«Ես հայ քրիստոնյա եմ, Աստված պատգամել է մարդկանց ճանաչել իրենց գործերով: Թե ինչ գործ է կատարել Հովիկ Աբրահամյանը, բոլորը լավ գիտեն: Այսօր, որ նա վարչապետ է նշանակվել, նրա կատարած գործն ի՞նչ պետք է լինի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ խոսելով ՀՀ կառավարությունում նոր նշանակումների մասին:
Այսօր ազատամարտիկները հավաքվել էին Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտ՝ ժողով անցկացնելու: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը փորձում էր ազատամարտիկներին համոզել, որ նրանք ցրվեն և չպարտադրեն ոստիկաններին՝ իրենց բերման ենթարկել: Ազատամարտիկները նշեցին, որ դահլիճների տնօրենները սկզբում համաձայնում են վարձակալության տալ դահլիճ, բայց 2 օր անց մերծում են ու պատճառաբանում, որ «վերևից» են կարգադրել, ընդ որում՝ արդեն ցուցումը 2 տեղից է՝ Բաղրամյան 26-ից և ՊՆ-ից:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ այընտրանքային հարկային ստուգումների ինտիտուտ է ներդրվում, նախատեսվում է, որ հարկային մարմինները ստուգում կիրականացնեն բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողը կամավոր ցանկություն է հայտնում իր մոտ ստուգումներ անցկացնել…
ՀՀ կառավարությունը մտադիր է այսօրվա նիստում մերժել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկը՝ «ՀՀ ընտրական օրենսգրքում» ՀՀ օրենքի նախագծի փոփոխությունների վերաբերյալ:
Տնտեսության վատթարացմանը անշարժ գույքն առաջինն է արձագանքում, իսկ լավացման հետ կապված՝ վերջինը
Հայաստանում արդեն գործում են շուրջ 60 գյուղացիական կոոպերացիաներ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, կոոպերացիայի ստեղծումն ու զարգացումը այս տարի կշարունակվեն նույն տեմպերով:
Ազգային ժողովն աճուրդի է հանում իր աշխատակազմին ամրացված 17 միավոր տրանսպորտային միջոցը՝ 14 հատ «ԳԱԶ-31», 1 հատ «ՄԻՑՈւԲԻՇԻ GALANT» և 2 հատ «ՊԵԺՈ 406» մակնիշի մեքենաներ:
ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը 2013 թ. համար գույքի ու եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:
Ազգային ժողովի պատգամավոր-գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը 2013 թ-ի գույքի ու եկամուտների հայտարարագրեր չեն ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:
Տարվա ընթացքում Ծառուկյանի եկամուտը կազմել է 1 մլրդ 885 մլն դրամ, որից 2 մլն 982 հազար դրամը նրա աշխատավարձն է, 1 մլրդ 320 մլն դրամը՝ շահաբաժինը, 562 մլն դրամը նա վարկ է վերցրել, իսկ մնացածը փոխառություններից ստացված տոկոսն է:
Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից, 2013 թ. հարկային տարվա սկզբում Ս.Սարգսյանի բանկային հաշվեհամարին եղել է 108.6 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 129.4 մլն դրամ:
Հայաստանի 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունը ղեկավարեց 6 տարի: Այս ընթացքում ի՞նչ փոփոխություն կրեց Սարգսյանի ունեցվածքը: Հարկ է հիշել, որ նախքան վարչապետի պաշտոնում նշանակվելը, Տիգրան Սարգսյանը զբաղեցնում էր Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը և հասցրել էր զգալի ունեցվածք կուտակել:
ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության վերականգնման համար ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկած 10 քայլերից մեկը ՓՄՁ-ներին 3 տարով բոլոր հարկերից ազատելն է (բացառությամբ` եկամտային հարկի)
Ապրիլի 22-26-ը Հայաստանում հայտարարված է իմունիզացիայիեվրոպականշաբաթ: Այսօր Ծաղկաձորում իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ իրազեկմանը նվիրված սեմինարի ժամանակ ՀՀ ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը խ
«168 Ժամի» հետ զրույցում Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը «դրական քայլ» որակեց նաև ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է մի քանի լրացուցիչ գործողություններ էլ ձեռնարկել, մասնավորապես` էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ինքնաշխատ եղանակով հաշվարկվող պատուհանը փակել:
«Նաիրիտ» գործարանից տարբեր կոնստրուկցիաների կամ խողովակների վաճառքը վերջին 1-1.5 ամսում, երբ ՀՅԴ-ն քննարկումներ էր կազմակերպել գործարանի վերագործարկման հարցի շուրջ, դադարել էր, սակայն, արդեն 3-4 օր է, «Նաիրիտի» ղեկավարությունը կրկին ակտիվություն է դրսևորում:
«Ես շնորհակալ եմ այս հանդիպման համար և լինելու եմ անկեղծ: Ես ձեր բոլոր մտահոգություններին տեղյակ եմ: Ես առաջին քայլը կատարել եմ: Մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում: Պատրատ եմ գործնական քննարկումներ սկսել: Ես առաջին քայլն արել եմ: Դուք կարող եք վստահ լինել, որ մենք կարող ենք հաջողություն ունենալ համատեղ քննարկումների արդյունքում»,- ասաց Հ.Աբրահամյանը:
«Խոսքերը՝ ինչ քանակությամբ և ինչ որակի ուզում է լինի, չեն ազդի, որովհետև խոսքեր շատ են եղել»,- ասաց Վ. Դուրինյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը՝ սեղմ ժամկետում կուտակային կենսաթոշակների հետ կապված տույժերի հաշվարկի կասեցման մասին օրինագիծ մշակելու վերաբերյալ, դրական քայլ է, նաև նոր վարչապետի առաջին քայլերից է, ինչը ևս դրական է:
«ՀՀ-ում ֆինանսական միջնորդության մակարդակը բավականին ցածր է եղել, վերջին մի քանի տարում է աճել, և այսօր ունենք համակարգ, որը դինամիկ աճում է»,
«Բանկոմատները դրա համար են, որ մարդիկ կանխիկացնեն իրենց միջոցները: Կարող են հանգիստ կանխիկացնել և, եթե անգամ 1000-ներով հանեն իրենց գումարները, «ԱրՔա» համակարգը նորմալ կաշխատի, թողունակությունն էլ կբավարարի»
Ստեֆան Լաքսհաուբերը մեզ հետ զրույցում նաև խոր ցավ էր հայտնել և տեղեկացրել, որ օրեցօր ավելի շատ թվով օտարերկրյա ներդրողներ են դիմում իրեն, քանի որ լսել են կատարվածի ու դատական գործընթացի մասին, նաև այն մասին, թե ինչ վարքագիծ են ցուցաբերում Հայաստանի պաշտոնական կառույցները նման հարցերում: Որոշ ներդրողներ ցանկացել են ՀՀ-ում ներդնել միլիոնավոր գումարներ, բայց հրաժարվել են իրենց մտադրությունից, որովհետև աչքի առաջ նման տխուր փորձ է եղել:
«Դեղերի գնման առումով թերություններ միշտ էլ արձանագրվել են, մասնավորապես՝ այն գներով, որ գնվում է կազմակերպությունների կողմից և շուկան դեղատնային ցանցում պարզունակ ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ գնման գներն ավելի բարձր են, քան մրցույթների միջոցով ձեռք բերված դեղամիջոցները»
Ես Հայաստանի քաղաքական համակարգում դեռ ամբողջովին չեմ կողմնորոշվում, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է կատարվում Ձեր երկրում: Տեղյակ եմ, որ 4 քաղաքական ուժեր ցանկանում են հաղթել ընտրությունները և լավ տնտեսական ծրագրի հիման վրա ձևավորել նոր կառավարություն:
Ըստ նրա՝ ՀՀ նախագահի կողմից վերջին շրջանում իրականացված բոլոր քայլերը քաղաքական կյանքի ռեստարտ է և քաղաքական կյանքի «ջոյստիկը» ՀՀԿ-ի ձեռքին է:
«Ցանկացած քաղաքական ուժի ճակատին գրված չէ, որ իր կյանքում պետք է լինի ընդդիմադիր կամ իշխանություն: Ընդդիմությունը պայքարում է իշխանություն լինելու համար:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը ենթարկվելու է կուսակցական որոշմանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին՝ արդյոք շարունակելու է պաշտոնավարել, Ա.Մովսիսյանը պատասխանեց. «Ինչպես կորոշեն»:
Նրանք բաց թողեցին մկանը, այնուհետև կատվին: Կենդանիները փախան: Իսկ ցուցարարները հայտարարեցին, որ նույն կերպ պաշտոնյաներն են փախնում ժողովրդից:
Գազի սակագնի մասնակի փոխհատուցումից կօգտվի շուրջ 57 հազար ընտանիք:
Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ծննդյան կապակցությամբ: