Բաժիններ՝

Ճգնաժամային պրոցեսները Հայաստանում մինչ օրս շարունակվում են. Վարդան Բոստանջյան

«Ճգնաժամային պրոցեսները մինչ օրս շարունակվում են նաև Հայաստանում: Դա ոչ միայն ՀՀ, այլ մինչև անգամ եվրոպական զարգացած երկրներում էլ իրեն զգացնել է տալիս»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ ՀՀ ՀՆԱ-ն  դոլարային արտահայտությամբ 2012 թ-ին ավելի քիչ է շարունակում մնալ, քան 2008-ին էր:

Նշենք, որ ՀԲ համաձայն, արտահայտությամբ 2008-ին ՀՀ ՀՆԱ-ն 11.6 մլրդ դոլար էր, 2012 թ-ին՝ 9.9 մլրդ դոլար: Մինչդեռ, Հայաստանի հարևան երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, ՀՆԱ ծավալները 2012-ին գերազանցել են 2008-ի ցուցանիշները:

Ըստ Բոստանջյանի՝ եվրոգոտու 10-11 երկրներ մեծ պարտքեր ունեն, ինչը նշանակում է, որ ճգնաժամը հենց այս պահին էլ գոյություն ունի:

Բոստանջյանը նշեց, որ  ՀՀ հարևաններից մեկը ռազմավարական ռեսուրս ունի, որը միջազգային ասպարեզում գին և պահանջարկ ունի: Վրաստանը բավականաչափ տևական ժամանակ, մանավանդ 2008 թ. օգոստոսին ռուս-վրացական հակամարտությունից հետո, Արևմուտքից օգնություն ստացավ, և իրենց մոտ վերականգնումը ավելի նկատելի չափով էր:

«Հայաստանում անկումը ճգնաժամային տարոմ բավականաչափ մեծ էր՝ 14.4%: Այդ խոցելիությանը գումարվեց այն, որ ռազմավարական բնույթի ռեսուրսների բացակայության պայմաններում հանրապետությունը պետք է զգար դժվարություններ: Այդ թվերը մեծ զարմանք չեն պատճառում, որ դեռևս չենք վերականգնել 2008 թ-ին գրանցված ՀՆԱ ցուցանիշը»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս