Հայաստանում կուտակվել է ավելի ան 4000 տոննա ոչխարի բուրդ, որը գյուղացիները չեն կարողանում իրացնել: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը 168.am-ին հայտնեց, որ աշխատանքներ են տարվում ծրագրեր մշակելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի այդ ապրանքը սպառել:
«Երբ արդեն սկսվում են խնդիրներ տարբեր գերատեսչությունների տարբեր ղեկավարների միջև և դրանք չի հաջողվում կոծկել, ուրեմն ամբողջ համակարգը գտնվում է տատանումների մեջ»,- ասում է Հ. Մեսրոբյանը:
Այսօր կառավարության նիստից հետո Մովսիսյանը միակ նախարարն էր, որ համաձակվեց գլխավոր մուտքից դուրս գալ: Մինչև վերջերս Մովսիսյանն ամեն կերպ խուսափում էր լրագրողներից:
Հուլիսի 5-ից մեկնարկում են Երևան-Բեյրութ ուղիղ ավիաչվերթներ: Դրանք տեղի կունենան շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ: Բացման առիթով Հայաստան է ժամանելու լիբանանյան պաշտոնական ու գործարար շրջանակների մեծ ու ներկայացուցչական պատվիրակություն։
ՀԲ ծրագրերից մեկով՝ մի անձից գնում է իրականացվել, որը ՎՊ համապատասխան դիտողությունների է արժանացել: Ըստ Ա. Աշոտյանի՝ ընդհանրապես լուրջ խնդիրներ կան ֆինանսավորման չափերի մասով, օրինակ՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում սնունդ է հատկացվել, այս տարի ծրագիրը կրճատվել է՝ ուսուցիչների սնունդն ու ճանապարածախսը այլևս չեն ֆինանսավորվում:
«ՀՀ-ում ունենք բավականին թյուր կարծիք, որ ձեռնարկությունները առաջին տարում պետք է 40-50% շահույթ ունենան, բայց դա վերաբերում է առևտրային կազմակերպություններին, այն էլ ստվերային կողմ է առկա: Ծրագիրը մեծ մասամբ իրականացվում է մարզերում, և չի կարելի դրանից հրաժարվել միայն ռիսկայնության պատճառով»:
Հարցին՝ ճի՞շտ է, արդյոք տեղեկությունը, թե նախարարությունը պատվիրել է ոսկեպատ մեդալներ, նախարարը պատասխանեց, թե ինքը նման բաների կողմնակից չէ, «Ոսկեպատ, արծաթապատ, ադամանդապատ… ես այդպիսիք չունեմ, և չեմ էլ անում»:
Նախարարը հայտարարեց, որ ՎՊ ընթացակարգային խախտումների հետ համաձայն են, բաց այդ գործընթացները կանոնակարգվել են, 150 մլն դրամի խնայողություն են ունեցել:
ՀՀԿ-ն կլոնների կուսակցություն չէ: Մենք անհատների և անհատականությունների կուսակցություն ենք: Մենք իրարից տարբերվում ենք և պետք է մարդիկ իրարից տարբերվեն: ՀՀԿ վերաբերյալ անհանգստություների կարիք չկա, ՀՀԿ-ն քաղաքական տեսանկյունից ամենականխատեսելի ապագա ունեցող կուսակցություններից է:
«700 մլրդ դրամի անարդյունավետ ծախսերի հետ կապված ՎՊ գնահատականի հետ ես համամիտ չեմ, այդ ծավալի գնումներ չեն իրականացվում»:
«ՎՊ-ն ասել էր, թե հանրային զուգարանները տեղադրված չեն և չեն աշխատում, բայց ես պետք է ասեմ, որ դրանք տեղադրված են և աշխատում են»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:
Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Աշոտ Գաբրիելյանը դիմել է 168.am-ի խմբագրություն և հայտնել, որ իր աճեցրած բարձրորակ ծիրանը հրաժարվել են մթերել «Արալեզ-ալկո» գինու-կոնյակի գործարանի տարածքում գործող «Արարատի Աբրիկոն» ՍՊԸ-ում:
Սլովակիայում եթե որևէ մի գործարար փորձի օֆշոր փող փոխանցել, հաջորդ օրերին կհայտնվեն տնտեսական քրեական ոստիկանության աշխատակիցները և բացատրություն կպահանջեն, թե ինչ իրավունքով է սլովակյան գումարներից փող փոխանցել: Իմ մտքով երբեք չի անցել 4% տալով օֆշորում՝ խուսափել սլովակյան հարկերից:
Մեզ հետ զրույցում Է.Բարսեղյանը նշեց, թե տեղյակ չէ գյուղվարչության պետի ձերբակալությունից: «Տիգրան Վիրաբյանը մինչև ստուգումները աշխատանքից ազատվել էր»,- ասաց մարզպետը:
«Բնապահպանության ոլորտում ատկատներ չկան, հիմնականում աշխատանքներն իրականացվում են Սևանի հարցերով տաբեր ծրագրերի շրջանակներում, որոնք «բաց» են»,- հավաստեց փոխնախարարը:
ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցում տեղ էին գտել Բնապահպանության նախարարությանն առնչվող էական նշանակություն ունեցող խնդիրներ և խախտումներ:
«Վերահսկիչ պալատը խնդիր ունի բացահայտել թերացումներն ու ի ցույց դնել, իրականացնողը խնդիր ունի հավուր պատշաճի ներկայացնել կատարած աշխատանքը: Այստեղ միշտ կոնֆլիկտ կա, և անհանգստացնող կլիներ, եթե կոնֆլիկտ չլիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը՝ խոսելով Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից:
Չնայած հուլիսից գազի և էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ կաթնամթերքի գնային փոփոխություն, ամենայն հավանակությամբ, չի լինի: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Բիոկաթ» ընկերության փոխտնօրեն Ավագ Դանիելյանը, արտադրողների վրա այդ թանկացումն, իհարկե, կազդի:
Շատ հնարավոր է՝ հաջորդ ձմռանը Հայաստանի քաղաքացիները ստիպված լինեն ավելի շատ թուրքական լոլիկ ու այլ բանջարեղեն սպառել: Մեր երկրում գազի թանկացումից հետո շատ ջերմոցների աշխատանքը ոչ միայն շահութաբեր չի լինի, այլև պարզապես վնասակար կլինի:
Եթե դիտարկենք զուտ զբաղվածության մակարդակի փոփոխությունը, որն ԱՎԾ-ն ներկայացնում է հաշվարկված աշխատանքային ռեսուրսների թվաքանակի նկատմամբ, ապա առաջին հայացքից այդ փոփոխությունն ուրախալի է, գրանցվել է աճ՝ 2013-ին 52.7% զբաղվածություն 2012-ի 49.2%-ի համեմատ:
Սարքերի գինը հաստատվեց անցած հինգշաբթի, իսկ կիրառության մեջ դրանք պետք է լինեն արդեն այսօր՝ հուլիսի 1-ին, ընդ որում՝ շաբաթ-կիրակի բանկերը չեն աշխատում և գումար փոխանցելու հնարավորություն չկա:
Վարկատուների իրավական պաշտպանվածությունը պայմանավորված է ոչ միայն վարկատուի և վարկառուի պայմանագրային հարաբերություններով, այլ նաև երկրում գործող օրենսդրական, դատական, վերահսկողական և այլ ենթահամակարգերի գործունեությամբ, հիմնարար մոտեցումներով և փոխառնչություններով:
Վերջին օրերին լայն սպառման ապրանքների գների տատանում չի դիտարկվել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո քարտուղար Գայանե Սահակյանը, իրենց կողմից ամենօրյա մոնիթորինգի ենթարկվող շուկաներում ապրանքների թանկացում չի դիտվել, այդ թվում՝ ալյուրի և վառելիքի:
«Օֆշորները Հայաստանի բանկային համակարգի վրա ոչ մի կերպ չեն ազդում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը:
Այս տարի գնանկումը չափազանց փոքր է՝ 2013թ. հունիսին մայիսի համեմատ պարենային ապրանքներն էժանացել են ընդամենը 0.6%-ով: Սա, ամենայն հավանականությամբ, կարկուտի հասցրած վնասի և էներգակիրների թանկացման հետևանքների սպասումների պատճառով է:
«ԻստԻնվեստորի» ներկայացուցիչը 168.am-ին ասել է, որ Ստեֆան Լաքսհուբերը որևէ ակնկալիք չունի հայկական դատական համակարգից, սակայն բոլոր ատյաններով պետք է անցնել՝ ՄԻԵԴ դիմելու համար:
Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը:
Անդրեյ Սուզդալցևի բնորոշմամբ՝ օֆշորային գոտին անեծք է հարկային մարմինների համար, դրանց պատճառով հարկերի հավաքագրումն է նվազում, և դրա դեմ պայքարելն անիմաստ է, թեև փորձում են
«Շքեղության հարկի ներդրումը սխալ է, դա չբերեց առանձնապես բյուջեի ավելացմանը, և մարդիկ սկեցին ավելի քիչ շքեղ մեքենաներ բերել Հայաստան, քան նախկինում»,- նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայր Արեգ Ղուկասյանը: