Բաժիններ՝

Որքա՞ն ալկոհոլ և ծխախոտ է սպառվել ՀՀ-ում

ՀՀ բնակչությունը 2013 թ. առաջին կիսամյակում 6.9%-ով ավելի շատ է ալկոհոլային խմիչք (օղի, կոնյակ, գինի, գարեջուր) սպառել, քան նախորդ տարի նույն ժամանակաշրջանում:

Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ այս տարի ՀՀ-ում սպառվել է օղի՝ 6 մլն 585 հազար լիտր (2012-ին՝ 6 մլն 605 հազար լիտր), կոնյակ՝ 1 մլն 242 հազար լիտր (2012-ին՝ 539 հազար լիտր), գինի՝ 1 մլն 946 հազար լիտր (2012-ին՝ 1 մլն 812 հազար լիտր), և գարեջուր՝ 6 մլն 840 հազար լիտր (2012-ին՝ 6 մլն 581 հազար լիտր):

Անցած տարվա համեմատ այս տարվա առաջին կիսամյակում որոշ չափով ավելի քիչ ծխախոտ է սպառվել՝ 2012 թ. հունվար-հունիսի 83 մլն 269 հազար տուփի փոխարեն 2013 թ. հունվար-հունիսին 81 մլն 637 հազար տուփ ծխախոտ: Սակայն այս նվազումը դեռ չի նշանակում, որ հայերն սկսել են ավելի քիչ ծխախոտ օգտագործել: Հիշեցնենք, որ 2013-ի առաջին կիսամյակում երկրից արտագաղթը կազմել է ավելի քան 100 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս