Բաժիններ՝

Խոշոր բիզնեսն այսօր սարսափելի ձևով ճնշում է փոքրին. Գոհար Ենոքյան

Խոշոր բիզնեսն այսօր սարսափելի ձևով ճնշում է փոքրին, փաստաթուղթ չի տրամադրում, դուրս է մղում շուկայից ու գրավում նրա տեղը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանը:

Նրա բնորոշմամբ՝ մեծ բիզնեսը ուղղակի խեղդում է փոքրին, իրական փոքր բիզնեսը մահանում է. «Դա է պատճառն այս ահռելի արտագաղթի, որ կա երկրում, որովհետև չեն կարողանում ապրել: Որևիցե մի փոքր գործ, որ անում էին ընտանիքը պահելու համար, հիմա դա էլ չեն կարողանում անել»:

«Այն փոքր բիզնեսը, որը կարողանում է նույնիսկ փաստաթղթավորում ապահովել, դրանից իր կյանքը չի լավանում, որովհետև շատ այլ խնդիրներ կան, կուտակայինն էլ ընդհանրապես շփոթեցրել է գործարարներին: Բոլորը չեն, որ ձևակերպում են փաստաթղթեր, շատերն առանց դրա են ստիպված աշխատել՝ մի կերպ գոյատևելու համար: Այն փոքրերը, որ ամեն ինչը ձևակերպում են, շատ դժվար կյանքով են ապրում: Դրա համար էլ շատերը փակվում են»,- ասաց Գ.Ենոքյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս