Մեղադրվում է Կարեն Բաբակեխյանի, Ներսես Նազարյանի վստահությունը շահարկելով տարբեր քաղաքացիներից գումարներ հափշտակելու մեջ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 11-ին տեղի կունենա պաշտոնատար անձանց անուններն օգտագործելով խոշոր չափերով գումաներ հափշտակելու գործով առաջին դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից,

«Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010-ի հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ»:

Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խշոր չափերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախահագող դատավորը Գագիկ Պողոսյանն է:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս