Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում ձեռք է բերել բացառիկ հետևողականություն ու միարժեքություն, բայց դա, իհարկե, դիվանագիտության բովանդակության հետ որևէ կապ չունի։
Վերջին շրջանում շատ է քննարկվում բուքմեյքերական գործունեությունն արգելելու կամ այդ ոլորտում սահմանափակումներ մտցնելու մասին օրենքի նախագիծը:
2017 թվականի ընտրություններից առաջ մեզ սպասվում է հետաքրքիր նախընտրական շրջան՝ մասամբ կանխատեսելի արդյունքներով, միևնույն ժամանակ՝ անակնկալ նորարարություններով, որպիսիք, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 2-ին չհաջողած կուսակցությունները կկիրառեն խորհրդարանական ընտրություններում ձախողումից խուսափելու համար։
Խոսքը մի միջոցառմանը մասնակցության մասին է, որն ուղղակի և անուղղակի կերպով կարող է ազդել Հայաստանի ապագայի վրա՝ նպաստել Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացիային, վերջին հաշվով՝ Հայաստանը գոնե այս կարևոր հարթակում ներկայացնել՝ որպես ինքնիշխան միավոր ու համաշխարհային քաղաքականության մաս: Բայց այդ ամենը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդու անունը Վլադիմիր է:
Ալիևի քննությունը, փաստորեն, քննություն կարող է դառնալ նաև հայկական կողմի համար: Ոչ թե՝ հանդիպման ընթացքում` նախագահական ընդունելությունների սրահում, այլ՝ ղարաբաղաադրբեջանական սահմանային խրամատում:
Խնդիրը ոչ այնքան՝ տրամադրվող օգնության չափն է (թեև Հայաստանի տնտեսության` օր օրի վատթարացող իրավիճակում յուրաքանչյուր ավել դոլարը մեծ նշանակություն ունի), այլ՝ այդ աջակցության` հայտարարվող նպատակը, «փիլիսոփայությունը», եթե կարելի է այդպես ասել:
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որն այս օրերին քննարկվելու է Ազգային ժողովում, իրականում շատ ավելի վտանգավոր է, քան միայն մտահոգությունները` որ այդ համաձայնագրով Հայաստանի հակաօդային պաշտպանության բնագավառում որոշումների կայացման իրավունքը փոխանցվելու է Ռուսաստանին:
Իրականությանն ավելի մոտ կարող է լինել տարբերակը, որ այդ լարումը ձեռնտու է այն ուժերին, անձանց կամ անձին, ովքեր ապրիլյան պատերազմը ցանկանում են օգտագործել ոչ այնքան՝ Լեռնային Ղարաբաղում, որքան՝ Ղարաբաղի միջոցով կամ, ինչպես ասում են, «չերեզ Ղարաբաղ» Հայաստանում ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:
Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ծառուկյանի միջնորդությամբ ձևավորված դաշինքը, որ թվում էր հաղթական, որ թվում էր իշխանությանը սպառնացող իրական վտանգ, հօդս ցնդեց Սերժ Սարգսյանի մի ելույթով:
Իրականում գործող իշխանության գրավականը ներկայիս ընդդիմությունն է՝ իր աղճատված, պառակտված ու մանրախնդիր որակներով: Դրա համար էլ իշխանությունն ամեն ինչ անում է ընդդիմությանն այս տեսքով պահպանելու համար, քանի որ ընդդիմությանն այս տեսքով պահպանելով՝ պահպանում է ինքզինքը:
Եթե փորձենք ավելի պարզ ներկայացնել ԱԻՄ նախագահի այս հայտարարությունը, դրա իմաստն այն է, որ հարթակում կանգնածները՝ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Նոր Հայաստանը», Ռուսաստանին հավատարմության երդում տված ուժեր են, և նրանց պայքարն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Ռուսաստանի շահը, այն շահը, որը հակասում է Հայաստանի ազգային, պետական շահին:
Պարզ է, որ հայ հասարակության մեծամասնությունը՝ առանց խորանալու աշխարհաքաղաքական նրբությունների մեջ, նման հրապարակումներն ընդունելու է՝ որպես Ռուսաստանի միջոցով «պատմական արդարությունը վերականգնելու», «մեր հողերը գրավելու» ուղերձ ու լցվելու է Ռուսաստանի հանդեպ անհագուրդ սիրով:
Եթե հասարակությունը որոշում կայացնելուց հետո գտնի այն ուժին կամ ուժերին, որը կարող է արժանանալ իր հավանությանը, ապա ՀՀԿ-ն կարող է հայտնվել ոչ թե՝ կայուն մեծամասնություն, այլ՝ անկայուն փոքրամասնություն ունեցողի դերում: Խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի ժամանակ կա, և այդ մեկուկես տարին բավարար է իշխանափոխություն իրականացնելու համար: Որևէ վատ բան չպետք է մտածել:
Մեդվեդևը Հայաստան գալով անպայման ինչ-որ բան տանում է Հայաստանից: Եթե ընդհանրացնենք վերը թվարկվածները, ապա Մեդվեդևը վերջին անգամ Հայաստանից տարել է ՀՀ ինքնիշխանության հսկայական չափաբաժին:
Իրականում ՀՀԿ-ի իշխանության հավերժացումն ապահովելու է ոչ թե նոր Սահմանադրությունը, ինչպես փորձում են ներկայացնել դրա դեմ հանդես եկողները, այլ, որքան էլ տարօրինակ հնչի, ընդդիմադիր կուսակցությունները՝ առանձին-առանձին և միասին վերցրած:
Հայերի մեծ մասը երազում ու այդ երազանքն իրականացված չտեսնելով՝ բողոքում է անարդարությունից, ճակատագրից, որովհետև յուրաքանչյուրն իրեն ամենաքիչը փոխնախարար կամ պատգամավոր է պատկերացնում: Սա մեր արժեքային համակարգի ամենալուրջ խեղումներից մեկն է, որի մասին չի մտածում ոչ մեկը: Որովհետև բոլորը սպասում են իրենց հերթին: Առնվազն փոխնախարար նշանակվելու հերթին:
Խնդիրը հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ 600 հազար կողմ ձայները չեն: Իրականում այդ 600 հազար ձայնն իշխանությունը կարող է ապահովել առանց որևէ կեղծիքի ու ընտրակաշառքի. միայն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգի աշխատակիցները՝ իրենց ընտանիքի անդամներով, բավարար են պահանջվող կողմ ձայներն ապահովելու համար:
Աղվան Վարդանյանի հայտարարությունները, իհարկե, կոռեկտության ու դիվանագիտական ձևակերպումների շրջանակներում են, բայց դրանց ներքին բովանդակությունն այն է, որ Քոչարյան-Սարգսյան երկընտրանքում ՀՅԴ-ն ընտրում է գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա հարցազրույցով փորձել է իրեն հնարավորինս հեռացնել ՀՀԿ-ից, ցույց տալ, որ որևէ օրգանական կապ չունի իշխող համակարգի հետ: Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խոսնակը, իմա՝ Սերժ Սարգսյանը՝ անմիջապես հակադարձել է՝ հիշեցնելով, որ հենց Քոչարյանն է գործող համակարգի հիմնադիրը:
Որքան էլ սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները հայտարարեն իշխանության վերարտադրության ու քաղաքական մենաշնորհի հաստատման մասին, իրականում այս փոփոխությունները՝ գոնե դրանց, այսպես ասած, տեքստային առումով, բավական մեծ հնարավորություններ են ընձեռում իշխանության ապակենտրոնացման, որոշումների կայացման կոլեգիալության սկզբունքի ամրագրման, ընդդիմության դերի որոշակի բարձրացման և մի շարք այլ կարևոր առումներով, որոնք հանրագումարում հանգեցնելու են Հայաստանի ժողովրդավարացմանը ու քաղաքական մշակույթի կատարելագործմանը:
Այո, եվրոպացիների մեղքը շատ մեծ է նույն Հայաստանի՝ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու և Եվրասիական միությանն անդամակցելու հարցում, թեկուզ միայն այն պատճառով, որ Հայաստանին որևէ առարկայական երաշխիք չտրամադրեցին անվտանգության ոլորտում՝ առաջին հերթին՝ Ռուսաստանի հակազդեցության ու Ռուսաստանի դրդմամբ ադրբեջանաթուրքական սպառնալիքների առումով:
Սուրիկ Խաչատրյանի համեմատ՝ Գալուստ Սահակյանն իսկական մարդասիրության փարոս է: Նրա որդիները ոչ միայն մարդ չեն սպանում, այլ նույնիսկ աչք չեն հանում: Իսկ Սուրիկ Խաչատրյանի սուբյեկտիվիզմը՝ երևի պայմանավորված լեռնային բնավորությամբ, այլ դրսևորումներ ունի: Նրա որդին ոչ միայն «ապահովված է», ինչպես մյուս բոլոր իշխանական որդիները, այլև մարդկանց կյանքին ու առողջությանը վնասելու սովորություններ ունի:
Ինչո՞ւ է Ռուսաստանը խրախուսում Ադրբեջանին, կամ գուցե դրդում անել քայլեր, որոնք վերջնականապես կապացուցեն, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն Հայաստանի առջև ստանձնած որևէ պարտավորություն չեն կատարելու: Գուցե այսպիսով Ադրբեջանի միջոցով Ռուսաստանն է Հայաստանին ինչ-որ բան հասկացնում: Գյումրիում գտնվող ռուսական զորքերի «ականջը կանչի»:
Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունը սկսի ուղիներ մտածել Եվրասիական միությունից դուրս գալու մասին, այլապես ինչ-որ պահի Հայաստանին դուրս կհրավիրեն այնտեղից, և ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության պայմանագիրն իրենց հետ Երևան կբերեն ՀԱՊԿ խաղաղապահները: Լեռնային Ղարաբաղ ուղևորվելու ճանապարհին, բնականաբար:
Այս պայմաններում որքան էլ վատ է հնչում՝ երկրորդական է դառնում նաև հարցը՝ կհաղթե՞նք Ադրբեջանին հնարավոր պատերազմի դեպքում, թե՞ ոչ, քանի որ այսպիսի որոշումներով պարտվում ենք ավելի կարևոր՝ «ներքին պատերազմում»: Փաստորեն, Հայաստանը կարող է հաղթել Ալիևին, սակայն չի կարողանում հաղթել Լիսկային, որի մարսած լկտիությունների ու դրանց արդյունքում սպանված քաղաքացիների հաշիվը հասարակությունն արդեն կորցրել է:
Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, հազիվ թե նման հայտարարություններն արվում են՝ առանց հետագա քայլերը հաշվարկելու:
Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում, ըստ էության, հակադիր շեշտադրումներ է պարունակում, ինչը վկայում է, որ Հայաստանի իշխանությունը վերջապես հասկացել է ՀԱՊԿ-ի անիմաստությունը և գոնե մտածում է անվտանգության այլընտրանքային համակարգի մասին:
Հանրային ընդվզումը, բողոքի ակցիաներն իշխանության համար մանևրելու հնարավորություն են ստեղծում գոնե ղարաբաղյան հարցում զիջումներին դիմադրելու համար: Սակայն այդ մեխանիզմը չի գործում, եթե իշխանության դեմ պայքարողները պատրաստ են իշխանության գալու համար տեղավորվել նույն այն կենտրոնների սցենարում, որտեղից գալիս են իշխանության նկատմամբ ճնշումները:
Լավրովը հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ իրականացված ռազմական գործողությունները դատապարտող որևէ բառ չի ասել: Չնայած, ինչպե՞ս դատապարտեր, եթե, ըստ էության, հենց դրանք են ուրախացրել նրան:
Այս կառույցներին անդամակցությունն ունի ընդամենը մեկ բացատրություն. Հայաստանն անդամակցում է դրանց, որովհետև չի կարող չանդամակցել, քանի որ դա պետք է Ռուսաստանին: