Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ համակարգում փոփոխություններ սպասվում են, այդ թվում՝ կադրային, բայց «կադրային ջարդը», ըստ նրա, լուրջ փոփոխություն չի. «Ոլորտն այսօր ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, ամենակարևորը հասարակության վստահության մակարդակն է, որը պետք է փորձենք բարձրացնել»:
«Եթե խոսքը գնում է Հայաստանում տեղակայված կազմակերպությունների վերաբերյալ, չեմ կարծում, որ դա միջամտություն կարող է գնահատվել։ Դեպանը հայտնեց իր կարծիքը, որի պատասխանը ստացավ»,- ասաց Ս. Մանասյանը:
«Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի ամբողջ հայտարարությունից «թվիթ» անել միայն այն հատվածը, որը վերաբերում էր ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներին, պետք է ասեմ՝ ոչ պակաս, եթե չասեմ՝ շատ ավելի բուռն արձագանք պետք է առաջացներ ԶԼՄ-ների մոտ»,
«Ակնկալում ենք, որ եթե ոչ այսօր կամ վաղը, ապա առնվազն երկուշաբթի օրը կառավարության հստակ դիրքորոշումը մենք կունենանք՝ մեր ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ»,- ասում է Արծվիկ Մինասյանը
ՀՀ Ազգային ժողովի համար կահույք ձեռք բերելու նպատակով մրցութային «Վեկս» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է հայտի պահանջների խախտմամբ, որի արժեքի մի մասը` 118,245-ը (առանց հարկեր) պայմանագրում նշվել է ԱՄՆ արժույթով, իսկ մի մասը` 49,907,106-ը (ներառյալ ԱԱՀ) ՀՀ արժույթով, խախտելով «արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
«Ինչո՞ւ պետք է ԵՄ-ն և ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի գնան, երբ այդ քայլերը Հայաստանն ինքը պետք է կատարի։ Եթե Հայաստանն իրեն բերդի աշտարակում փակված գեղեցկուհու տեղն է դրել ու սպասում է, որ սպիտակ ձիու վրա սլացող ասպետը պետք է գա ու իրեն ազատի չար հրեշից ու կեղծ բարեպաշտության տակ քողարկված պառավից, ապա սա ծիծաղելի կլիներ, եթե դրա հետևանքներն չլինեին այդքան ողբերգական»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը:
Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը տվյալ պահին Վայոց Ձորի մարզի ամենամեծ ներդրումային նախագիծն է: Այս մասին լրագրողներին հայտնեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ կարևորելով նաև հանքի շահագործման բնապահպանական չափանիշների պահպանումը:
Վաղը՝ մայիսի 8-ին, ՀՀ կառավարության նիստումն նախատեսվում է ընդունել նախագիծ՝ կարգավորել 2014 թ-ի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ-ում ամառային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հանրապետության մարզերում ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը:
ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Ռուբեն Հովսեփյանը, Վրեժ Մարկոսյանը և Արմեն Մխիթարյանն առաջարկում են փոփոխություններ և լրացում կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում չվճարված կենսաթոշակի գումարը պետք է վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար, առանց ժամկետային սահմանափակման, իսկ ՀՀ-ում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարել առանց սահմանափակումների:
Սահմանադրական դատարանի որոշումից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կառավարության մշակած փոփոխությունները վերաբերում էին հիմնականում պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությունից ազատելուն, ինչը ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակը շատ քիչ համարեց և ներկայացրեց իր առաջարկները:
Խոշոր բիզնեսն այսօր սարսափելի ձևով ճնշում է փոքրին, փաստաթուղթ չի տրամադրում, դուրս է մղում շուկայից ու գրավում նրա տեղը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանը:
ՓՄՁ ներկայացուցիչները դիմել են նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հույս ունենալով, որ նա չի շարունակի նախկին կառավարությունից իրեն ժառանգություն մնացած վտանգավոր օրինագծի առաջմղումը: Առաջիկայում վարչապետի մոտ նախատեսվում է խորհրդակցություն կազմակերպել, որտեղ կլսվի նաև փոքր բիզնեսի ձայնը, սակայն, եթե դա արդյունք չտա, և, այնուամենայնիվ, օրինագիծն արագացված ձևով ընդունեն, ապա արդեն այս տարվա հուլիսի 1-ից կարող են փոփոխություններն ուժի մեջ մտնել:
Քանի որ փոքր և միկրո ձեռնարկություններն արդյունավետ չեն գործում և իրենց մոտ արդյունավետության ցածր մակարդակը ստիպում է հաճախ այլ աղբյուրներ որոնել իրենց գոյությունը պահելու համար…
ՀՀ կառավարությունը շրջանառության հարկի նոր փոփոխություններ է մշակել և պնդում է, որ դրանք «էապես» կթեթևացնեն փոքր բիզնեսի հոգսը: Նոր օրինագիծն ուղարկվել է բիզնեսին, հասարական կազմակերպություններին ու նախարարություններին՝ կարծիքների համար:
«Ես եկել եմ այն եզրակացության, որ հանրությանն ուղղված յուրաքանչյուր գործունեության, այդ թվում՝ խոսքի մեջ, պետք է յուրաքանչյուրս պատասխանատու զգանք:
Վերահսկիչ պալատն անցած տարի ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում իրականացրած ստուգումների արդյունքում պարզել է, որ ծրագրերի, մատակարարված ապրանքների և ծառայությունների գների, ինչպես նաև մրցույթի կազմակերպման գործընթացներն ունեցել են լուրջ թերացումներ, պարունակել են ռիսկեր և ունեն հետագա ստուգումների կարիք:
«Ես չեմ հասկանում, ճիշտն ասած, ո’չ նշանակումների իմաստը, ո’չ որևէ ռազմավարություն եմ տեսնում, դրա համար էլ որևէ սպասելիք չունեմ:
Ռուսաստանը պարզապես չունի ազդեցության այլ լուրջ լծակ և չի էլ պատկերացնում, թե ինչպես է գերագնահատում իր խաղաթղթերը։ Արևմուտքում արդեն հասունացել է Եվրոպական էներգետիկ միության գաղափարը, և դրա հիմքում ռուսական էներգակիրներից կախվածության նվազեցման բազմանիստ ռազմավարություն է՝ նոր տեխնոլոգիաների ներդրում, էներգիայի աղբյուրների, մատակարարների, փոխադրման ուղիների ու մեթոդների դիվերսիֆիկացում, սեփական ռեսուրսների ավելի եկամտաբեր շահագործում, էներգախնայողություն և բաշխման արդյունավետացում։
Ազգային վիճակագրական ծառայությունն աշխատավարձի մշտական աճ է արձանագրում: Այս տարվա մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 158,873 դրամ, որը նախորդ տարվա մարտի համեմատ ավելի է 6.3%-ով: Նույն ժամանակաշրջանում պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 136,905 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 191,047 դրամ:
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանը վստահ է, որ յուրաքանչյուր փոփոխություն, այդ թվում նաև կառավարության կազմի, միտված է իրավիճակն էլ ավելի բարելավելու:
«Չեմ կարող ասել, թե ինչ արդյունքների կարելի է սպասել, որովհետև կառավարությանն ընձեռված չեն մեծ ու լայն հնարավորություններ արդյունքների հասնելու համար: Սակայն կառուցվածքային որոշակի փոփոխությունները, մասնավորապես, ՊԵԿ միացումը ֆինանսների նախարարությանը, ես գտնում եմ, որ դա ճիշտ ու նպատակահարմար է:
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության «նժարը» Եվրամիությունից թեքվել է դեպի ԱՊՀ երկրներ: Պաշտոնական տվյալներով՝ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշռի մեջ ԵՄ չափաբաժինը 2014թ. առաջին 3 ամիսների դրությամբ 28.6% է, իսկ ԱՊՀ չափաբաժինը՝ 28.9%:
2008-2009 թթ-ից սկսած էլեկտրոնային առևտրի ոլորտում յուրաքանչյուր եռամսյակ նախորդի նկատմամբ 7-10% աճ է նկատվել: Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ ՀՀ-ում քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2012թ-ին 2011 թ-ի համեմատ աճել է 33%-ով և կազմել 986 մլրդ 116 մլն դրամ, իս
Մայիսի 1-ին Հայաստանում գրանցված ուժեղ քամին գյուղատնտեսության համար վտանգավոր չէր: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Վերահսկիչ պալատն անցած տարի բազմաթիվ խախտումներ է բացահայտել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում:
Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Թեղուտի հանքավայր` շրջել պղնձամոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել էր հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին:
Տեսչության գործունեության արդյունքներով՝ 2011թ. արձանագրվել են թվով՝ 1197, 2012թ.` 872, իսկ 2013թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` 565 խախտումներ, ընդամենը` 560.7 մլն դրամ տուգանքի գումարով, բայց ՀՀ պետական բյուջե մուտք է եղել այդ գումարի միայն մոտ 51 %-ը:
2014թ. հունվար-մարտին ՀՀ-ոմ գրանցված կենդանի ծնունդները 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 2.2%-ով, իսկ մահվան դեպքերը՝ 7.7 %-ով: 2014թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը (ծնվածների և մահվան դեպքերի հարաբերակցությունը) կազմել է 121%:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը զբաղեցնում է 23.1 հազար հա տարածք, որի պահպանությունն իրականացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը:
«Խոշոր բիզնեսն ասոցացվում է օլիգարխիկ, կոռումպացված անձնաց հետ: Խոշոր բիզնեսը կարողանում է ընտրությունների միջոցով իր լծակները իշխանությունում ապահովել»: