Հայկական սոխ ու սխտորի պահանջարկն արտերկրում կտրուկ ավելացել է
Այս տարվ առաջին կիսամյակում կտրուկ ավելացել է սոխի ու սխտորի արտահանումը: ՊԵԿ հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թ. առաջին 6 ամսում արտահանվել է 379 հազար 075.3 կգ սոխ, սխտոր, սոխ-պրաս (թարմ կամ պաղեցրած), մինչդեռ 2012 թ-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր ընդամենը 890կգ:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը 168.am-ին տեղեկացրեց, որ արտահանումն իրականացրել է «Սպայկա» ընկերությունը, որը գյուղացիներից քիչ-քիչ մթերել է, իսկ արտահանման համար մի քանի նոր պայմանագրեր է կնքել:
Նշենք, որ ըստ ՊԵԿ-ի, հայկական սոխն ու սխտորը պահանջարկ են ունեցել Եգիպտոսում (արտահանվել է 5 կգ), Իտալիայում (230 կգ), Իրանում (2652 կգ), Հունաստանում (172 կգ), Մեքսիկայում (30 կգ), Նիդերլանդներում (10 կգ), Ուկրաինայում (971 կգ), Վրաստանում (1141 կգ) և այլն: