Բաժիններ՝

Կառավարությունը կանդրադառնա զորակոչի հարցին

Վաղը՝ մայիսի 8-ին, ՀՀ կառավարության նիստումն նախատեսվում է ընդունել նախագիծ՝ կարգավորել 2014 թ-ի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ-ում ամառային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հանրապետության մարզերում ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը:

Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները, որի հիման վրա շարքային կազմի զորակոչը և զորացրումը կատարվում է հանրապետության նախագահի հրամանագրով` տարին երկու անգամ, իսկ զորակոչի ենթակա շարքային կազմի թվաքանակը և զորակոչի անցկացման ու կազմակերպման գործընթացը սահմանում է ՀՀ կառավարությունը:

ՀՀ զինված ուժեր կզորակոչվեն 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ 18 տարին լրացած և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակում ընդգրկված, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցած ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից չօգտվող քաղաքացիներին, որի պարագայում կապահովվի վերջիններիս բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հնարավորության իրականացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս