Իրենց որոշումը Բիշարյանը հիմնավորեց նրանով, որ երկրում փոփոխվել են ԱԺ նախագահը, վարչապետը, բայց իրենց ազդեցությունը չի եղել այդ նշանակումների վրա, իսկ վարչապետի պաշտոնում իրենց առաջարկած Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը նույնիսկ չի էլ քննարկվել:
Ավստրիական «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը հրաժարվել է հայկական բեռնափոխադրող «Սպայկա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու իր պահանջից: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 14-ին «Աֆին Լիզինգ Էյ Ջի»-ի դիմումի հիման վրա կարճել է սնանկության գործի վարույթը:
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստն այսօր կայանալու է երեկոյան ժամը 18:00-ին: Օրակարգի ինտրիգային հարցը կոալիցիա մտնել-չմտնելն է:
Անցյալ տարի լրագրողներից մեկը դեռևս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրել էր, թե մոտավորապես որքա՞ն է գնահատում իր ունեցվածքը, ինչին Աբրահամյանը պատասխանել էր. «Հայտարարագիրը որ վերցնեք նայեք, էնտեղ շատ օբյեկտիվ, անկեղծ գրված է»:
«ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնում, և մեխանիկորեն այդ հարցն էլ չի կարող ծագել: ԲՀԿ-ն շարունակում է մնալ ոչ իշխանական ուժ: Ես այդպիսի պայմանից տեղյակ չեմ, և առնվազն զավեշտալի է նման պայման դնելը»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ ԲՀԿ-ն պայման է դրել ՀՀԿ առջև, որ ՕԵԿ-ը կոալիցիա չմտնի: […]
«Այս տարիների ընթացքում ՕԵԿ-ականների և Հովիկ Աբրահամյանի միջև հակասություններ չեմ նկատել, բայց եթե կոալիցիա չմտնեն, բնական է, դեմ կքվեարկեն ծրագրին: Եթե կոալիցիա չեն մտնում, բնականաբար, այլընտրանքային ուժ են դառնում: Բայց դա, կարծում եմ, բացառվում է: Իմ կարծիքով` ՕԵԿ-ը մտնելու է կոալիցիայի մեջ»:
ՀՀԿ-ն այնքան անելանելի վիճակում է, հա՞, որ հանուն ԲՀԿ-ի կամ որևէ այլ կուսակցության հետ համագործակցության ապահովման պատրաստ լինի խզել այսօրվա ձեռք բերած քաղաքական պայմանավորվածությունները, որոնք բավականին հաջող իրացվել են:
Տ.Ուրիխանյանի խոսքով` առհասարակ համագործակցություն բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ում հետ չկան սկզբունքային և բարոյական հակասություններ և ում հետ գործակցությունը կարող է տանել ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարելավմանը, ապա այդպիսի համագործակցություն, բնականաբար, առաջին օրը չէ, որ ստեղծվել է, և ինչ-որ մի ակնթարթային իրավիճակում չէ, որ ավարտվելու է:
168.am-ի տեղեկություններով, Տիգրան Սարգսյանի հետ միաժամանակ հրաժարական տալու ցանկություն էին ներկայացրել կառավարության աշխատակազմի բոլոր նրա մերձավորները, և այժմ Հ.Աբրահամյանը ոչ միայն նախարարների նոր թեկնածուներ է փնտրելու, այլև նոր աշխատակազմ:
«Կոալիցիոն կառավարության ձևավորումը տեսականորեն չի բացառվում: Կառավարությունը հիմա էլ կոալիցիոն է` ՕԵԿ-ի հետ: Տեսականորեն որևէ բան չբացառենք, բայց հստակ լուծում այս պահին չկա: Համագործակցության ի՞նչ մակարդակ կլինի այլ կուսակցությունների հետ՝ պարզ կլինի մոտակա օրերին»,- ասաց Ս.Նիկոյանը:
Նա նշեց, որ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակման հարցում կուսակցությունը կայացրել է միաձայն որոշում` և’ ԳՄ, և’ խորհրդի նիստում:
«Ամեն մեկն իրա ինչ-որ արժեքն ունի, ես չգիտեմ, բայց աշխատենք շատ հարցեր չտանք: Իմ կարծիքը շատ քիչ է, ինձ թվում է` այո, ավելի լավ կաշխատի»,- այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատում ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Ազգային ժողովում ձեռք բերած փորձը: Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դ. Հարությունյանը: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն ճիշտ ընտրություն է կատարել: Իսկ հարցին՝ արդյո՞ք Հ. Աբրահամյանն ավելի լավ վարչապետ կլինի, քան Տիգրան Սարգսյանը, նա պատասխանեց՝ դա ցույց կտա կյանքը:
Է.Շարմազանովի խոսքով` երկուշաբթի օրվանից քաղաքական ուժերի հետ քննարկումները կշարունակվեն, բայց ՀՀԿ ներկայությունը կառավարությունում լինելու է ավելի վճռորոշ:
Այսօր լրագրողներից մեկը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ արդյոք նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուրա՞խ է իր նոր պաշտոնի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ էության, նրա պաշտոնն իջեցվեց (ԱԺ նախագահը ՀՀ երկրորդ դեմքն է համարվում): Ի պատասխան, Է. Շարմազանովն ասաց, որ Հ. Աբրահամյանը բարձր պատասխանատվությամբ է ստանձնել նոր պաշտոնը. «Ուրախությունը քաղաքական կատեգորիա չէ: Դուք հնարավորություն կունենաք նրա աշխատանքը լուսաբանելու»:
Ըստ նրա` Հովիկ Աբրահամյանի նշանակման մեջ դեր է ունեցել մայն ՀՀԿ-ն և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Շարմազանովի խոսքով` ՀՀԿ-ն շարունակում է և շարունակելու է իր ծանրակշիռ և որոշիչ դերակատարումը ՀՀ կառավարման մեջ և հուսով են, որ բոլորի օժանադակությամբ կարող են հասնել արդյունավետ հաջողության:
ՀՀԿ խորհրդի նիստում շնորհակալություն են հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին` իր նվիրված ծառայության համար: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ 13-րդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է: Այս մասին քիչ առաջ, ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո, հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ամեն ինչ լավ է լինելու, և՛ ժողովուրդն է գոհ մնալու, և՛ ժողովրդի գլխավորությամբ ՀՀԿ-ի հաղթարշավը շարունակվելու է` մեր գործընկերների հետ միասին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շտապելով խորհրդի նիստին:
Այս պահին ՀՀԿ գրասենյակում սկսվում է ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետև ժամը 15:00-ին կկայանա ՀՀԿ խորհրդի նիստ: Օրակարգի գլխավոր հարցը ՀՀ նոր վարչապետի նշանակումն է: Այսօր, հիշեցնենք, Սահմանադրությամբ սահմանված վարչապետի հրաժարականից հետո նոր վարչապետի նշանակման 10-օրյա ժամկետի վերջին օրն է:
Ասենք` ասեցին` անում ենք, և այդ մենաշնորհները, մրցակցային հարաբերությունների որակը, հարկաբյուջետային սխալ քաղաքականությունը… չի ստացվի: Այսինքն` պետք է գան, հայտարարեն` մենք փոխում ենք կուրսը: Այդ դեպքում կտեսնենք` ինչ են հայտարարում, հայտարարությունից է կախված: Կախված է հայտարարության որակից:
«Ծայրահեղ մոտեցումներ ներկայացվեցին: Քաղաքական առումով մենք խոսում ենք, որ երկրում պակասում է հավատը, ու փորձում ենք թշնամիներ գտնել նույն երկրի ներսում: Նման ձևով երկիրն այս վիճակից դուրս բերելու որևէ շանս չենք կարող ունենալ…
ՀԱԿ պատգավոր Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում երեք աննախադեպ իրադարձություն գրանցվեց ՀՀ-ում՝ քառյակի հայտարարությունը եռօրյա նստացույցի և միտիգների մասին, որը տակնուվրա արեց ու շփոթեցրեց քաղաքական դաշտը, հաջորդը՝ լիդերների հանդիպումն էր, որ աննախադեպ էր քաղաքական մշակույթի, հանդուժողականության և հույսի առումով, և այսօր երրորդ լուրջ քայլն է՝ այս համաժողովը:
«Այսօր Հայաստանում տնտեսական բոլոր խնդիրները պայմանավորված են քաղաքականով: Եվ եթե մինչև բոլոր քաղաքականները չլուծվեն, դժվար կլինի տնտեսական խնդիրները լուծել»,- այսօր քառյակի տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Բոստանջյանը մեջբերում արեց «Կնքահայրը» ֆիլմից, երբ Դոն Կառլեոնեն ասում է, թե համագործակցությունը դավաճանություն է…
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ոչ իշխանական քառյակի տնտեսական համաժողովում հայտարարեց, որ իշխող ուժի առաջին դեմքը պետք է հեռանա, ինչը ՀԱԿ-ը պահանջում է տարիներ շարունակ և դրա համար զոհեր է տվել: Նա դրական գնահատեց կոնսենսուսի ձևավորվումը:
«Չհամարձակվեք հուսախաբ անել 10 մլն հայի»,- ասել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ առաջարկելով դառնալ «հրաշալի հնգյակ». «ԵՀՄՖ-ն կանգնած է ձեր մեջքին»:
«Ռուսաստանը գլխավոր խաղացողն է Մաքսային միությունում, բայց Եվրամիությունը 1957 թվականին է սկսել ձևավորվել և արդեն 60 տարի է, մենք շարունակում ենք կառուցել այդ միությունը: Ես ձեզ պետք է խորհուրդ տամ կառուցել տարբեր այլընտրանքներ»
«Հայաստանը որևէ մեկի սեփականությունը չէ: Եթե որևէ մեկը գալիս է իշխանության, պետք է հաշվի նստի բոլոր ուժերի հետ: Եվ սա պետք է մշակույթ դառնա»,- այսօր քառյակի հրավիրած տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը:
«Համակարգային կոռուպցիան ղեկավարվում է ՀՀ բարձրագույն իշխանության կողմից»,- այսօր ոչ իշխանական քառյակի հավիրած տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ կոչ անելով այսուհետ կոչվել 4 քաղաքական ուժեր և ոչ թե ոչ իշխանական, որովհետև ՀՀ-ում չկա նման այլ քաղաքական միավոր: