«Ընկերությունը քիչ-քիչ վճարում է աշխատակիցների պարտքերը, միաժամանակ մեր իրավաբանները հավաքում են դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նաև փոխհատուցում ենք այն մարդկանց, որոնք վաղօրոք տոմս էին ձեռք»,- ասացին «Արմավիայից»:
«Եթե ծրագրում գրում են, որ Դատախազությունում կամ Արդարադատության նախարարությունում պետք է աշխատեն օրենքի համաձայն, դրա համար ծրագիր գրել պետք չէր, դա օրենքից բխում է»,- ասել է նախկին վարչապետը:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում անցած շաբաթ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նվազել է 0.63%-ով՝ կազմելով 409.53 դրամ: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալները կազմել են 8.84 մլն դոլար, ինչը 2.27 անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ:
Պետական եկամուտների կոմիտեն անցած 4 ամիսների ընթացքում տնտեսվարողների մոտ հայտնաբերել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման 1417 խախտում, որի արդյունքում պետական գանձարան է մուտք եղել 560 մլն 469 հազար դրամ:
Դեղագործության զարգացումը բավականին մեծ պոտենցիալ ունի Հայաստանում: 2012-ին շուրջ 15 դեղարտադրողների կողմից թողարկվել է մոտ 3.8 մլրդ դրամի արտադրանք (2011-ի համեմատ աճը` 6.8%), 2013-ի հունվար-մայիսին` 1.9 մլրդ դրամ (աճը` 29.3%):
Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը կառավարության լավատեսությունը չի կիսում
Բուլղարիայում հուլիսի 10-11-ը Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական համագործակցության 41-րդ վեհաժողովի ժամանակ բախվել են հայկական և ադրբեջանական պատվիրակությունները:
Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ավարտեց գերմանական «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի` ընդդեմ Գագիկ Ծառուկյանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի» գործով քննությունը: Որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին:
Հայաստանյան շուկայում դեղերի գները կայուն են: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
2013 թ. մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալները, նախորդ տարվա մայիսի նկատմամբ, նվազել են 7.4%-ով: Ընդ որում՝ 11% նվազում տեղի է ունեցել մշակող արդյունաբերության ոլորտում, մինչդեռ հանքարդյունաբերությունն աճել է 12.5%-ով:
2010 թ. սեպտեմբերին դատավոր Կուբանյանը բավարարել է հայցը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունից հօգուտ «Նումարդ թրեյդինգ» ընկերության բռնագանձել 4 մլրդ 949 մլն դրամ, միաժամանակ որոշել է «Նաիրիտ» գործարանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետտուրքի գումար՝ նշված 98 մլն դրամը:
Սնանկ ճանաչված «Տոնուս» ընկերության պահանջատերերի առաջին ժողովը տեղի կունենա օգոստոսի 23-ին: Այս մասին 168.am-ին հայտնեց «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ, «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:
Նախկինում Միգրացիայի պետական ծառայությունն ուղևորահոսքերի վիճակագրական տվյալները հրապարակում էր ամսական կտրվածքով, իսկ այս տարի արդեն անցում է կատարվել եռամսյակային հրապարակումների:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցերին խոստացել են ևս 1 ամսվա աշխատավարձ վճարել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը:
168.am-ի հետ զրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հայտնել է, որ իրենց կողմից մոնիթորինգի ենթարկվող ապրանքների գների բարձրացում առայժմ չկա:
Երևանի 2013թ. բյուջեով նախատեսվում է հավաքել 1 մլրդ դրամ տուրք, այսինքն՝ 700 մլն դրամ տրամադրվելու է այս նորաստեղծ ընկերությանը
«Արագածոտնի մարզի իրադրությանը կծանոթանամ, ըստ անհրաժեշտության՝ հնարավոր է մեկնեմ»,- ասել է նախարարը:
«Եկել է պահը, որ պետք է այդ ձեռնարկությունների նկատմամբ կիրառենք բոլոր պատժամիջոցները: Հանրությունը պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները ֆինանսական հաշվետվությունների պրոբլեմներ ունեն»,- ասել էվարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հակոբյանը հայտարարեց, թե կատարելու է Սյունիքի մարզպետի պաշտոնը, ոգևորված է, ուրախ է, իսկ Սյունիքում վախի մթնոլորտ չկա:
Արարատյան դաշտավայրում ուղղակի աղետալի վիճակ է ստեղծվել: Մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որ վաղը նույնպես խնդրի առաջ են կանգնելու: Ունենք նաև 700 անօրիական հորեր, որոնք քարտեզագրման արդյունքում արձանագրվել են:
ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով արդեն սահմանվել է, որ 2014-2016թթ. պետական բյուջեներից այդ նպատակով կհատկացվի ըստ տարիների 1.5-ական մլրդ դրամ:
168.am-ի խմբագրություն մի քանի վարորդներ ահազանգել են, որ գազալցակայաններում գազն անհամաչափ է թանկացել՝ ավելի քան 30%-ով, թեև գազի սակագինը հուլիսի 7-ից բարձրացել է ընդամենը 20%-ով (132 դրամից դարձել է 156 դրամ):
Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ թեև գազը 20%-ով է թանկացել, սակայն ուղեվարձի համար նույն հարաբերակցությամբ չեն կարող հաշվարկել, քանի որ տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ են եղել փոխադրողների համար, պահեստամասերն են թանկացել, կյանքն ընդհանուր առմամբ է թանկացել:
Թանկացումներն արդեն սկսվել են: Նման արձանագրում 168.am-ի հետ զրույցում արեց «Իրազեկ և պաշտպանված» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ դրական սպասումներն, ընդհանուր առմամբ, պահպանվում են, և այդ է վկայում ԱՄՀ վերջին կանխատեսումը՝ 2012 թ. համեմատ ընթացիկ տարվա համաշխարհային թողարկման թույլ` 0.1 %-ային կետով աշխուժացմամբ:
ՀՀ-ում զբաղվածության ոլորտի խնդիրները լուծելու համար անհրաժեշտություն կա, որ այդ գործում ընդգրկված լինեն համապատախան ինստիտուտները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական, Կրթության և գիտության, Էկոնոմիկայի նախարարությունները, նաև մասնավոր և պետական աշխատանքի տեղավորման գործակալությունները:
Այս տարի ՀՀ կառավարությունը կանխատեսում է կապիտալ ներդրումների 12.6 % աճ` պայմանավորված պետական ներդրումների 59 % աճով: 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով կանխատեսվում է, որ միջնաժամկետում ներդրումները կդրսևորեն աճի միտում` միջինում 4.4 %-ի չափով, որը հիմնականում կպայմանավորվի արտադրողական բնույթի ներդրումներով, հիմքեր ստեղծելով ապագա կայուն աճի համար:
Ներկայում Հայաստանում բարձր արժեք ստեղծող, եկամտաբեր և խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար գրավիչ եզակի ոլորտներից են համարվում տեղեկատվական տեխնոլոգիաները:
2013 թ. հունիս ամսվա ընթացքում Ազգային հիպոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 100 հիպոթեքային վարկ` 905 միլիոն ՀՀ դրամ ծավալով:
Տոնական օրերի ընթացքում վերամշակող ձեռնարկությունները կշարունակեն ծիրանի մթերումները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսոթւյան փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: