Ես նման խնդիր չունեմ՝ ՀԿ-ներին չեզոքացնելու. արդարադատության նախարար (տեսանյութ)
«Անելիքներն իսկապես շատ են և դա կապ չունի ստացած ժառանգության հետ, որովհետև արդարադատությունը ծանրագույն ոլորտներիից մեկն է, և շատ գործ կա անելու: Շատերն արդարադատությունն ու դատական համակագը շփոթում են. արդադադատության նախարարը չի դատում, նախարարն այլ գործառույթներ ունի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդադադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նախարարի խոսքով՝ համակարգում փոփոխություններ սպասվում են, այդ թվում՝ կադրային, բայց «կադրային ջարդը», ըստ նրա, լուրջ փոփոխություն չի. «Ոլորտն այսօր ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, ամենակարևորը հասարակության վստահության մակարդակն է, որը պետք է փորձենք բարձրացնել»:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել ցանկացող ՀԿ-ներին չեզոքացնելու վերաբերյալ օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարությանը՝ Հ. Մանուկյանը նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել է ՌԴ դեսպանի հայտարարությանը և ինքը համաձայն է այդ արձագանքին. «Ես նման խնդիր չունեմ՝ ՀԿ-ներին չեզոքացնելու: Իմ առջև խնդիրը դնում է ՀՀ նախագահն ու կառավարութունը»: