Բանակը հերթական անգամ անում է և անելու է այն, ինչն առաջին հերթին՝ Արտաքին գործերի նախարարության, արտաքին քաղաքականության գործառույթն է: Բանակը ստիպված է ստանձնում այդ գործառույթը, քանի որ ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղուց ստանձնել է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ըմբռնողի գործառույթ:
Դեռևս այս տարվա ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը խնդիր է և այդ խնդիրը պետք է լուծվի, քանի որ սահմանին կանգնած հայ զինվորը հոգեբանորեն մտածում է, որ իրեն կարող են սպանել այդ զենքով: Անցած ամիսները ցույց տվեցին, որ այդ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ ավելի է խորացել:
Այսօր Երևանում տեղի ունեցող գործընթացները կապված են արդեն ոչ միայն ու ոչ այնքան՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, այլ շատ ավելի խորքային երևույթներով, որոնք, ի վերջո, կրկին անգամ հանգում են Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը:
Պայքարել ՀԷՑ-ի թալանի դեմ, որոշակի իմաստով, նշանակում է՝ պայքարել նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ: Առաջին հայացքից՝ կարող է թվալ, որ դա ուշացած նպատակ է, քանի որ Հայաստանն արդեն 6 ամիս ԵՏՄ անդամ է:
Ռուսաստանը Հայաստանում և Հայաստանից ստանում է այն ամենը, ինչը ցանկանում է՝ փոխարենն ապահովելով «հարմարավետություն Պուտինի հետ հարաբերություններում»: Հենց այս բանաձևի վրա էր խարսխված նաև 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը:
Այս օրերին հեռանալով ԲՀԿ-ից՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն այդպիսով շտապում են ի լուր իշխանությանը հայտարարել, որ պատրաստ են շարունակել իրենց «սուրբ գործը» ՀՀԿ-ի համար:
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում, ըստ էության, արձանագրել է, որ գնում է այն ճանապարհով, որի մասին Սերժ Սարգսյանը խոսել էր փետրվարի 12-ի իր ելույթում՝ հայտարարելով, որ ոչինչ չունի Գագիկ Ծառուկյան անձի դեմ:
Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից հետո ԲՀԿ-ի դեմ սկսված ճնշումների առաջին օրերին կանխատեսումներ էին հնչում, թե գուցե Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ «տեր կկանգնի» իր կողմից ստեղծված կուսակցությանը, որի հաջողությունները, ինչպես ինքն էր հայտարարել, ոգևորում էին իրեն:
Եթե Հայաստանի երեք նախագահները տարիներ շարունակ կարողանում են իրար միջև կիսել քաղաքական դաշտը, ինչո՞ւ չպետք է կարողանան բնակվել կողք կողքի: Այդպես նաև ավելի հարմար կլինի տեխնիկական իմաստով և անհրաժեշտություն չի առաջանա ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ տալ կամ իրար ուղղված նամակներ գրել:
Ամենահետաքրքիրն այն է, թե մնալով քաղաքականության մեջ՝ Գագիկ Ծառուկյանն ինչպես է վերաբերվելու սահմանադրական փոփոխություններին, որի մասին, թերևս, կհայտարարվի առաջիկայում:
Հիմա Ռուսաստանի «գլուխը խառն է» Ուկրաինայով, և Հայաստանի իշխանությունները երևի չեն ցանկանում կամ չեն համարձակվում շեղել Պուտինին՝ ճշտելու համար, թե որն է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների «թույլատրելի» սահմանը:
Կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ Քոչարյանը համալրի եռյակի առաջնորդների շարքը՝ կանգնելով Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:
Ըստ էության, առաջին անգամ իշխանափոխության ժամկետ է նշվում, թեև ոչ այնքան որոշակի: Թե երբ տեղի կունենա Սահմանադրական հանրաքվեն՝ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ այն կայանալու է ոչ շուտ, քան 2016 թվականին:
Վերջին օրերի իրադարձություններից հետո հիմնական հնչող հարցն այն է՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը կնահանջի՞, թե՞ ավելի կկոշտացնի իր գործունեությունը: Այս պահին այդ հարցի պատասխանը դեռևս չի երևում և, կարելի է ասել, Ծառուկյանն՝ ինքը սպասողական վիճակում է:
Մյունհենյան այս հանդիպումը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները ցանկալի կլիներ լսել կամ համանախագահներից, կամ Էդվարդ Նալբանդյանից: Այլապես դրանք շարունակելու են լսվել ադրբեջանական կողմի կրակահերթերի ու գնդակոծությունների տեսքով:
Ծառուկյանն ակնարկում է, որ ինքը կարող է և պատրաստվում է կառավարելի դարձնել «հասարակության պոռթկումը»:
ԲՀԿ-ն ևս մեկ անգամ, արդեն՝ նաև Ազատության հրապարակում, ցույց կտա ոչ իշխանական ուժերի շարքում իր դոմինանտությունը, Գագիկ Ծառուկյանն էլ հպարտությամբ կհետևի, թե ինչպես են հարթակում կանգնած ՀԱԿ-ականներն ու ժառանգականները լսում «Ծառուկյան, նախագահ» բացականչությունները:
Հայաստանն այսօր կանգնած է օր առաջ պետություն ունենալու անհրաժեշտության առաջ: Պետություն՝ բառի լայն և նեղ իմաստներով:
«Դ!ԵՄ ԵՄ»-ն արդեն ներկայացնում է քաղաքական պահանջներ, որն, ըստ էության, նույնն է թե՝ քաղաքականությամբ զբաղվելու հայտ, միաժամանակ՝ դեռևս «ֆիզիկապես զզվելով» քաղաքականությունից: Առաջին հայացքից փակուղային թվացող այս իրավիճակը, ըստ էության, երկու հնարավոր հանգուցալուծման տարբերակ ունի:
Արտաքին քաղաքական ասպարեզում առնվազն վերջին մեկ-երկու տարում Հայաստանի կատարած քայլերը ցույց են տալիս, որ Հայաստանը չունի ոչ միայն այլընտրանքային, այլ անգամ հիմնական՝ միակ ռազմավարություն: Որովհետև, ինչպես բազմիցս ենք նշել, Հայաստանը կարևորագույն բոլոր հարցերում որոշումների կայացման իրավունքը (իսկ արտաքին քաղաքական ռազմավարությունը կարևորագույններից մեկն է, եթե ոչ՝ ամենակարևորը) զիջել է Ռուսաստանին:
Պատկերացրեք՝ տեղի է ունենում կառավարության նիստ, որը վարում է նախագահ Սերժ Սարգսյանը: Օրակարգի հարցը շատ ընդհանուր ձևակերպում ունի. «ինչ քայլեր ձեռնարկել, որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը փոքր-ինչ բարելավվի, սակայն դա չվնասի գործող իշխանության դիրքերին և շահերին, ինչպես նաև ապահովի իշխանության համախմբումն ընդդիմության հետ»:
Միանգամայն իրավացի է Հայաստանի անկախության տեքստի ընթերցմամբ քաղաքական գործիչ դարձած սույն պարոնը: Վստահաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմքի շատ ավելի առնական, Գագիկ Ծառուկյանն էլ՝ դեմքի շատ ավելի իմաստուն արտահայտությամբ կլռեին Աստանայում, քան լռեց Սերժ Սարգսյանը:
Այնպես որ, ընդամենը 10-11 օր հետո հայտնի կլինի՝ արդյո՞ք Կոլերովն արդեն իսկ կայացած փաստի մասին է խոսում՝ ինչպես վկայում է նրա հոդվածի հաստատական վերնագիրը, թե՞ սա ինչ-որ կարևոր բանից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ էր:
Դեսպանին նրանք համապատասխան վայր ուղարկել չեն կարող: Ուստի՝ մնում է մտավարժանքներ անել այն մասին, որ որևէ իշխանություն չի կարող սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ:
Հովիկ Աբրահամյանի կաբինետի անդամների միջև «քոչարյանական-սարգսյանական» ջրբաժան անցկացնելը, մեղմ ասած, սխալ է և նշանակում է՝ տուրք տալ իշխանության (գործող և նախկին) նետած խայծերին ու թեժացնել արհեստական ինտրիգը, որի վարագույրների հետևում իշխանությունը (գործող և նախկին) կատարում է այդ իշխանությունը պահպանելուն ուղղված քայլեր:
Հայաստանի հանրային-քաղաքական խորքային խնդիրներից մեկը ձևի և բովանդակության անհամապատասխանությունն է: Սարսափելի անհամապատասխությունը: Ձևը հասցված է առավելագույնի՝ գրեթե կատարելության աստիճանի առավելագույնի, ի հաշիվ բովանդակության:
Թե որ ապրանքանիշի ժամացույց է նա կրում, ու որ ժամային գոտում է աշխատում այդ ժամացույցը, Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնավորեցրել: Հասկանալի է, որ համեստության փարոսի դերում ներկայացող Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է այդպիսով ներկայացնել, որ ինքը ոչ թե շարքային քաղաքական գործիչներից է, ովքեր զբաղված են ընթացիկ, մանր-մունր հարցերով, այլ համարյա պայծառատես ստրատեգ:
Գալուստ Սահակյանի ղեկավարած ԱԺ-ի կողմից Հովիկ Աբրահամյանի կառավարությանը դիմակայություն ցույց տալը «ճիշտ» չի լինի նաև մարդկային, տղամարդկային հարթությունում: Իսկ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահի խոսափողից հնչած առաջին նախադասությունը եղել է այն մասին, որ ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում:
Արդեն 3 տարի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան փորձում էր պոկել իշխանությունից, ինչը կարծես թե ստացվեց, կամ, որ ավելի ճիշտ է՝ իշխանությունն ու ԲՀԿ-ն ցույց տվեցին, թե իբր ստացվեց: Հիմա ԲՀԿ-ին պոկում է Հովիկ Աբրահամյանը: Այս անգամ՝ «Հրաշալի քառյակից»:
Բայց Տիգրան Սարգսյանն այդպես չվարվեց, հակառակը՝ ապացուցեց, որ հանուն պաշտոնի պատրաստ է դավաճանության: Սեփական համոզմունքների, դավանած գաղափարների հանդեպ դավաճանության: