
Լոլիկի մթերման գինը չի փոխվի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Տավուշի և Արմավիրի մարզերում սկսվել են լոլիկի և դեղձի մթերումները: Ինչպես 168.am-ին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, լոլոիկը մթերվում է 1 կիլոգրամը 35 դրամով, իսկ դեղձի կիլոգրամն Արմավիրում արժի 40 դրամ, Տավուշում՝ 50 դրամ:
Հարցին՝ էժան չի՞ արդյոք, Ռ.Մակարյանը պատասխանեց, որ անցած տարի նույն գինն է եղել:
Լոլիկի մթերումներն իրականացնում են Էջմիածնի պահածոների գործարանը, ՄԱՊ-ը և արտաշատի պահածոների գործարանը, իսկ դեղձը՝ «Նոյան» և «Արտֆուդ» ընկերությունները: