արդյունք կտա ոչ իշխանական կուսակցությունների հանդիպումները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանն ասաց, թե չգիտի, ապա հորդորեց դիմել այդ կուսակցություններին:
Սա բերելու է նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը և նույնիսկ նոր պառլամենտական ընտրություններ… մենք ձեզ հարյուր անգամ խնդրել, աղաչել ենք՝ մի՛ արեք սա… մի քանի հատ էլ դեսպան եք գտել, որ ձեզ պաշտպանեն կամ ինչ-որ գործիչներ: Չի կարելի նման բան անել, չի կարելի մարդուց 45 տարով փող վերցնել ու հետո հետ տալ: Ո՞վ է ձեզ իրավունք տվել նման կողոպուտ անելու, դրանց տեղը մենք վաղուց գիտեինք, եթե պետք լիներ կօգտագործեինք:
«Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից անցել է վեց տարի, բայց մինչ օրս չեն բացահայտվել, և քրեական պատասխանատվության չեն ենթարկվել առնվազն տասը սպանությունները կատարած, մի քանի հարյուր հոգու հրազենային, բեկորային և այլ ծանր վնասվածքներ հասցրած անձանցից և ոչ մեկը»:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը վաղուց է հասունացել, պատճառներն ավելի քան բավարար են: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Բնականաբար, այդ օրակարգը իմիտացիոն բնույթ չպիտի կրի, պիտի հիմնականում լուծումներ տա հետևյալ հարցերին՝ ինչպե՞ս կարողանալ կասեցնել այս կոռուպցիայի հաղթարշավը, որ կա պետական կառավարման համակարգում, որը համակարգային բնույթ է կրում և ինչպե՞ս ամբողջ աշխարհում, մեզանում նույնպես ղեկավարվում է բարձրագույն իշխանության կողմից…
«Մենք նպատակ ունենք դարձնել ծավալող շարժում և հույս ունենք, որ այն կվերածվի Մայդանի»,- հավելեց նա:
Զուլուսների ցեղախմբի մոտ մի ավանդույթ կա, քանի որ այնտեղ մթնոլորտային զեղումները շատ քիչ են, առաջնորդը, հենց հորդ անձրև է գալիս, բոլորին դնում է մի կողմ, ինքը հերոսաբար գլուխը սափրում է և գնում է պայքարելու, մնում է այնտեղ, հետո վերադառնում է, ասում՝ ես հերոսաբար հաղթեցի, և իմ պատճառով անձրևը դադարեց։ Կարծում եմ ԱԺ ամբիոնն այդ տեղը չի, որտեղ անուններ տալով` կարող են փորձեն հերոսանալ:
Ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունը, երբ որ իմ տասը տարեկան երեխան ինչ-որ հակաբեղմնավորիչների գովազդների ժամանակ հարցնի՝ պապ, էդ ի՞նչ ա, ես չկարկամեմ, ու կարողանամ պատասխանել իրեն՝ էդ ինչ ա: Ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունում բռնություն չքարոզվի, որ միայն կոմերցիոն գովազդում երեք տեղ կնոջ մազերից չքաշեն ու չապտակեն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ քննադատություններ հնչեցրեց, ինչից հետո օրենքի հիմնական զեկուցող, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը փորձեց հանգստացնել ՀՅԴ-ական պատգամավորին: Նա նշեց, թե ուրախ կլինի ասել, որ հանդիպել է նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրինության հետ և խոսել այս թեմայով:
Ի պատասխան Հրայր Թովմասյանն ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանը «Գովազդի մասին» օրենքի տակ քաղաքական ենթատեքստ է տեսնում, ապա դա ոչ ոք չի թաքցնում, քանի որ քաղաքականություն է՝ Հանրային հեռուստատեսությունը ձերբազատել և անկախ դարձրել գովազդատուներից: Նա նշեց, որ եթե իրենք այսօր են այս օրենքի հարցը բարձրացրել, ուրեմն հիմա են հարմար գտել. «Իսկ պատգամավորի բերած «գուշակություններին ես չեմ տիրապետում»,- ասաց նախարարը:
Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչներն այսօր կհանդիպեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
«Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծի համահեղինակ Նաիրա Կարապետյանը, մի կողմ դնելով «դատարկ խոսքերը», անցում կատարեց «բովանդակալից բառակապակցությունների պարզաբանմանը»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկում է հետաձգել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը
Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ քաղաքակիրթ աշխարհը գնում է մի ուղղությամբ, ՀՀ-ն՝ մեկ ուրիշ: Նա նշեց, որ ԱՄՆ-ում, տասնյակ այլ երկրներում բացառված է թունդ խմիչքների գովազդը, իսկ Հայաստանում կատարվում է հակառակը:
Դեմ քվեարկեցին միայն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: ՀԱԿ մյուս պատգամավորները, ԲՀԿ և Ժառանգություն խմբակցությունները ձեռնպահ քվեարկեցին:
ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն www.youtube.com ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման՝ տեղեկացրել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:
Տեսնում եք իշխանության մոտեցումը, հենց մի հատ անուն եք տալիս՝ սկսում են տատու, պապից սկսած սաղ կենսագրությունը քրքրել, տենալ՝ որտեղ է հանկարծ մազերը ձախ սանրել: Ինչի՞ համար նման բանի տակ դրվի մարդը, ես չգիտեմ, հավանաբար, կա որոշակի մարդկանց քանակ, ովքեր որ ծրագիրը մշակում են, գիտեն նաև հաջորդ քայլերը, դա պարտադիր չի, որ բոլորս հենց այսօր իմանանք: Վրաստանում նախագահի անունը վերջին րոպեին իմացան մարդիկ:
«Մեր նպատակը նա չէ, որ մի պաշտոնյան մյուսով փոխարինվի, մենք մեր ծրագիրը համոզիչ կերպով կհրապարակենք, որ կարդացողը հասկանա, մենք ինչ ենք ուզում, իսկ թե ինչպիսին կլինի այն անձը, ով կգա փոխարինման՝ դա արդեն հետագայի հարց է»,- նշեց Ստեփան Մարգարյանը:
Ո՞նց կարող է միևնույն մարդը նշանակի և՛ էն մարդուն, որ դատում է, և՛ նրան, որ քննելու է այդ գործը, ո՞նց կարելի է էնտեղ տեսնել իրավաբանություն…
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ մեկնարկած ոչ իշխանական ուժերի քննարկումները
«Եթե երկրում իրադարձություններ լինեն, կարող է այլևս նրանց օգնությունը Մարտի 1-ի սպանության բացահայտման գործում էլ պետք չլինի: Հրաժարվելով ստեղծել այդ հանձնաժողովը՝ իշխանությունը դրանով ասաց, որ այո, մենք ենք արդարադատությանը խոչընդոտող մարմինները»,- ասաց նա
«Ես ստացել եմ հրավեր ձևավորելու պատվիրակություն: Եվ, բնականաբար, չի կարելի բացառել, որ կլինեն չի կարելի բացառել, որ ապագայում կլինեն նաև այլ մակարդակի հանդիպումներ»,- ասաց նա: