Բաժիններ՝

Քառյակի 6 առաջարկները՝ կապված պարտադիր կուտակայինի հետ

Սահմանադրական դատարանի որոշումից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կառավարության մշակած փոփոխությունները վերաբերում էին հիմնականում պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությունից ազատելուն, ինչը ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակը շատ քիչ համարեց և ներկայացրեց իր առաջարկները:

Քառյակի առաջարկների էությունը հետևյալն է՝

1. 2014թ. ապրիլի 2-ից՝ ՍԴ որոշման կայացման պահից, քաղաքացիները չեն համարվում պարտադիր կուտակային մասնակից, եթե իրենք դիմում չեն տալիս դրանում ընդգրկվելու համար,

2. 2014թ. ապրիլի 2-ից գործատուներն իրավունք ունեն վարձատրությունից գումարներ պահել և փոխանցել, եթե կա քաղաքացու գրավոր կամահայտնությունը, այսինքն՝ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործատուի պարտավորության առաջացումը պայմանավորված է բացառապես աշխատողի կամահայտնությունից,

Կարդացեք նաև

3. Գործատուները ենթարկվում են պատասխանատվության, եթե կամավոր մասնակցող անձանց համար չեն կատարել կուտակային վճարի պահում և փոխանցում, սակայն միայն օրենքի ընդունումից հետո առաջացած նման իրավահարաբերությունների համար,

4. 2014 թվականի հունվարի 1-ից սկսած գործատուների կողմից հաշվարկված, սակայն կամուրջ հաշվին չփոխանցված գումարները, ինչպես նաև կամուրջ հաշվին փոխանցված, սակայն ռեեստրին չփոխանցված գումարները վերադարձվում են քաղաքացիներին,

5. Գործատուներն իրավունք ունեն փոփոխություններ կատարել հունվարի 1-ից ներակայցված (եկամտային հարկի) անձնավորված հաշվետվություններում, որի ապահովման համար կառավարությունը 10 օրյա ժամկետում պետք է ընդունի համապատասխան իրավական ակտ (այդ թվում՝ թռչնակը ինքնաշխատ համակարգից հաշվապահի կողմից նշում կատարելու միջոցով մեխանիզմի գործադրումը ապահովելու համար), իսկ մինչև դրա ընդունումը գործատուն ազատ շարադրանքով կարող է հարկային մարմնին ներկայացնել նման ճշգրտումները,

6. Կենսաթոշակային ֆոնդերում մինչև օրենքի ընդունումը առկա միջոցների վերադարձի հարցը կլուծվի 2-րդ փուլում, երբ ամբողջական փոփոխության կենթարկվի համակարգը:

Կընդունի՞ կառավարությունը հանության կողմից իրեն պարտադրվող խաղի կանոնները, թե՞ ոչ կերևա մոտ ապագայում: Բայց պաշտոնյաները չեն կարող չգիտակցել, թե հասարակական ինչպիսի ընդվզում է իրենց սպասում, եթե շարունակեն պարտադրել պկուտակային պարտադիր համակարգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս