ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորի գործով քննությունը դեռ ընթանում է, ամեն ինչ նորմալ է և հրապարակման ենթակա նորություներ չկան: 168.am-ի հարցմանն ի պատասխան` այսպիսի գրություն է տրամադրել ՀՀ ոստիկանության՝ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
168.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտնեց, որ հայտերի ընդունման ժամկետը մինչև օգոստոսի 29-ն է:
Օգոստոսի 18-ին նախատեսվող «Էյր Արմենիա» ավիաընկերության առաջին՝ Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է և դեռ պարզ չէ, թե այն երբ է կայանալու: Ինչպես 168.am-ին հայտնեցին ընկերությունից, Airbus 320 օդանավը, որ պետք է սպասարկեր թռիչքը, դեռ չի բերվել Հայաստան: Այն սպասվում է հաջորդ շաբաթ:
«Շատ ցավալի կլինի, եթե վարկերի տոկոսադրույքները կրկին բարձրանան: Բիզնեսը չի գոյատևել ու առավել ևս չի գոյատևի վարկերի տոկոսադրույքների բարձրացման դեպքում: Վարկային տոկոսները երբեք նորմալ չեն եղել, որ արտադրությունը կարելի լինի զարգացնել, հատկապես թեթև արդյունաբերության մեջ, որ կոպեկների վրա է աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը
Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձրացնելը տնտեսական իմաստով ազդեցություն գրեթե չի ունենա, քան որ ՀՀ-ում տոկոսադրույքների ինստիտուտը չի աշխատում, բայց դա ազդակ է, որ սղաճի հետ ՀՀ-ում խնդիր կա, որը սկսվեց էներգակիրների թանկացումով: Նման տեսակետ այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Ամբողջ Հայաստանը վարկի տակ է: Նման պայմաններում առաջընթաց չի կարող լինել, տնտեսությունն անընդհատ ետ է գնում, վարկերի մարման հնարավորությունն անընդհատ փոքրանում է, մարդիկ բնակարաններ ու ամեն ինչ կորցնում են»,- ասաց Ց.Գևորգյանը:
Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամում հավաքվել է ավելի քան 240 մլն դրամ: Դրամահավաքի ժամկետն ավարտվել է երեկ և այժմ մայիսի 12-ին տեղի ունեցած կարկուտից տուժած Արմավիրի մարզի ամեն մի գյուղում պետք է հանձնաժողով ստեղծվի, որը կորոշի, թե որ ընտանիքին ինչքան գումար հատկացվի:
Առաջիկա օրերին՝ մինչև օգոստոսի 21-ը, ուժեղ քամիներ են սպասում Հայաստանի մի շարք մարզերում՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, նաև Արարատյան դաշտում: Այս մասին այսօր կառավարության նիստի վերջում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս հայտարարությանը բնակչությանն ուղղված ոչ մի խորհուրդ չհետևեց:
«Այս տարվա ընթացքում ավելի վատացան պայմանները և տնտեսությունն ավելի վատ վիճակում հայտնվեց, որի ապացույցն է ԿԲ որոշումը»
«Սանհանգույցներ գոյություն չունեն, տանիք չկա, քարերը պոկվում, ընկնում են, օրական 2-3 քար ընկնում է: Շենքում 125 ընտանիք է բնակվում: Դիմումներ և խոստումներ են եղել, բայց 7-8 տարի թղթի վրա են գտնվում, ընդհանրապես ոչ մի պատասխան չի եղել»,- ասաց Ս.Խաչատրյանը:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին Աղավնաձոր գյուղի մոտակայքում ավտովթարի հետևանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Դանիելյանի հարազատները:
Երևանի գյուղմթերքների ամենահին շուկաներից մեկը՝ Էրեբունու շուկան վաճառվում է: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց «Էրեբունու շուկա» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Հովսեփ Սմբատյանը:
Մեր տեղեկություններով՝ անգլիական «Ջեյքոբս» ընկերության ներկայացուցիչներն արդեն «Նաիրիտում» են: Այժմ գործարանում մնացել են միայն արտադրամասերի պետերը և վարչական կազմը, բոլոր բանվորները հարկադիր պարապուրդում են:
2008 թվականին Հայաստանում ընդամենը 729 բիզնես կար, որոնց սեփականատերը կանայք էին։ Բացի այդ՝ կային մոտ 5000 կին մենեջերներ:
ՀՀ կառավարությունը շարունակում է նախապատրաստվել կենսաթոշակային բարեփոխումներին: Ներկայում աշխատանքներ են տարվում պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչների աշխատելու համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական դաշտն ամբողջականացնելու ուղղությամբ:
«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ընկերությունն ակնկալում է ՀՀ կառավարությունից աջակցություն ստանալ: Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար: Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում կկառուցվի բազմամետաղների վերամշակման արտադրամաս:
ԱԳՆ-ի նոր շենքը նախատեսված ժամկետում չի հանձնվի շահագործման: Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող տարածքում դրա շինարարության ժամկետները հետաձգվում են առնվազն 6 ամսով: Պատճառը տարածքի իրացման և անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպման աշխատանքների երկարաձգումն է:
Ըստ գործարարների՝ օրվա տարբեր ժամերի, հատկապես կեսգիշերին, այն կամայական կտրոններ է «խփում»
Պաղպաղակի արտադրության մեջ բուսայուղ օգտագործած ընկերությունները շարունակում են խաբել սպառողներին և իրենց արտադրանքը ներկայացնում են որպես «պաղպաղակ», մինչդեռ գործող չափանիշներով դու «բուսական պաղպաղակ» է և պետք է մակնշման մեջ պարտադիր կիրառվի «բուսական» բառը:
Հայաստանի ՀՆԱ ճյուղային կառուցվածքում 2008 թվականին շինարարությունն ամենամեծ տեսակարար կշիռն ուներ, 27-28%-ի էր հասել, և հիմա էլ շինարարությանն այլընտրանք չկա, քանի որ շինարարության աճի հետ միասին հարակից սպասարկող ծառայություններն են զարգանում:
Ըստ Հարություն Մեսրոբյանի՝ պետք է եվրապարտատոմսերով ներգրավված ավելի էժան փողերով մարել ավելի թանկ փողերը:
ՀՀ բնակչությունը 2013 թ. առաջին կիսամյակում 6.9%-ով ավելի շատ է ալկոհոլային խմիչք (օղի, կոնյակ, գինի, գարեջուր) սպառել, քան նախորդ տարի նույն ժամանակաշրջանում:
«Ճգնաժամային պրոցեսները մինչ օրս շարունակվում են նաև Հայաստանում: Դա ոչ միայն ՀՀ, այլ մինչև անգամ եվրոպական զարգացած երկրներում էլ իրեն զգացնել է տալիս»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ ՀՀ ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ 2012 թ-ին ավելի քիչ է շարունակում մնալ, քան 2008-ին էր:
Լոլիկի մթերումներն իրականացնում են Էջմիածնի պահածոների գործարանը, ՄԱՊ-ը և արտաշատի պահածոների գործարանը, իսկ դեղձը՝ «Նոյան» և «Արտֆուդ» ընկերությունները:
Ըստ ՊԵԿ-ի, հայկական սոխն ու սխտորը պահանջարկ են ունեցել Եգիպտոսում (արտահանվել է 5 կգ), Իտալիայում (230 կգ), Իրանում (2652 կգ), Հունաստանում (172 կգ), Մեքսիկայում (30 կգ), Նիդերլանդներում (10 կգ), Ուկրաինայում (971 կգ), Վրաստանում (1141 կգ) և այլն:
«Չի կարելի շահութաբեր ձեռնարկությունը տալ մասնավորի ձեռքը: Դրանք պետք է պետությունն ինքը շահագործի, որ ողջ շահույթը մնա ժողովրդին»,- ասաց Հ.Ավագյանը:
Մանրածախ առևտրի շուկայից «Սթար» խանութների ցանցի դուրս գալը էական ազդեցություն չի ունենա մրցակցության տեսակետից: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթախչյանը:
Գերմանական «Իստնվեստոր» ընկերությունը կդիմի ՀՀ վճռաբեկ դատարան: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանիելյանը, ներդրումային ընկերության ղեկավար Ստեֆան Լաքսհուբերի հետ հարցերը վերջնական ճշտելուց հետո մինչև օգոստոսի 26-ը կդիմեն ՀՀ արդարադատական համակարգի վերջին ատյանին:
«Բայց դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են: Դեռևս կան գերատեսչություններ, որտեղ արձանագրվում են գնումների գործընթացի խախտումներ»,- ասաց Տ.Սարգսյանը:
«Պահանջում ենք կասեցնել ուսման վճարների թանկացումը: Փորձել ենք կապ հաստատել փոխնախարարի հետ, բայց հեռախոսազանգերին չեն պատասխանում: Ոչ ոքի չի հաջողվում հանդիպել նրան»,- ասաց Վ.Մարտիրոսյանը: