Քաղաքացիական պայքարը՝ ուղղված լինելով իշխանության դեմ, վերջինիս համար դրական է այն իմաստով, որ զուգահեռաբար ուղղված է նաև քաղաքական ուժերի, քաղաքական համակարգի դեմ:
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներն ակամայից մոռացության մատնեցին մի շարք հարցեր՝ բողոքի ալիքն ուղղելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Վերջինս գուցե մի քիչ նեղվեց իրեն ուղղված մեղադրանքներից ու որակումներից, սակայն արդյունքում՝ իշխանությունը ձերբազատվեց շատ ավելի լուրջ գլխացավանքներից:
Մինչ հասարակության ուշադրությունն այս օրերին կենտրոնացած է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների վրա, ակտիվ, սակայն ոչ այնքան հրապարակային գործընթացներ են տեղի ունենում նաև արտաքին քաղաքական ուղղություններով:
Հայաստանում սոցիալական վիճակն օր-օրի ծանրանում է, տրանսպորտի թանկացման դեմ պայքարը սպառնում է վերաճել սոցիալական բունտի, և բացառված չէ, որ իշխանությունը ԲՀԿ-ին «փողոցից կտրելու» նպատակով վերադարձնի կոալիցիա:
Եթե իշխանությունը որոշի փոխել Տարոնին՝ առանց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու, նոր քաղաքապետի ամենահավանական թեկնածուն կարող է դառնալ Աշոտ Պապայանը՝ տխրահռչակ Տուրբոն, ով իր նվիրվածությունն իշխանությանը հասցրել է ապացուցել քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջանում՝ լրագրողի վրա հարձակվելով:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն՝ ինքը, սեփական խմբակցության պատգամավորներին տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ արտահայտվելու թույլտվություն ստանալուց առաջ դա համաձայնեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, թե՞ ոչ:
Հայաստանում գրեթե ամենօրյա ռեժիմով հասունանում է այն իրավիճակը, որը, որպես կանոն, հանգեցնում է «սոցիալական բունտ» կոչված երևույթի:
Ռուսաստանը հետևում է այս գործընթացին և փորձելու է բոլոր հնարավոր միջոցներով կանխել Հայաստանի կողմից Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը:
Այս պայմաններում ակտիվություն ցուցաբերելը կարող է ռիսկային համարվել ԲՀԿ-ի համար, հատկապես, որ խորհրդարանական-նախագահական ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ չի վերականգնել վստահությունը Սերժ Սարգսյանի մոտ:
Նա, ամենայն հավանականությամբ, ներիշխանական պայքարի այս փուլում իրեն հաղթանակած է համարում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի, «հակավարչապետական» թևի նկատմամբ ընդհանրապես:
Իշխանությունն ակնհայտորեն խեղաթյուրում է պատճառահետևանքային կապը, կամ, ժամանակակից իշխանական լեքսիկոնով ասած՝ «խառնում է՝ որը որից հետո է»:
Որևէ փորձ՝ ԲՀԿ-ից պարզելու, ի վերջո, այդ կուսակցությունն իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն, դատապարտված է, քանի որ ցանկացած նման հարցի ԲՀԿ-ականները մեխանիկորեն պատասխանում են՝ «այլընտրանք»: Ճիշտ այնպես, ինպես իշխանությունները՝ Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն հարցին պատասխանելիս՝ ոչ թե «կամ-կամ», այլ՝ «և-և»:
Եթե Հայաստանը նորմալ քաղաքական համակարգ ունենար, Տիգրան Սարգսյանը պետք է համարվեր հաջորդ նախագահական ընտրություններում իշխանության ամենահավանական թեկնածուն: Խոսքը ոչ թե Տ. Սարգսյան անձի, այլ նրա պաշտոնի մասին է…
Խնդիրն, իհարկե Դավիթ Հարությունյանի անձը չէ, ոչ էլ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության այլ անդամներինը: Խնդիրն այն Հայաստանն է, որն այդ պատգամավորները ներկայացնում են ԵԽ ԽՎ-ում: Իսկ այդ Հայաստանում գնվում է գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ իշխանությունը:
Իշխանությունների դեմ անհնազանդություն կազմակերպելու կոչերով հանդես եկող այս քաղաքացիական ակտիվիստը, գուցե գիտակցված թե ոչ՝ մեծագույն ծառայություն է մատուցում նույն իշխանությանը
Սերժ Սարգսյանի խնդիրն է՝ չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վրա, կամ ընդունված քաղաքական տերմինաբանությամբ՝ Ծառուկյանին պոկել Քոչարյանից:
Մարզերում, որտեղ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակն օր օրի վատանում է, որտեղից ամեն շաբաթ ավտոբուսներով մարդիկ արտագաղթում են, վերընտրվում են այդ ամենի պատճառ հանդիսացող իշխանության կամ «այլընտրանքի» ներկայացուցիչները:
Տիգրան Սարգսյանը համագործակցության, միասին աշխատելու, իրար լսելու կոչ է անում այն ուժերին, որոնց, ասենք, Արմեն Աշոտյանը, համեմատում է 90-ականների ինչ-որ ռաբիս խմբի հետ, իսկ Էդուարդ Շարմազանովը՝ բարոյականության դասեր է տալիս:
Համոզված կարելի է պնդել, որ Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ խմբակցությունը այսօր համապատասխան շնորհակալաության կարժանանա ոչ ընդդիմադիր գործընկերոջ կողմից՝ մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունից իրենց մաքրելու համար: Բայց արդյո՞ք Լևոն Զուրաբյանը պետք որոշի, թե ով է պատասխանատու մարտի 1-ի դեպքերի համար, իսկ ում ազատի դրա պատասխանատվությունից:
Ստեփան Դեմիրճյանը հասկանում է, որ ՀԱԿԿ կուսակցության կողքին մնալն այլևս որևէ քաղաքական իմաստ չունի, քանի որ ՀԱԿԿ-ն զբաղված է «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական շահերի սպասարկմամբ:
«Պետռեգիստրում գրանցված կազմակերպության անվանումը Հայոց համազգային շարժում չէ, այլ Հայոց համազգային շարժում. ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման հասակարակական կազմակերպություն, որի հապավումը կլինի ՀՀՇԱԶԺՏՀԿ»,- ասաց Էդիկ Մարգարյանը:
«Մեր որակավորումները միգուցե ավելի ճիշտ են, քան թե իրենց կողմից ներկայացվածները», – նշել է ՀԱԿԿ փոխնախագահը: Այսինքն՝ ՀԱԿԿ-ն ավելի ճիշտ է որակում ԲՀԿ-ի գործողությունները, քան ինքը՝ ԲՀԿ-ն:
Հինգշաբթի օրը վերանշանակված վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում կներկայացնի իր ղեկավարած կառավարության ծրագիրը: Եթե անկեղծ լինենք, այն առանձնապես չի տարբերվում Սարգսյանի նախորդ ծրագրերից, և այնտեղ ներառված են բազմաթիվ խոստումներ, որոնց իրականացման արդյունքում Հայաստանը կհասնի և կանցնի զարգացած երկրներին:
Այսօր կատարված նշանակումներով Սերժ Սարգսյանը ձևավորեց ոչ թե կառավարություն, այլ կառավարչություն: Հանրապետական կուսակցության գործերի կառավարչություն: Տիգրան Սարգսյանի կարգավիճակն էլ, ըստ էության, ոչ ավելին է, քան գործերի կառավարչության պետի կարգավիճակը:
Հայաստանը կարող է եզակի երկիր համարվել այն իմաստով, որ հասարակությունն այստեղ չի վստահում ոչ ընդդիմությանը, ոչ էլ,առավել ևս, իշխանությանը: Իսկ երբ չկա վստահության կամ հավատի աղբյուր հանդիսացող գաղափար կամ ծրագիր, հասարակությունն ընտրում է ոչ թե իշխանությանը, այլ փողը, որը Հայաստանում պատկանում է իշխանությանը: Մեկ էլ բուրժուադեմոկրատական այլընտրանք ԲՀԿ-ին:
Երևանի ավագանու ընտրություններից առաջ ոչ իշխանական ուժերի ամենահիմնական, ամենահնչեղ խոստումը հետընտրական միավորման մասին խոստումն էր: Հատկապես Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, վերջին օրերին՝ նաև ԲՀԿ-ն, այնպես էին խոսում հետընտրական միավորման մասին, որ դա ներկայացվում էր՝ որպես երկրի փրկության միակ ճանապարհ:
Իշխանության ու հասարակության միջև փոխադարձ վստահության բացակայությունը բազմաթիվ պատճառներ ունի: Դրանցից մեկն էլ հարգանքի բացակայությունն է: Իշխանությունը քաղաքացիներին վերաբերվում է որպես ընտրազանգվածի՝ որպես «վիճակագրական ամբողջության»՝ առանց քաղաքացու, մարդու նկատմամբ նվազագույն հարգանքի:
ՀՀԿ-ում, բնականաբար, գիտեն ընտրությունների արդյունքները: Ավելի ճիշտ, գիտեն՝ ինչպես և ինչ թվեր են հրապարակվելու մայիսի 6-ի գիշերը: Ու քանի որ, ըստ իրենց «տեղեկությունների», Տարոն Մարգարյանը հաղթելու ու դառնալու է Երևանի քաղաքապետ, թերևս, որոշել են հոգեբանական ճնշման չենթարկել իրենց թեկնածուին:
Որքան մոտենում են Երևանի ավագանու ընտրությունները, այնքան ավելի պարզորոշ են դառնում այդ ընտրությունների արդյունքների մասով իշխանության սցենարները: Խոսքը, բնականաբար, վերաբերում է ոչ թե ընտրությունների իրական արդյունքներին, այլ այն պատկերին, որը պետք է արձանագրի իշխանության ընտրական մեքենան:
Հայաստանի քաղաքական կյանքում արյունը դարձել է ամենակարևոր գործոններից մեկը: Ուղղակի և անուղղակի իմաստով: Կարելի է անգամ ասել, որ իշխանությունը պահպանելու և իշխանության գալու գործընթացում չկա ավելի «զորեղ» գործոն, քան արյունը: Քաղաքացիների արյունը, բնականաբար: