«Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ պայմանագրում հաշվի են առնված ՄՄ երեք երկրների շահերը: Որտե՞ղ է Հայաստանի շահը, թե՞ մենք մեր շահերը միշտ հարմարեցնելու ենք ուրիշների շահերին:
«Սա իմ առաջին աշխատանքային օրն է ԱԳՆ-ում և առավել պատասխանատվություն եմ զգում Ձեր առջև ԵՄ հետ համագործակցության մասին խոսել:
«Այսօր Աստանայում պետք է այդ խնդիրը լուծված լիներ: Լեռնային Ղարաբաղն ընդհանուր տարածքի մեջ կլինի, թե չի լինի, մենք պարզաբանում ենք պահանջում: Նալբանդյանը դեռ երեկ չգիտեր՝ ինչ է իրեն սպասվում այնտեղ»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
Ինչպես այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, հարցը չի վերաբերում ծրագրերի թերակատարմանը, պարզապես անցած տարի հատկացվել են այնքան միջոցներ, որքան կատարվել է ծրագիրը:
«Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ներուժն օգտագործված չէ մինչև վերջ և շարունակում է ակտիվանալ: Ներկայումս բանակցային փուլում է գտնվում մեզ համար կարևոր ենթակառուցվածքների շինարարություններում չինական ընկերությունների մասնակցությունը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է պատասխանատու Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպական հանձնաժողովի ընտրած լոգոյի՝ անմոռուկի գրագողության համար:
«Ես չեմ համարում, որ Ղարաբաղի գործոնը տեխնիկական բնույթի է, դա շատ կոնցեպտուալ հարց է, բայց տարաձայնությունները չեն վերաբերում կոնցեպտուալ հարցին»,- հայտարարեց փոխնախարարը:
Ըստ էության, դիմումը կարող է ներկայացվել օրենքով սահմանված կարգով, լրացուցիչ պահանջներ չեն ներկայացվում: Ե՛վ կարգը, և՛ դիմումում ներառվող տվյալների սպառիչ ցանկը հստակ նշված է օրենքում:
Փոխարտգործնախարարը հերքեց լուրերը, որ Մաքսային միության անդամ մյուս երկրները բացասական են տրամադրված Հայաստանի անդամակության հարցով. «Դեմ չեն, ընդհանուր մթնոլոտը ՀՀ հանդեպ շատ ջերմ է, դրական է»:
Այսօր ՀՀ կառավարության նիստում ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանը ներկայացնում էր «Դպրոցից դեպի աշխատաշուկա» ծրագրի վերաբերյալ հարցը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց, որ մեծ ավանդը հայապահպանության գործում և ծավալած գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակահարմար է գտնում ՀՀ կառավարության որոշմամբ վերոնշյալ անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Ինչպես գործադիրի նիստում զեկուցեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, գումարը հատկացվում է ԵԿՄ ակումբի մարտավարական, կրակային և շարային գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով:
Հնարավո՞ր է արդյոք, որ 2013 թ. բյուջեն սեկվեստրի ենթարկվի: Այս հարցին ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը 168.am-ին ասաց, որ սեկվեստրի հավանականություն չկա:
Սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանը (Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին) 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ երբ լրագրողը ներկայացել է, նրան է մոտեցել տնօրենը: Ըստ Նազարյանի՝ լրագրողն ասել է, որ խանութից գնված փլավի մեջ ապակի է հայտնաբերվել, ինչը տնօրենը հերքել է և ասել է, որ չի կարող նման բան լինել, իսկ եթե ինչ-որ թյուրիմացություն է եղել, ապա ապրանքը ետ կվերցնեն. «Բայց իրենք գաղտնի նկարել են խանութի աշխատակիցներին ու տնօրենին, վերջինս խնդրել է չնկարել, քանի որ դա իր իրավունքների ոտնահարում է՝ գաղտնի նկարահանելը: Լրագրողը պնդել է, որ իրավունք ունի, իսկ տնօրենն առաջարկել է ընկերության իրավաբանի հետ զրուցել: Այժմ մեր իրավաբանն իրենց խմբագրությունում է»:
Եթե կա նոր դատական իշխանություն, որն արդարացի լուծումներ կտա ցանկացած վեճի, այդ թվում` նաև տնտեսական, բնականաբար, գործարար միջավայրը կլավանա: Բայց Դուք ինչո՞ւ որոշեցիք, որ անպայման անցում կկատարվի խորհրդարանական կառավարման համակարգին: Դեռ հայտնի չէ, թե որ կառավարման ձևը կընտրվի:
Գործադիրի առաջիկա՝ մայիսի 29-ի նիստում նախատեսվում է բացասական եզրակացություն տալ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Բազմասեր Առաքելյանի և Վահան Կարապետյանի՝ օրենսդրական նախաձեռնությանը:
«Տխուր ավանդույթ է դառնում, որ Սյունիքի մարզից, հատկապես Գորիսից, տխուր լուրեր ենք լսում: Սա Ձեզ չի՞ մտահոգում, հատկապես այդ պրոցեսների համատեքստում հնչում է Սուրիկ Խաչատրյանի անունը:
«Տարեկան աշխատանքային պլան ունենք, այն միջոցները, որ ներդրվել են մեր տարածաշրջանում, նաև զուգահեռ եղել են ներդրումներ տարբեր հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների կողմից:
Ինչո՞ւ է Գեղարքունիքի մարզում դպրոցների վերականգնման համար դրանց հաշվեկշռային արժեքը գերազանցող գումարներ ծախսվում: Նման հարց այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի վերաբեյալ լսումների ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին ուղղեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Կառուցողն անհատ քաղաքացի է, ես կապ չունեմ ՀԷԿ-ի հետ: ՀՀ ոչ մի պաշտոնյա կապ չի ունեցել ՀԷԿ-ի հետ»,- շտապեց պատասխանել մարզպետը:
«Դուք հասկանո՞ւմ եք, որ Տարոն Մարգարյանին Ձեր կուսակցությունում ձայն են տվել նաև այս հայտարարության համար: Եթե սակագինը փոխվի, պետք է քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացվեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
«Դուք պատմությունը ուսումնասիրե՞լ եք: Դուք Երևանում Միկոյանի արձանը կանգնեցնելով՝ ի՞նչ եք ուզում ասեք մեզ, ՀՀ քաղաքացիներին»,- հայատարարեց Ն.Փաշինյանը…
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ խնդիրներ առաջացան դերասան Վարդան Պետրոսյանի դատավարության ժամանակ՝ նրա ֆրանսիացի փաստաբանի խոսքիթարգմանության հետ կապված
Մեր պետական կառավարման համակարգը 1991-ից իրենից ներկայացնում է՝ նախկին պետական կառավարման համակարգը կարկատելով պահել 23 տարի:
«Պետք չէ հեծանիվ հայտնագործել, պետք է ուսումնասիրել այն երկրների փորձը, որտեղ կուսակցություններն ունեն մոտավորապես նույն զարգացվածության մակարդակը, ինչ մեր մոտ: Մենք դեռևս չենք կայացրել մեր քաղաքական դաշտը»:
«Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով (41.1%), առանց որոնց ծախսերի կատարողականը կազմում է 98.6%, ինչպես նաև որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ և առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ»:
«Սահմանադրական բարեփոխումները գործարարության հետ ուղիղ կապ չունեն, սակայն դատական իշխանության հետ կապված արդարադատության ավելի արդյունավետ իրականացման առումով, բնականաբար, դրական փոփոխություններ կլինեն, որովհետև նորմալ, վստահելի արդարադատություն իրականացնող դատական իշխանության ճյուղ ունենալը պետք է նպաստի, որպեսզի գործարար մթնոլորտը բարելավվի, գործարարներն իրենց լավ զգան, ներդրումներն ավելանան»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ
Սերժ Սարգսյանը ոչ մի նոր բան չի ասել: Լավագույն ցանկություններ որ ներկայացնեք որևէ մեկին, չի կարող չհամաձայնել: Նոր բան չի ասվել ու առաջին անգամ չէ, որ այս ամեն ինչը մենք լսել ենք:
Թե´ նախագահական պետական կառավարման համակարգերը, թե´ կիսանախագահական, թե´ խորհրդարանական կառավարման համակարգերը ողջ աշխարում սպառվում են: Հիմա օրակարգում է նոր տեսակի պետական կառավարման համակարգի ստեղծումը:
«Հանձնաժողովը քննարկումներ է կատարում, երբ կավարտվեն արդյունքները կամփոփվեն, պարզ կլինի»,- 168.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: