Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դասավորվածությունը, լայն իմաստով, կարելի է բնութագրել 3+2+1 ձևաչափով:
Այսօր Գյումրիում արձանագրված սպանությունը ոչ առաջինն է, ոչ էլ, դժբախտաբար, ըստ ամենայնի, կլինի վերջինը: Տարիներ շարունակ Հայաստանի երկրորդ քաղաքը համարվել և շարունակում է համարվել «քրեական հեղինակությունների դարբնոց»:
Որևէ հիմնավորում չի կարող արդարացնել ժողովրդավարության հիմնարար ինստիտուտներից մեկի՝ ներկուսակցական ժողովրդավարության այդպիսի բացահայտ և կոպիտ ոտնահարումը:
Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԱՄՆ նախկին քաղաքացի լինելը, ընդհանրապես նրա «ամերիկյան բրենդը» շատերի մոտ տպավորություն է թողնում, թե նա միարժեքորեն մերժելի գործիչ է ռուսական իշխանության համար: Սակայն դա մակերեսային, շատ մակերեսային ընկալում է…
Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում, ապա՝ նաև Բաղրամյան պողոտայում, տեղի ունեցած իրադարձությունները, դրանց պատճառները դեռ շատ կքննարկվեն: Ինչո՞ւ այդպես եղավ, ո՞վ կամ ովքե՞ր էին մեղավորները, ի՞նչ կլիներ, եթե այլ քայլեր կատարվեին…
Այս պահին, կրկնում ենք, օդում կախված է «Ի ՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը ժամը 18:00-ին և դրանից հետո» հարցը: Դժբախտաբար, այդ հարցի պատասխանը չգիտի անգամ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում կոչով այսօր ոչ միայն Երևանից, այլև բազմաթիվ մարզերից հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Ազատության հրապարակում:
«Եթե անգամ կա փակուղային վիճակ, ապա՝ գործող իշխանության կողմից, իրենք են ստեղծել»,- այսօր հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պարզորոշ ակնարկելով, որ ինքը պատրաստ է փակուղուց դուրս գալուն և սպասում է Սերժ Սարգսյանին:
Ապրիլմեկյան այս կատակն իրականում շատ լավ թեստ էր վերջին օրերին ստեղծված իրավիճակի, հասարակական տրամադրությունների վերաբերյալ: Իսկ այդ տրամադրություններն ընդհանուր ձևակերպմամբ կարելի է բնորոշել՝ անորոշություն, անհանգստություն, որոշակիորեն՝ նաև տագնապ:
ՀԱԿ-ը կարող է ավելորդ ջանքեր չծախսել և որպես կուսկացության ծրագիր ներկայացնել «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրը: Քանի որ եթե անգամ այլ ծրագիր ներկայացվի, այն ոչ միայն չպետք է հակասի ԲՀԿ-ի «գաղափարախոսությանը», այլև պետք է հարկ եղած դեպքում սպասարկի դրան:
Ժողովրդի բողոքի կանչը, որի մասին նշել էր Վ. Օսկանյանը, հնչում է առաջին հերթին՝ Ազատության հրապարակում, որտեղ, չնայած առանձին ԲՀԿ-ականներ՝ որպես անհատներ, եղել են, բայց կուսակցությունը՝ որպես քաղաքական միավոր, բացակայում է:
Շատ հետաքրքիր կլիներ լսել ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից ու ՀՅԴ-ից, թե ինչու են իրենք որոշել լեգիտիմացնել Տարոն Մարգարյանին, երբ այդքան հետևողական էին Սերժ Սարգսյանին չլեգիտիմացնելու հարցում: Իսկ գուցե պատճառը քաղաքական չէ
ՀԱԿ համագումարի հետաձգումն իրականում կարող է ծառայել միայն մի նպատակի. Երևանի խորհրդի ընտրությունների քարոզչությանը: Բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ մարզերից եկած ՀԱԿ անդամները որևէ կապ չունեն Երևանի ընտրությունների հետ:
Կա երկու տարբերակ. կամ նախագահականը պետք է հայտարարի, որ՝ այո՛, դա Սերժ Սարգսյանի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին գրված նամակ է, կամ՝ դա չի համապատասխանում իրականությանը, ստոր հերյուրանք է, զրպարտանք և այլն, և այլն:
ԲՀԿ-ի վարքագծի նման փոփոխությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով: Բայց բոլոր այդ պատճառները կարող են հանգել այն թեզին, որը տևական ժամանակ շրջանառվում է քաղաքական շրջանակներում:
Պատգամավորական մանդատները վայր դնելու առաջարկը բավական պայթյունավտանգ է և կարող է բացահայտել շատերի իրական դեմքը: Հատկապես, եթե հիշենք, թե ինչպիսի՞ պայքար էր ընթանում ընդդիմադիր գործիչների շրջանում խորհրդարանի անցողիկ տեղերում հայտնվելու համար, ապա մանդատներից հրաժարվելու քայլը գրեթե անհավանական է թվում:
ՀՀԿ Գործադիր մարմինը որոշում կայացրեց, որ Երևանի խորհրդի ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչը նշանակում է, որ ընտրություններից հետո նա շարունակելու է ղեկավարել Երևանը: Ո՞վ է լինելու հանրապետական քաղաքապետի հիմնական մրցակիցը:
Քաղաքական առումով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը բացարձակ կարելի է համարել, քանի որ նա փետրվարի 18-ին ստացել է ավելի շատ ձայներ, քան խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (455 հազար), որը դարձել էր բրենդ
Դատելով ընտրական գործընթացից, ստացվում է, որ այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում գտնվող ընտրատեղամասերում իշխանական հանձնաժողովների անդամները, վստահված անձինք, թաղային հեղինակություններն ու մյուս «համակարգողներն» աշխատել են անձամբ Սերժ Սարգսյանի դեմ:
Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս պահպանում է իրեն բնորոշ անորոշությունն ու լղողվածությունն այս հարցում, ընդ որում, քարոզարշավի վերջին օրերի ելույթները նա նվիրում է ոչ այնքան սեփական, որքան Սերժ Սարգսյանի արժանիքների ներկայացմանը:
ՀՅԴ-ն հույս ունի, որ այսպիսով նոր հնարավորություններ կբացվեն՝ նախագահական ընտրություններից հետո իշխանության հետ «ազգային» որևէ ծիրի մեջ համագործակցելու, ավելի պարզ ասած, Դաշնակցության վերնախավի կիսաօլիգարխիկ կարգավիճակը պահպանելու, հնարավորության դեպքում` նաև ավելացնելու առումով:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարում է, որ նախագահ ընտրվելու դեպքում բանակը դարձնելու է պրոֆեսիոնալ, ինչը նշանակում է, որ զինվորական ծառայության դիմաց մարդիկ պետք է վճարվեն:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի չեզոքությունն ու լռությունը վկայում է, որ նա առնվազն դեմ չէ սեփական կուսակից պաշտոնյաների կողմից Սերժ Սարգսյանին սատարելու քայլերին:
Չնայած «էսթետիկական» տարբերություններին, նրանք իրականում ոչնչով չեն տարբերվում միմյանցից: Նրանցից որևէ մեկը` մեծաքանակ թիկնազորի ուղեկցությամբ անգամ, չի համարձակվում ուղիղ շփվել հասարակության հետ, պատասխանել ոչ միայն լրագրողների, այլև քաղաքացիների հարցերին, լսել մարդկանց կարծիքն իրենց մասին:
ՀԱԿ-ի մեծամասնությունը, ոմանք՝ կոնյունկտուրային նպատակներից ելնելով, ոմանք` վախենալով «դավաճան» հռչակվելուց, պարտադրված հանդուրժում են Լևոն Զուրաբյանին:
Եթե Բագրատյանը, Հովհաննիսյանը կամ Հայրիկյանը հայտարարեն, որ նորմալ են վերաբերվում առաջարկին, սակայն նպատակահարմար է դրան անդրադառնալ քարոզչության մեկնարկից հետո, առավել ևս` երկրորդ փուլում: Երկրորդ փուլ ուղղակի չի լինելու, քանի որ իշխանությունը չի կարող իրեն նման բան թույլ տալ:
Իշխանությունը կարող էր չհամաձայնվել ազատ արձակել քաղկալանավորներին, բայց կարող էր համաձայնվել, որ ազատ արձակվեր կալանավորված շինարարական տեխնիկան, որը կարող էր հետագայում տեղափոխվել Սոչի:
ՀՀԿ-ն Հայաստանի իշխող կուսակցությունն է, նախագահը ՀՀԿ ղեկավարն է, խորհրդարանում ունի մեծամասնություն, կառավարությունում` վարչապետ ու էլի մեծամասնություն:
Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան օրվա առթիվ պետք է շնորհավորեին ոչ միայն նրա թիմակիցները, այլև գործող իշխանությունը` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի:
Վարդան Օսկանյանի գործը հերթական անգամ ու կատարելապես ապացուցեց, որ Հայաստանում արդարադատություն` որպես այդպիսին, գոյություն չունի, այն «իրականացվում» է՝ ըստ կոնյունկտուրային նպատակների և ըստ քաղաքական անհրաժեշտության: Արդարադատությունը ևս հաստատվում է կամ ոչ` ըստ քաղաքական նպատակահարմարության:
ԱԺ-ն 131 պատգամավոր ունի, բայց ԱԺ նախագահը որոշել է պարգևավճար տալ նրանց միայն կեսին` իր գնահատմամբ, այսպես ասած, սոցիալապես անապահով պատգամավորներին: ԱԺ պատգամավորներից սոցիալապես անապահով են համարվում նրանք, ովքեր չեն զբաղվում գործարարությամբ`երևացող բիզնեսներ չունեն: