Ի՞նչ կարգավիճակ ունեն Մաշտոցի պողոտայի միջադեպի գործով ազատ արձակվածները

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի արդյունքում ոստիկանություն բերման էին ենթարկվե 38 անձիք: Նրանցից 20-ը ձերբակալվել էր, ավելի ուշ կալանավերվել էր նրանցից 14-ը: Նրանց մի մասին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, մյուս մասին՝ 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձերբակալված 6 անձիք ազատ էին արձակվել:

168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից փորձեց ճշտել՝ ի՞նչ կարգավիճակ ունեն ազատ արձակվածները՝ վկանե՞ր են, կասկածյալնե՞ր: Ի պատասխան Արմեն Մալխասյանն ասաց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում այժմ նրանք կարգավիճակ չունեն:

Ազատ արձակված անչափահաս Դավիթ Մկրտչյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պետք է ներկայանան ոստիկանություն և լրացուցիչ բացատրություններ տան կապված դեպքի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930