Բաժիններ՝

Ինչ է սպասվում կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստր վարողի սնանկության դեպքում

ՀՀ կառավարությունը շարունակում է նախապատրաստվել կենսաթոշակային բարեփոխումներին: Ներկայում աշխատանքներ են տարվում պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչների աշխատելու համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական դաշտն ամբողջականացնելու ուղղությամբ: Եվ ահա կառավարության առաջիկա նիստում՝ օգոստոսի 15-ին, նախատեսվում է հաստատել կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները: Այդ որոշումն ուժի մեջ է մտնելու 2015 թ-ի հունվարի 1-ից:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության և Մասնակիցների ռեեստր վարողի միջև կնքված «Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առօրյա գործունեության և կառավարչական սպասարկումների վերաբերյալ» գործառնական պայմանագրի դադարեցման կամ լուծման դեպքում` մյուս կողմին դրա մասին գրավոր ծանուցման ժամանակ, մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր է պայմանագրի գործողության ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ, իսկ մասնակիցների ռեեստր վարողի լիցենզիայի դադարման կամ մասնակիցների ռեեստր վարողի լուծարման գործընթացի սկսման կամ մասնակիցների ռեեստր վարողին օրենքով նախատեսված կարգով սնանկ ճանաչելու ժամանակ` 1 օրյա ժամկետում մասնակիցների ռեեստրը փոխանցել ՀՀ կառավարությանը կամ մասնակիցների ռեեստր վարող այլ անձի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս