Դեսպանն ազատ է իր գործունեության մեջ. ԱԳ փոխնախարարը՝ ՌԴ դեսպանի հայտարարության մասին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, իսկ թե դիվանագետն իրավունք ունե՞ր նման հայտարարություն անելու, դա պետք է թողնել դիվանագետի խղճին, դեսպանն ազատ է իր գործունեության մեջ։ Նման տեսակետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասյանը՝ մեկնաբանելով Վոլինկինի հայտարարությունը, որ ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրել ցանկացող ՀԿ-ներին պետք է չեզոքացնել։
«Եթե խոսքը գնում է Հայաստանում տեղակայված կազմակերպությունների վերաբերյալ, չեմ կարծում, որ դա միջամտություն կարող է գնահատվել։ Դեպանը հայտնեց իր կարծիքը, որի պատասխանը ստացավ»,- ասաց Ս. Մանասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում