Լայն իմաստով, իրենց դերակատարությամբ՝ «Գրիբոյեդով» ակումբի անդամ կարելի է համարել Հայաստանի ընդդիմադիր ուժերի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Այլ հարց է, որ դա արժանվույնս չի գնահատվում, և «Գրիբոյեդովի» ճոխ հավաքներին նրանցից շատերը չեն հրավիրվում:
Մեր չափազանց ընդդիմադիր ու անսահման արմատական ընդդիմադիրներն ամեն կերպ խուսափում են որևէ դիրքորոշում հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, քանի որ այդպիսով կարող են դուր չգալ Ռուսաստանի իշխանություններին, որոնցից Հայաստանում հավասարապես կախված են և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիրները:
Հենց Ռուսաստանն է այլևս համարվում Հայաստանի իշխանության միակ ու անփոխարինելի աղբյուրը: Հետևաբար՝ նրան պետք է ոչ միայն ծառայել, գոհացնել, այլև ժամանակ առ ժամանակ զարմացնել: Բռնապետերը սիրում են նաև զվարճանալ: Հատկապես, որ զվարճացնում են իրենց հպատակ այլ ազգերի վերակացուները:
Դա հազիվ թե կարող է մեղմացուցիչ հանգամանք համարվել, որովհետև Վլադիմիր Գասպարյանը ոչ թե Փիլիսոփայության ինստիտուտի ասիստենտ է, այլ Ոստիկանապետ:
Այս պայքարը բովանդակությամբ լիովին քաղաքական պայքար է և պահանջում է ամբողջությամբ քաղաքական լուծումներ: Հետևաբար՝ ի սկզբանե չքաղաքականացվելու պայման առաջ քաշելը նշանակում է՝ պայքարը դատապարտել ձախողման:
Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզի» հրապարակումն իրականում կարող է ծուղակ դառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքում ու այդ իմաստով՝ ծառայել իշխանություններին:
Սերժ Սարգսյանը, ինչպես և կարելի էր սպասել, պաշտպանում է սեփական վարչապետին ու կառավարությանը, ինչը քաղաքական զարգացումների ներկայիս տրամաբանությամբ նշանակում է՝ մերժել Քոչարյանին վարչապետի պաշտոնի հարցում: Հետաքրքիր է՝ Քոչարյանի գրասենյակը ե՞րբ կպատասխանի այս պատասխանին, կամ կպատասխանի՞ ընդհանրապես:
Հիմա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար դժվար ժամանակներ են: Քոչարյանի ակտիվությունը և հնարավոր վերադարձը նրան կարող են ստիպել ընտրություն կատարել ունեցածը պահպանելու և «բարգավաճման» անորոշ հեռանկարի միջև:
Եթե Ռուսաստանում որոշեն Հայաստանում «փողոցի» միջոցով իշխանափոխություն կամ այլ քաղաքական ակտ իրականացնել, ապա ապավինելու են ոչ միայն քաղաքական ուժերին, այլ նաև ռուսական ընկերությունների աշխատակիցներին:
Հիմա, երբ կրկին շրջանառության մեջ է դրվում միացյալ ընդդիմության գաղափարը, հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ ենթադրյալ միասնական ճակատի մասնակիցներից ԲՀԿ-ն ու Դաշնակցությունը համաձայնություն տվել են՝ միանալ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին:
Առաջիկայում Ռ. Քոչարյանը, ըստ ամենայնի, կպատասխանի ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորներին ու նախարարներին, այլ նաև ՀԱԿ-ին: Իհարկե, ո՛չ հրապարակավ, ու ո՛չ էլ քննադատաբար: Նա ՀԱԿ-ականներին պետք է փոխանցի՝ արդյո՞ք ցանկանում է նրանց ընդգրկել «իր վերադարձի թիմում», կամ էլ անուն առ անուն պատասխանի «ումո՞վ» հարցին՝ հասկացնելով, որ Կոնգրեսի կարիքը չի զգում:
Ռուսներն իրենց գուցե մի քիչ ավելի կոռեկտ պահեին, եթե Հայաստանում լինեին քաղաքական ուժեր, որոնք կընդդիմանային ՀՀ ինքնիշխանության առուծախի գործարքին, որոնք կպաշտպանեին Հայաստանի անկախությունը:
Որևէ մեկը չգիտի՝ իրականում ի՞նչ ռազմավարական ու մարտավարական պայմանավորվածություններ են ունեցել գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերջինիս կողմից իշխանության փոխանցման ժամանակ:
Եթե Քոչարյան-Սարգսյան առճակատումը հանգուցալուծվի նախորդ նախագահի դիրքերի ամրացմամբ, ապա պետք չէ բացառել, որ դրա արդյունքում Հովիկ Աբրահամյանն իսկապես կարող է հասնել իր վաղեմի երազանքին՝ դառնալով վարչապետ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Սա ոչ թե ամանորյա չստացված հումոր է, այլ պաշտոնական տեղեկատվություն
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև հեռակա բանավեճը սպառնում է դառնալ ընթացիկ քաղաքական սեզոնի ամենահիթային սերիալը:
Տ. Սարգսյանն ընդհանրապես որևէ կերպ չի անդրադարձել Քոչարյանի քննադատության քաղաքական մասին՝ ի վերջո անպատասխան թողնելով այն հարցը, թե իր կարծիքով՝ իր նման վարչապետը Հայաստանի համար ճոխությո՞ւն է, թե՞ բարեբաստիկություն:
Շանթի հետ նման կերպ վարվելով՝ իշխանությունը բոլորին ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հեղափոխության մասին մտածելը: Շանթի հետ նման անմարդկային կերպով վարվելով՝ իշխանությունը ցանկանում է սպանել հեղափոխության գաղափարը:
Եթե ոչ իշխանական պատգամավորներին միանան գրեթե այնքան ՀՀԿ-ականներ, որոնք արդեն իսկ հասցրել են պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, կամ որ նույնն է՝ չպաշտպանել Տ. Սարգսյանին, ապա փետրվարը կարող է ճակատագրական դառնալ Տ. Սարգսյանի կառավարության համար:
Հայաստանում իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է: Սակայն, եթե իրական «պայթյուններ» չլինեն, իշխանությունը կարող է կազմակերպել բազմաթիվ լոկալ «ճայթյուններ»՝ հանրային ընդվզման մոբիլիզացիայի վտանգը չեզոքացնելու համար:
Ցանկացած քննադատության սոխակի պես պատասխանող ՀՀԿ-ականներից ոչ մեկը մինչև օրս որևէ կերպ չի պաշտպանել սեփական վարչապետին, չի հայտարարել, որ Տիգրան Սարգսյանը ոչ բարոյապես, ոչ էլ բանական առումով դեգրադացված չէ, որ նրա վարչապետությունը Հայաստանի համար ոչ թե «շռայլություն է», այլ մեծագույն բարեբախտություն:
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում թողնելու՝ Ս. Սարգսյանի մոտիվացիան մի քանի անգամ մեծացել է:
Արդյոք Հայաստանն այլևս հնարավորություն ունի՞ հրաժարվելու որևէ բանից, որը պետք է Ռուսաստանին: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Իսկ Ռուսաստանին Հայաստանի անդամակցությունն անհրաժեշտ է: Հետևաբար՝ Հայաստանը կանդամակցի այդ կառույցին՝ Ղարաբաղի հետ կամ առանց Ղարաբաղի:
Ու մինչ Հայաստանում բոլորի ուշադրությունը սևեռված է ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցության՝ այսօր ստորագրվելիք «Ճանապարհային քարտեզի» վրա, ռուսներն իրականում մեր անդամակցության հարցը փակված համարելով՝ արդեն իսկ լծվել են ՄՄ-ի հիման վրա Եվրասիական տնտեսական միության ստեղծման աշխատանքներին:
Դեկտեմբերի 23-ն, ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանի պատմության մեջ գրվելու է սև տառերով: Այդ օրը սերունդները հիշելու են՝ որպես Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության պետականությունն ու ինքնիշխանությունը հանձնելու/վաճառելու տարելից:
Ներկայիս քաղաքական համակարգի պայմաններում Ռուսաստանը տեսանելի ապագայում Հայաստանում իշխանություն ձևավորելու հարցում առանձնապես լուրջ բարդություններ չի ունենա, քանի որ ոչ իշխանական ուժերի մեծամասնությունը պատրաստ է իշխանության գալու համար Հայաստանը «Գազպրոմին» հանձնել ոչ թե 30, այլ 130 տարով:
Թե ո՞վ է կանգնած ազատամարտիկների հետևում, ո՞ւմ են կասկածում ազատամարտիկների պայքարը ուղղորդելու մեջ, մեր զրուցակիցները գերադասում են լռել: «Մենք չենք ուզում վիրավորել ազատամարտիկներին, որոնց մեջ շատ են հայրենիքի իսկական նվիրյալները, բայց որ ազատամարտիկները ինչ որ մեծ խաղի փոքր դետալն են դարձել, կարելի է չկասկածել: Կարծում եմ` մի քիչ համաբերելու դեպքում այս խաղի իրական տերերը կբացահայտվեն»,- ասում է մեր զրուցակիցը:
Իշխանությունը պայքարող երիտասարդների հետ չի կարողանում «հարցերը լուծել» այնպես, ինչպես ընդդիմության պարագայում, հենց դա էլ երիտասարդությանը դարձնում է առավել վտանգավոր:
Յուրի Խաչատուրովը, բացի ֆորմալ առումով գլխավոր շտաբի պետը լինելուց՝ հայկական բանակում նաև, այսպես կոչված, գորշ կարդինալի համարում ունի:
Գագիկ Ծառուկյանի դեմ բողոքի ակցիան հաջորդելու է Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ տեղի ունեցած ակցիաներին: Այդ հանգամանքը որոշակիորեն երկակի իրավիճակ է ստեղծում: Երևանում ԲՀԿ-ականները միացել էին բողոքի ակցիաներին, իսկ հիմա դրանք ուղղվելու են ԲՀԿ առաջնորդի դեմ: