Բաժիններ՝

Պաղպաղակ արտադրողները շարունակում են թերի մակնշել իրենց արտադրանքը

Պաղպաղակի արտադրության մեջ բուսայուղ օգտագործած ընկերությունները շարունակում են խաբել սպառողներին և իրենց արտադրանքը ներկայացնում են որպես «պաղպաղակ», մինչդեռ գործող չափանիշներով դու «բուսական պաղպաղակ» է և պետք է մակնշման մեջ պարտադիր կիրառվի «բուսական» բառը: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, «Թամարա», «Թամարա և Անի» և «Երևանյան պինգվին» ընկերությունններն իրենց արտադրանքը շարունակում են թերի մակնշել:

«Դա ոչ միայն մակնշման խնդիր է, այլև՝ անբարեխիղճ մրցակցության, և այս խնդրով պետք է զբաղվի նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն»,- ասաց Բ.Պիպոյանը:

Միջնի հաշվարկներով՝ ամռանը 1 շնչին բաժին է ընկնում 3-4 կգ պաղպաղակ: Սակայն, ըստ Պպոյանի, քչերը գիտեն, թե ինչ են իրականում ձեռք բերում «պաղպաղակ» անվան տակ: Շատ արտադրողներ պաղպաղակի բաղադրության մեջ օգտագործում են կաթի փոշի, կաթնային սպիտակուցներ, շաքարի փոխարինիչներ, անուշաբույր նյութեր, կայունացուցիչներ (հիմնականում E 466, որի օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսի խանգարման): Ինչպես նաև կիրառվում են բազմաթիվ մարքետինգային հնարներ՝ վիզուալ խաբկանք առաջացնելով սպառողի մոտ:

Անվտանգ և որակյալ պաղպաղակ գնելու համար Պիպոյանը խորհուրդ է տալիս անպայման ուշադրություն դարձնել մակնշմանը (եթե իհարկե գործ ունենք բարեխիղճ տնտեսվարողի հետ): Նախընտրելի է, որ բաղադրության մեջ բացակայի բուսայուղը: Ի դեպ, շատ երկրներում նույնիսկ արգելված է բուսայուղի օգտագործումը, կամ կան որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ Ուկրաինայում մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված սննդամթերքում արգելված է բուսայուղի օգտագործումը: Քանի որ մեր երկրում արգելված չէ բուսայուղի օգտագործումը պաղպաղակի բաղադրության մեջ, շատ արտադրողներ օգտագործում են այն՝ թեկուզ մեկ պարզ պատճառով, այն ավելի էժան է, քան կարագը: Սակայն անգամ օգտագործելու պարագայում պարտադիր է, որպեսզի այդ մթերքը վաճառվի որպես բուսական պաղպաղակ, ընդ որում՝ բուսայուղի տոկոսն էլ մակնշված լինի բաղադրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս