Վարդան Պետրոսյանի փաստաբանը նոր հանգամանքներ է բացահայտում (լուսանկարներ)

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը քրեական  գործի նոր հանգամանքներ է բացահայտել: Երեկ իր ֆեյսբուքյան էջում պաշտպանը տեղադրել է վթարից հետո ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի արած լուսանկարներն ու մեկնաբանել դրանք: Նիկոլայ Բաղդասարյանը ևս մեկ անգամ նշել է, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա առկա չեն կողային հետդիտարկման հայելիները: «Ասեմ, որ արձանագրությունների մեջ, որոնք ինձ տրամադրել են, բացակայում է որևէ նշում, որ դեպքի վայրից առգրավել են կոտրված հայելիներ: Ավելին, հարվածը եղել է հետևվից, և գրեթե բացակայում է մեկ տոկոս հավանականությունը, որ երկու հայելիներ կոտրվեին, որոնք ի դեպ շատ ամուր են»,- նշել է Նիկոլայ Բաղդասարյանը:

Լուսանկարներից մեկն էլ մեկնաբանելով՝ նա հետևյալ հարցադրում է արել. «Հնարավո՞ր է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի յուղը թափվի բանուկ մասում, այլ ոչ թե կողմնակում, սակայն վթարը տեղի ունենա կողնակում»:

Նշենք, որ Վարդան Պերոսյանն այժմ գտնվում է «Դատապարտյաների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հովածի 3-րդ մասով: Դատարանի որոշմամբ Վարդան Պետրոսյանը կալանավորվել է:

v-01 v-02 v-03 v-04 v-05 v-06

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս