Դատախազի ներքին համոզմունքի վրա՞ են Մկրտիչ Դանիելյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման (տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին Աղավնաձոր գյուղի մոտակայքում ավտովթարի հետևանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Դանիելյանի հարազատները: Դանիելյանի քույրը՝ Լուսինեն, հայտարարեց, որ անմեղ մարդուն են դատել, իր եղբայրը մեղավոր չէ, նա եղել է ուղևոր, ինչը հաստատել են նաև 3 փորձագիտական կենտրոնները:

«Երկրում օրենք չկա: Վարորդ Գագիկ Հովսեփյանին փախցրել են Մարտիրոսյան Հակոբի (գործով դատախազ- Գ.Խ.) թեթև ձեռքով Ռուսաստան, էնտեղ միլիոններ է աշխատում: Հակոբ Մարտիրոսյանն ասում է՝ ես իմ ներքին համոզմունքի վրա եմ հիմնվում Դանիելյանին մեղադրելիս»,- ասաց Լուսինեն:

ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը Մկրտիչ Դանիելյանի հարազատներին հրավիրեց գրասենյակ՝ այնտեղ «հանգիստ զրուցելու համար», իսկ լրագրողներին արգելեց տեսանկարել:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031