Այսօր Հայաստանում առկա խնդիրների լուծումները պետք է լինեն միայն քաղաքական, տնտեսական լուծումները սպառված են: Նման հայտարարություն այսօր քառյակի հրավիրած տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Մենք հասկանում ենք, որ նոր քաղաքական դասավորվածությունը պետք է բերի նոր մոտեցումների, պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, նվազեցնել հարկերը, գտնել ընդհանուր ուղիներ»:
«Եթե յուրաքանչյուր սփյուռքահայ 10 մլն դոլար ներդնի հայկական բանկային համակագում առնվազն 10 տարի չվեցնելու պայմանով, բանկերը կարող են երաշխավորել 10% եկամտաբերություն ու այդ դեպքում հոսքը մեծ կլինի»:
Քիչ առաջ Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում մեկնարեց խորհրդարանական չորս ուժերի հրավիրած տնտեսական համաժողովը, որին մասնակցում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, քաղաքական 4 ուժերի ներկայացուցիչները, Արևելյան Եվրոպայի երկրներից տնտեսագետներ, իրավաբաններ և քաղաքագետներ:
Թե ի՞նչ արդյունավետություն կունենա համաժողովը, և արդյոք հնարավոր կլինի՞ ծրագրային առաջարկները կյանքի կոչել, ըստ Վ.Խաչատրյանի, կախված կլինի այն մարդկանցից, ովքեր իրենց վրա նման պատասխանատվություն կվերցնեն և նոր ձևավորվելիք իշխանությունից:
Եթե ՀՀԿ-ական պատգամավորները մասնակցեն համաժողովին, դա կնշանակի, որ ինչ-որ առումով ընդունում են, որ վարվող տնտեսական քաղաքականությունն այնքան էլ արդունավետ չէր:
«Ժառանգությունը» ներկա կլինի վաղը Ծաղկաձորում կայանալիք տնտեսական համաժողովին: Ինչպես 168.am-ին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, իրենք աջակցում են ԲՀԿ-ի մշակած ծրագրին:
Վաղը՝ ապրիլի 12-ին, Ծաղկաձորում կայանալու է 4 ոչ իշխանական ուժերի տնտեսական համաժողովը, որին հրավիրված են նաև իշխանական թևի ներկայացուցիչները: Ինչպես 168.am-ին հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, նախատեսվում է քառյակի կողմից սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրային մոտեցումների քննարկում…
Նման համաժողովներում հետաքրքիր է նորություներ լսել, նոր մտքեր, գաղափարներ, որ այսօր շատ ավելի ակտուալ է` այսօրվա այս ձախողված տնտեսական քաղաքականության պայմաններում, առավելևս, ես տեղյակ եմ, որ ոչ միայն Հայաստանը ներկայացնող տնտեսագետներ և մասնագետներ են մասնակցելու…
«Ձեր ներկայացրած ռազմավարությունը չի կարող իրականանալ, որովհետև դրանում կան նպատակներ, որ առանց կառավարության գործուն աջակցության չի կարող իրականացվել»,- այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 14-րդ տարեկան համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը:
«Մենք պետք է կարողանանք օբյեկտիվ գնահատել ինքներս մեզ: Մի անգամ ասացի՝ մենք ամեն օր ետ ենք մնում աշխարհից, սրանից վիրավորվել էր վարչապետը: Բայց գլուխ գովելու խնդիր չկա, պետք է ինքներս մեզ ռեալ գնահատենք»,- այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 14-րդ տարեկան համագումարի ժամանակ հայտարարեց ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը՝ ներկայացնելով հաջորդ 5 տարիների ռազմավարությունը:
Վերահսկիչ պալատի 2013 թ. զեկույցի համաձայն՝ ակնհայտ կերպով ավելացել է ոչ ռեզիդենտ ընկերությունների մասնակցության ակտիվությունը պետական գնումներում, ինչը ռիսկային է, քանի որ ոչ ռեզիդենտները մրցույթներում ստանում են շահեկան դիրք:
Այո, Հայաստանում ամեն ինչ շատ ծանրաշարժ և իներցիոն է, բայց այստեղ էլ է ամեն ինչ փոխվում: Օրինակ՝ Սլովակիայում 2 շաբաթ առաջ ընտրվեց նախագահ, հավաքեց 60% ձայն մի մարդ, ով 6-7 ամիս առաջ բնությանն անհայտ թռչուն էր: Բայց համաշխարհային որոշ ուժեր այնպիսի վարպետությամբ զարգացրին նրա կերպարը, որ երկրի գործող վարչապետը, ով շատ հեղինակավոր թեկնածու էր, պարտվեց նախագահական ընտրություններում:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը 168.am-ի հետ զրույցում խորհուրդ տվեց չշտապել և շուտափույթ եզրակացություններ չանել: Նա դրական գնահատեց, որ գործող Սահմանադրությամբ երկու ժամկետով է նախագահ ընտրվում, և այդ ավանդույթը, որ պահպանվում է և ՀՀ-ում, և ԼՂՀ-ում, ճիշտ է.
Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական զարգացումները մեծամասամբ կապված են հանքարդյունաբերության հետ, որը հատկապես անցած 5 տարիներին արտահանման ծավալների շուրջ կրկնակի աճ է արձանագրել: Հայտնի է, սակայն, որ ՀՀ կրթական համակարգը շատ առումներով չի հասցնում այդ ոլորտի զարգացումների ետևից, և կրթություն-արդյունաբերություն կապը խզված է, գործատուները շատ հաճախ են բողոքում, որ բուհի շրջանավարտ լինելը դեռ չի նշանակում` մասնագետ լինել:
Եթե իշխանության ներկա ֆորմատը շարունակի պաշտոնավարել, մինչև 2017-18 թթ.՝ պարարտ հող կստեղծեն, և ընտրություններն իրենց ցանկացած հունով կտանեն: Նույնիսկ քվեագողության կարիքն էլ չի լինի, և միայն ադմինիստրատիվ ռեսուրսը բավական կլինի ցանկալի արդյունքը գրանցելու համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո հրաժարվեց մեկնաբանել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը՝ ասելով, որ մեկնաբանություններ արդեն հնչել են և միայն հավելելով, որ դա Տ.Սարգսյանի անձնական որոշումն է եղել:
ՀՀ քաղաքացիները պետք է առաջնորդվեն միայն ՀՀ Սահմանադրությամբ, ՍԴ մասին օրենքով և ՍԴ որոշման դրույթներով: Նման հայտարարություն այսօր կառավարության նիստում արեց ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ ՍԴ-ն կուտակայինի մասին օրենքի 8 դրույթներ ճանաչել է հակասահմանադրական, 7 դրույթներ՝ սահմանադրական, բայց իրավական անվտանգության չխթարման նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը բոլոր դրույթները գործում են:
Այս տարի ցրտահարությունից տուժած գյուղացիներն օժանդակության կարգով կազատվեն հողի հարկից, իսկ ոռոգման ջրի վարձը կվճարեն 50%-ով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց նիստը վարող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:
Այսօր կառավարության նիստում գյուղնախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն անդրադարձավ Եվրոպայից երինջների ներկրման ծրագրի հետ կապված առաջացած խնդիրներին:
Այսօր կառավարության նիստը վարում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, ՏԿ նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Առանց կողմնակի թեմաների անդրադառնալու, գործադիրն անցավ օրակարգային հարցերին:
«Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրի շրջանակներում 2013 թվականի համար ծախսվել է 2,329,200.0 հազ. դրամ:
Անցած տարի Վերահսկիչ պալատն ընտրանքային սկզբունքով ստուգել է «ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն: Ստուգման ծավալը 2012 թվականին կազմել է 793,408.0 հազ. դրամ, 01.09.2013թ. դրությամբ 526,301.0 հազ. դրամ:
«Դուք չեք պատկերացնում Թուրքիայի վախը, մենք սպասում ենք ընդհուպ, որ Թուրքիան ընդունի Հայոց Ցեղասպանությունը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են աշխատել նոր վարչապետի ու նոր կառավարության հետ:
2013 թ. ընթացքում առողջապահության ոլորտում Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի, Հայաստանում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների, ինչպես նաև «Առողջապահական» ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ:
2006թ. ես եմ ստեղծել նռան ձևով ապակյա շիշը և արտոնագրել եմ իմ ստեղծած ձևը: Ապակյա տարաների իմ սեփական փոքր արտադրությունում արտադրվել է տվյալ շիշը, արտոնագրվել է Մտավոր սեփականության գործակալությունում: Շուկայում առաջին շիշն իմն է եղել:
Սահմանադրական դատարանի վճռից հետո դրա հակասական մեկնաբանությունների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարները հայտնվել են «սալի և մուրճի» արանքում:
«Տիգրան Սարգսյանի հրաժարականն ուղղակիորեն կապված էր կառավարության ձախողումների հետ և, մասնավորապես՝ այնպիսի խոշոր ձախողման, ինչպիսին է կենսաթոշակային համակարգը …
«Նոր ձևավորվող կառավարությունն ու վարչապետը կարող են լինել հերոս, կարող են լինել զոհ: Քանի դեռ մենք չենք ունենա ընտրություններով ձևավորված իշխանություն, ցանկացած կառավարության ղեկավար կլինի զոհ: