Երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորվածների

Ազատության հրապարակում այս պահին հավաքված են մի խումբ ակտիվիստներ: Նրանք պատրաստվում են երթով շարժվել Երևանի փողոցներով՝ պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորվածների: Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունցն ասաց, որ ոստիկանությանն իրազեկել է այն մասին, որ այսօր պատրաստվում են երթ կազմակերպել Երևանի փողոցներով, սակայն ոստիկաները նրանց զգուշացրել են քայլել ոչ թե փողոցներով, այլ մայթերով՝ այլոց տեղաշարժը չխախտելու նպատակով: Արթուր Սաքունցն ասաց, որ իրենք պահանջում են ազատ արձակել Շանթ Հարությունյանին և մյուս կալանավորվածներին, քանի որ որևէ հիմք չկա նրանց դեմ քրեական գործ հարուցելուն, քրեական գործ հարուցել ոստիկանապետի, նրա տեղակալի և մյուս ոստիկանների նկատմամբ, ովքեր բռնություն են կիրառել Շանթ Հարությունյանի, նրա որդու և ակցիայի մյուս մասնակիցների նկատմամբ, քննություն իրականացնել՝ ինչ հիմքով են նոյեմբերի 5-ին ոստիկանության այդքան ստորաբաժանումներ եղել Մաշտոցի պոոտայում:

Ակտիվիստները բերել են «Երկիրը վաճառքի հանած հանցագործ իշխանություն, ազատեք խցերը ձեզ համար», «Ազատություն Շանթին և մյուս ձերբակալվածներին», «Ամեն օր հեափոխություն ենք անելու», «Ոչ Հայաստանի գաղութացման, սիկտիր պուտինականներ» և այլ բովանդակությամբ պաստառներ:

Մանրամասները՝ քիչ անց

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս