Բաժիններ՝

Գնումների ընթացակարգը բարելավվել է. Տիգրան Սարգսյան

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում գոհունակություն հայտնեց վերջին ամսվա ընթացքում գնումների ընթացակարգը բարելավելու ուղղությամբ կատարված աշխատանքից: Ըստ նրա՝ ֆինանսների նախարարության կողմից կատարված մոնիտորինգը վկայում է, որ էական բարելավում և տեղաշարժ կա գնումների գործընթացում, մասնավորապես պայմանագրերի կնքման, պայմանագրերի մեջ ներառված դրույթների, մրցույթ հայտարարելու ժամանակի պահպանման:

«Բայց դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են: Դեռևս կան գերատեսչություններ, որտեղ արձանագրվում են գնումների գործընթացի խախտումներ: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք պետք է ոչ միայն նվազագույնի հասցնենք այդպիսի դեպքերը, այլև ընդհանրապես բացառենք»,- ասաց Տ.Սարգսյանը՝ նշելով, որ հոկտեմբերին կրկին իրականացվելու է ուսումնասիրություն գնումների գործընթացում:

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբեր-հոկտեմբերին նաև ՀԿ-ների կողմից իրականացվելու է պետության մատուցած ծառայությունների մոնիտորինգ, որի արդյունքները քննարկման առարկա կդառնան վերահսկող ծառայությունների կողմից և կտրվեն գնահատականներ:

Տիգրան Սարգսյանի ներածական խոսքն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս