Բաժիններ՝

ՀՀ տնտեսության աճի որակը շատ վատն է. Միքայել Մելքումյան

Հայաստանի ՀՆԱ ճյուղային կառուցվածքում 2008 թվականին շինարարությունն ամենամեծ տեսակարար կշիռն ուներ, 27-28%-ի էր հասել, և հիմա էլ շինարարությանն այլընտրանք չկա, քանի որ շինարարության աճի հետ միասին հարակից սպասարկող ծառայություններն են զարգանում: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:  Ըստ նրա՝ 2008-ից հետո դիվերսիֆիկացիայի արդյունքում սպասվող ցուցանիշները իրականություն չդարձան:

«Այսօր գյուղատնտեսությունը ՀՆԱ մեջ հասել է 18%, արդյունաբերությունը՝ մոտ 20%, բայց քանի որ մենք աշխատանքի արտադրողականության առումով շատ ցածր մակարդակ ունենք, ու չենք կարող առաջատար դիրք գրավել: ՏՏ ոլորտը դեռ մեծ կշիռ չունի, մյուս ոլորտները բավարար ծավալներ չունեն»,- ասաց Մ. Մելքումյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ-ում օլիգոպոլիաների դեմ պայքարը համաչափ չգնաց, մրցակցության մակարդակը լավը չի, որ ձեռնարկությունները փոքրից անցնեն միջինի, միջինից՝ խոշորի, և 120 հազար գործող ընկերություններից մոտ 4000-ն են ապահովում հարկային մուտքերի 95%-ը:

«Մենք ետճգնաժամային փուլում ենք, բայց պարտադիր չի, որ ետճգնաժամային փուլը ճգնաժամից շատ տարբերվի: Այսինքն՝ ետճգնաժամային փուլի ֆոնը ես դրական չեմ համարում: Բոլոր դեպքերում, վիճակագրական աճ կա, բացասական չի, բայց աճի որակը շատ վատն է, և հետևանքները բերում են տնտեսության համար ոչ բարենպաստ միջավայրի ձևավորման: Խնդիրներ շատ ունենք»,- նշեց պատգամավորը:

Կարդացեք նաև

Նշենք, որ ՀԲ համաձայն, արտահայտությամբ 2008-ին ՀՀ ՀՆԱ-ն 11.6 մլրդ դոլար էր, 2012 թ-ին՝ 9.9 մլրդ դոլար: Մինչդեռ, Հայաստանի հարևան երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, ՀՆԱ ծավալները 2012-ին գերազանցել են 2008-ի ցուցանիշները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս