Հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է
News.am-ը քիչ առաջ տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ նոյեմբերի 2-ին կայազորային կլինիկական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի: Ըստ լրատվամիջոցի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի ն կետով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Մարկոսյանին:
168.am-ը փորձեց այս լուրը ճշտել ՀՀ պաշտպանության նախարարություն քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանից: Մեզ հետ զրույցում ասաց, որ մեկնաբանություններ չի տալիս այդ գործով. «Կատարվում է նախաքննություն: Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»: Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր. «Այսօր երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի»: