Առաջին հայացքից՝ թվում է, թե Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը որևէ շանս չունեն ընդդիմության, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ընդունելության արժանանալու և լավագույն դեպքում պետք է սպասեն սարկաստիկ ու վիրավորական նոր՝ Բաղդասարյանի դիմակը հերթական անգամ պատռող բնորոշումների:
Ակնհայտ է, որ նույնիսկ սեփական կուսակցության տարբերանշանի գույնի փոփոխության որոշումը ՕԵԿ-ն ու ԱրթուրԲաղդասարյանը չեն կարող ընդունել՝ առանց նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնության, կամ, որ ավելի հավանական է՝ առանց նրա ցուցումի:
Գուցե Հովիկ Աբրահամյանը կարողացել է համոզել Գագիկ Ծառուկյանին, բայց չի կարողացել համոզել Ռոբերտ Քոչարյանին, վերջինս էլ՝ համոզել է Ծառուկյանին, որ պետք չէ մտնել կոալիցիա:
Այնքան էլ միանշանակ չէ, որ ԲՀԿ-ն հիմա ամեն ինչ անում է կառավարությունում հայտնվելու համար, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Հակառակը՝ շատ ավելի հավանական է, որ ԲՀԿ-ն փորձի Հովիկ Աբրահամյանին դարձնել վարչապետ՝ միաժամանակ մաս չկազմելով կառավարությանը:
Մարդկայնորեն, թերևս, հասկանալի է, որ նշված գործիչների համար Ռ. Քոչարյանն ասոցիացվում է իրենց լավագույն տարիների հետ, ինչպես Խորհրդային Միությունը՝ ավագ սերնդի ներկայացուցիչների համար:
Ապրիլի 9-ին «Ժառանգության» առաջնորդը պատրաստվում է հանրահավաք կազմակերպել՝ նախագահի ընտրություններում իր տապալման կուլմինացիայի տարելիցի կամ գուցե Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթքի տարեդարձը նշելու համար:
Առաջիկա ամիսներին Հայաստանի բազմաթիվ համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ո՞վ է հաղթելու: Հարցրեք Գալուստ Սահակյանին: Իհա՛րկե ՀՀԿ-ն:
Դա կարող է նշանակել, որ Կրեմլում չեն բացառում «Ղրիմ 2»-ի իրականացումը Վրաստանում, որը, ինչպես հայտնի է՝ մի քանի ամիս անց ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և շարունակում է հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին:
Երկակի ստանդարտները վատ «հատկություն» ունեն: Դրանք հաճախ բումերանգի էֆեկտով հետ են վերադառնում: Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը երկակի ստանդարտների հետադարձ հարվածը ստանալու բազմաթիվ առիթներ ունեցել են:
Պատկերացնո՞ւմ եք՝ եթե հանկարծ գագաթաժողովի ընդմիջման ժամանակ, ասենք, միջանցքում որևէ եվրոպացի պաշտոնյա կամ լրագրող Տիգրան Սարգսյանին հարցնի՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ, ի՞նչ է նա պատասխանելու:
Ցավը, իհարկե, քաղաքական կատեգորիա չէ, և Հայաստանի իշխանությունը կարող է դրան պատասխանել կսկիծով կամ հառաչանքով:
Հիմա կառավարությունը մի խնդիր ունի՝ զարմացնել, էլ ավելի զարմացնել, հիացնել, բերկրանք պատճառել Ռուսաստանին: Դրա համար ընդունելի են բոլոր միջոցները:
Արդյո՞ք, եթե չլինեին ռուսական ճնշումները, Հայաստանի իշխանությունը կսլանար եվրոպական ընտանիք և Հայաստանը կդարձներ իսկապես եվրոպական պետություն, ինչպես հայտարարում է:
Պատրա՞ստ են արդյոք իշխանությունները՝ մի կողմից, Ծառուկյանը՝ մյուս կողմից, այս հեռանկարին, դժվար է ասել: Գոնե արտաքուստ դա նրանցից որևէ մեկի համար շահեկան չի թվում:
Ռուսաստանն անձեռնմխելի է: Նրան պաշտպանում են ՀՀ իշխանությունները: Ինչպես աշխարհում՝ այլ երկրների դեմ ագրեսիա իրականացնելու հարցում, այնպես էլ երկրի ներսում՝ սեփական քաղաքացիների դեմ ագրեսիա իրականացնելու միջոցով:
Հայաստանը՝ որպես քաղաքական սուբյեկտ, որպես ինքնիշխան պետություն, գոյություն չունի: Այլ կերպ հնարավոր չէ գնահատել Հայաստանի լռությունը համաշխարհային աղմուկի մեջ:
Հայաստանում գործում է իշխանական և քաղաքական համակարգ, որի դեմ պայքարելը ֆինանսապես ձեռնտու է այդ պայքարի «առաջամարտիկների» համար:
Այսպիսով, ակամայից ՀԱԿ-ը Մարտի 1-ի «իրավահաջորդից» դառնում է նաև Մարտի մեկի մեղսակից: Համենայնդես, այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱԿ-ը պաշտոնապես չի հրաժարվել Մարտի 1-ի վերաբերյալ իր փաստացի՝ փաստաթղթավորված գնահատականից:
Մարտի 1-ի զոհերի մասին միևնույն վայրում, բարեկրթորեն, ցավի կեղծ դրսևորման բարեպաշտությամբ խոսում են այն մարդիկ, որոնց մի մասը ներկայացնում է 2008 թվականի մարտի 1-ին ժողովրդի վրա կրակած իշխանությունն ու այն ժամանակ այդ իշխանությունը կիսող այսօրվա այլընտրանքին, մյուսները՝ ժողովրդին կրակի տարած ընդդիմությանը:
Սա անգամ տխուր հեռանկար չէ, սա ներկա է, որում ապրում ենք այսօր, և որը «կերտվում» է իշխանության և ընդդիմության կողմից:
Որքան ավելի կասկածելի է դառնում Մաքսային միության կայացման հեռանկարը, այնքան ավելի բարձր ու խրոխտ են հնչում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Մաքսային միությանն անդամակցությունը «բխում է Հայաստանի ազգային շահերից»:
Պետք է արժանին մատուցել ոչ իշխանական ուժերի հնարամտությանն ու կրեատիվիզմին: Նրանք մի քանի օր շարունակ ջանք չեն խնայել, պեղել են հայերենում լայնորեն կիրառվող՝ տաջկական ծագմամբ բառը և հուժկու հակահարված են հասցրել կառավարության հատկապես այն անդամին, ով այդ բառի իմաստը հազիվ թե հասկանա՝ անգամ բացատրական աշխատանքից հետո:
Հերթում առաջինը, բնականաբար, կարող է լինել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում նվիրած կոնյակի տակառը խնամքով պահպանվում էր Յանուկովիչի՝ արդեն նախկին առանձնատանը
Կա՞ արդյոք թեկուզ տեսական հնարավորություն՝ կանգնեցնելու այդ քաղաքականությունը և փրկելու Հայաստանի ինքնիշխանությունը: Սա է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջին և վերջին հարցը:
Մնում է սպասել՝ կընդունի՞ արդյոք Սերժ Սարգսյանն այս առաջարկը, թե՞ Գագիկ Ծառուկյանն իր այսօրվա՝ «ցանկացած սցենարի պատրաստ» լինելու հայտարարությունը ստիպված կլինի ապացուցել գործնականում՝ տաք աշխատասենյակից դուրս:
Կկարողանա՞ն արդյոք ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առաջիկայում համոզել դաշնակցականներին ու «Ժառանգությանը»՝ միանալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, դժվար է ասել:
Ընդդիմության առաջարկն իշխանության համար շատ գայթակղիչ կարող է դառնալ. ստեղծում են հանձնաժողով, որի բացասական հետևանքն առավելագույնը լինելու է առանց այդ էլ՝ ամեն օր հնչող փաստերի ու քննադատության հրապարակումը
Ի՞նչ է շահելու Հայաստանը՝ Մաքսային միությանն անդամակցությունից, չգիտեն անգամ այդ որոշման ամենաակտիվ ջատագովներն ու անդամակցության գործընթացի վրա աշխատող պաշտոնյաները:
Գոնե այս պահին ավելի հավանական է թվում, որ Գագիկ Ծառուկյանն իր գործողությունները համաձայնեցնում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Սերժ Սարգսյանի հետ:
Ուորլիքի հայտարարությունից բխում է, որ խոսքին հավատարիմ չի մնում ոչ միայն Ալիևը, այլ նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչն էլ, ըստ ամերիկացի համանախագահի հայտարարության տրամաբանության՝ նպաստում է իրավիճակի լարվածության ավելացմանը: