Հայաստանի օդուղիների շահագործման թույլտվությունների տրամադրման մրցույթը կանցկացվի այս տարի սեպտեմբերին: Այս մասին 168.am-ին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
2013թ․ առաջին կիսամյակի վերջին օրվա դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 375,257, ինչը 2012թ. առաջին կիսամյակի դրությամբ ունեցած արդյունքից մեծ է մոտ 29,160 հազարով:
Խորհրդային տարիների Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկի՝ «Հիդրոապարատ» գործարանի բաժնետերերը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքելով ՀՀ ոստիկանության և Դատախազության անգործության դեմ
Տ.Սարգսյանի դիտարկմամբ՝ շարժումն ունի սոցիալական բնույթ, որն էլ պայմանավորված է քաղաքապետի որոշմամբ: Նա շեշտեց, որ այսուհետ որոշումներ կայացնելիս կառավարությունը պարտավոր է հաշվի առնել քաղաքացիական հասարակության կարծիքը:
2013 թվականին մարզերից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ կանխատեսվում է շուրջ 275 հազար տոննա ցորենի բերք, որը կկազմի տարեկան օգտագործվող ցորենի շուրջ 46.5 %-ը:
Փորձագետ Աշոտ Եղիազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նավթի և գազի պաշարներ միանշանակ գոյություն ունեն ՀՀ-ում, բայց դրանց արդյունահանումը շատ ծախսատար է, իսկ որակի առումով դրանք զիջում են այսօր շատ հանքավայրերի նավթին և գազին:
Երեկ քննարկվել և մերժվել է Իրինդ-Կաթնաղբյուր-Երևան ուղևորափոխադրում իրականացնող ընկերության հայտը: Վերջինս առաջարկել էր ուղեվարձը 500 դրամից դարձնել 700 դրամ:
Թեև Մանվել Տեր-Առաքելյանը վարկային պայմանագրերի կնքման ժամանակ «Հին Էրիվան» ՍՊԸ-ի տնօրենն է եղել, սակայն որպես անշարժ գույքի միանձնյա սեփականատեր համաձայնություն չի տվել գույքը գրավադրելուն:
Ուղևորափոխադրումների սակագնի փոփոխության հետ կապված համացանցում հրապարակվում են տարատեսակ տնտեսագիտական վերլուծություններ, որոնք մի դեպքում ուղղված են թանկացման հիմնավորմանը, մյուս դեպքում՝ ընդհակառակը:
«Երկիրն իր առջև նպատակ է դրել՝ ունենալ 5-7% աճ»,- ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
«Թվում է, թե անշարժ գույքը վերջացավ, բայց չի վերջացել, պահանջարկը միշտ կա»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Էլիտ Գրուպ» շինարարական ընկերության նախագահ Արմեն Մկոյանը:
«Ներմուծման անկումը միանշանակ պայմանավորված է նրանով, որ դեֆիցիտ ենք իջեցնում և դրամավարկային քաղաքականությունը պահում ենք բավականին խիստ մակարդակի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը
«Նաիրիտի» աշխատակիցները, ամենայն հավանակությամբ, վաղը դուրս կգան բողոքի ակցիայի և գործարանից կուղղվեն դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը վարորդներից ստացել է տեղեկատվություն՝ հուլիսի 21-ին տեղափոխված ուղևորների թվի վերաբերյալ (վարորդները խնդրել են չնշել, թե իրենք որ երթուղին են սպասարկում)
Գյուղատնտես Գագիկ Մանուչարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ, թեև գյուղնախարարը հայտարարեց, որ «Սպայկան» ծիրանի 1 կիլոգրամը 400-500 դրամով կմթերի, բայց վերջինս ընդամենը 200 դրամ սահմանեց գինը:
Ինչի՞ կարող է հանգեցնել տրանսպորտի թանկացման հետ կապված քաղաքացիների բողոքը: Ի պատասխան 168.am-ի այս հարցի՝ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը չբացառեց ցնցումների հավանականությունը:
«Եթե քաղաքի տրանսպորտը կանգնի, այդ ժամանակ կերևա հասարակության իրական դեմքը, ու չես կարող ոչ մեկին ստիպել, որ վնասով աշխատեն»,- ասել է Արթուր Գևորգյանը
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերը նվազում են: Այս տարվա հունվար-հունիսին ՏԱՑ-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.4%-ով, այն դեպքում, երբ հունվար-մայիսին աճը 5.3% էր: Սա էլ՝ այն դեպքում, երբ հունիսին՝ մայիսի համեմատ, գյուղատնտեսությունն աճել է 66.5%-ով: 2013 թ. հունիսը 2012-ի հունիսի նկատմամբ ՏԱՑ-ի աճը եղել է 1.3%:
Հուլիսի 22-ին Կապանում տեղի կունենան Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանի և հոսքուղու նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Նախագիծը ներկայացրել է «Ջինջ» ՍՊԸ-ն:
«Կոռուպցիան դեռ շատ լուրջ խնդիր է մնում Հայաստանում»,- հայտարարեց Ս.Չակրաբարտին՝ նշելով, որ Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվով ՀՀ-ն 157-րդ տեղում է:
Վերակառուցման և զարգացման բանկը, ըստ ամենայնի, կնվազեցնի Հայաստանի համախառն ներքին արդյունքի վերաբերյալ իր կանխատեսումները: Նման հայտարարություն այսօր ասուլիսի ժամանակ արեց ՎԶԵԲ գլխավոր մասնագետ Ալեքսանդր Պիվովարսկին:
Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը մոտ 10 տարի առաջ մենաշնորհի տեր դարձավ` բարձրանալով սնանկացման հասցված «Հայկական ավիաուղիների» «ավերակների» վրա, և հիմա նույն ճակատագրին ինքն արժանացավ:
Ամուլսարի ոսկու պաշարները հայտնաբերել է 2005թ. հիմնադրված «Գեոթիմ» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությանը:
Ձկնաբույծների միությունը նամակ է նախապատրաստում ՀՀ կառավարությանը, որ ջրի խնայողության միջոցների կիրառման հետ կապված «բազմաբնույթ մոտեցում» ցուցաբերվի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց միության նախագահ Արթուր Աթոյանը:
«Կոչ եմ անում կրթության և գիտության նախարարին՝ զբաղվեք նաև Լիլիթ Արզումանյանով, ով պարծենում է, թե 20 տարի է՝ զբաղեցնում է ԲՈՀ-ի փոխնախագահի պաշտոնը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դեղարտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) միության նախագահ Սամվել Զաքարյանը
«Մեղրի համար նման առատ տարի եղել է մեկ էլ 1952 թվին, էս տարին շատ լավ տարի է, ուղղակի հիասքանչ…»,- ասում է «Մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Թելման Նազարյանը:
ՀՀ կառավարությունն առաջիկա՝ հունվարի 18-ի նիստում նախատեսում է 6 մլն 71 հազար դրամ հատկացնել երիտասարդ աստղագետների համար կազմակերպվող Բյուրականյան միջազգային ամառային դպրոցներին՝ նվիրված միջնադարի մեր խոշորագույն գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյակին:
«Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերությունն իրականացնում է արդիականացման ծրագրեր և համալիր վերազինում է հիմնական սարքավորումները:
Հայաստանի բնակչության 15.15%-ը դեռ տեղյակ չէ, որ 2014թվականից նոր կենսաթոշակային համակարգ է գործելու երկրում: Կենսաթոշակային բարեփոխումներին տեղյակ մարդկանց 57.8%-ը մինչև 40 տարեկան է. դա պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կեսից ավելին է:
«Այս պահին դեմ չլինելով Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ ՀՀ-ին գովում են՝ մեր լավն ուզելով, լինի դա ԱՄՀ-ն թե ԵՄ-ն»,- ասում է Հրանտ Բագրատյանը: